Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, առաջիկա շաբաթներին Հայաստանի մարզերում նախատեսվում է յուրահատուկ ձևաչափով հանրային հանդիպումների շարք, որի նախաձեռնողը հայտնի պրոդյուսեր, դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է։

«Փաստի» տեղեկությունների համաձայն, այս հանդիպումները սովորական քաղաքական հանդիպումներ չեն լինելու։ Մարությանն ընտրել է բավական հետաքրքիր և ոչ ստանդարտ ձևաչափ. հանդիպումները սկսվելու են բեմականացված, հումորային կարճ դիալոգով, որից հետո հանդիպումը շարունակվելու է բաց հարցուպատասխանի ձևաչափով։ Ներկաները հնարավորություն կունենան ոչ միայն լսել Մարությանի պատմությունները, այլև անմիջապես հարցեր ուղղել նրան։

Հանդիպումների ընթացքում նա նախատեսում է խոսել իր անցած ճանապարհի, ստեղծագործական գործունեության, Երևանի քաղաքապետ եղած ժամանակահատվածի փորձի, ինչպես նաև ներկայիս քաղաքական և հասարակական գործընթացների մասին։ Միաժամանակ, ինչպես նշում են նախաձեռնությանը մոտ կանգնած աղբյուրները, Մարությանը չի խուսափելու նաև իր կյանքի հետաքրքիր դրվագներից ու կուլիսային պատմություններից՝ դրանք ներկայացնելով իրեն բնորոշ հումորային ոճով։

Ըստ կազմակերպիչների, այս շրջագայությունը կարելի է դիտարկել նաև որպես հանրային երկխոսության ձևավորում ընտրություններին ընդառաջ։ Մարությանը նախատեսում է այցելել Հայաստանի տարբեր մարզեր և անմիջական շփում ունենալ քաղաքացիների հետ։

Հանդիպումների շարքը կրում է «Հանդիպում Հայկ Մարությանի հետ» խորագիրը։ Մուտքը ազատ է, սակայն դահլիճների նստատեղերի քանակի պատճառով տեղերը սահմանափակ են։

Առաջիկա հանդիպումները նախատեսված են հետևյալ օրերին՝ Իջևան՝ մարտի 24-ին, Նոյեմբերյան՝ մարտի 25-ին, Չարենցավան՝ մարտի 27-ին, Սևան՝ մարտի 30-ին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում. «Ժողովուրդ» Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել. «Հրապարակ» «Լուսավոր Հայաստան»-ի տունը կռիվ է ընկել. «Հրապարակ» Արցախի դրոշի պատճառով հեռացվել է պաշտոնից. «Հրապարակ» Կրեմլում վերջնական որոշման են հանգել, որ Փաշինյանի հետ հնարավոր չէ շարունակել հարաբերությունները Ինչո՞ւ է լռում Փաշինյանի հետ մետրոյում վիճած արցախցի կինը. «Իրավունք» Մարզերում ՔՊ-ականներն այս օրերին «խամ» մարդիկ են ուղարկում ընդդիմադիրների շտաբներ. «Իրավունք» 6 անշարժ գույք, միլիոններ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը Բաքվի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանի բիզնեսը՝ ՔՊ-ի սրտիկներով. «Հրապարակ» Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին Ողբերգական դեպք է տեղի ունեցել Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր ԱՄՆ հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ. Թրամփ Թուրքիայում ինքնաթիռում «ինքնասպան ահաբեկիչի» վերաբերյալ կատակն ավարտվել է 4 տարվա ազատազրկմամբ 44-օրյա պատերազմը ունեցել է իր հերոսներին, որոնց մասին հիմա չեն խոսում, խանգարում է «խաղաղությանը» Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Սբ․ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը 20 օր է՝ Թրամփի գործերը լավ չեն․ Հայաստանի կառավարիչ կոչվող խեղկատակը նրա անունը չի տալիս․ Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am