Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի միջև 2024 թ․ հուլիսի 8-ին ստորագրված հուշագրի իրականացումն արդեն հարցեր է առաջացնում՝ հատկապես հաշվի առնելով, որ ծրագիրը նախատեսում է պետական միջոցներով կառուցված մարզահամալիրների հետագա կառավարումը մասնավոր ընկերության կողմից։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Ավագյանը հայտնել է, որ ծրագրի առաջին փուլում նախատեսվում է մարզահամալիրների կառուցում 3 մարզերում՝
«ՀՀ Գեղարքունիքի մարզում նախատեսվում է կառուցել սպորտային համալիրներ Մարտունի համայնքի Գետափնյա 22, ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձոր համայնքի Սպանդարյան 40/3, իսկ ՀՀ Արարատի մարզում՝ Արտաշատ համայնքի Զ. Անդրանիկի 1 հասցեներում»։

Նախարարությունը տեղեկացնում է, որ ծրագրի մեկնարկային փուլում պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է կառուցել երեք մարզահամալիր, որոնց նախագծային փաստաթղթերը պետք է տրամադրի մասնավոր ընկերությունը։

Պաշտոնական պատասխանի համաձայն՝ «Ծրագրի իրականացման առաջին փուլում նախատեսվում է Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներով կառուցել «Զորախաչ» ՍՊԸ-ի պատվիրակմամբ նախագծված թվով երեք սպորտային համալիր»։

Ըստ նույն պատասխանի՝ ընկերությունը մինչև 2025 թվականի ավարտը պետք է տրամադրի նախագծային փաստաթղթերը, իսկ շինարարական աշխատանքների հիմնական փուլը նախատեսվում է իրականացնել 2026–2027 թվականներին։

«Առաջին փուլը կիրականացվի 2026 և 2027 թվականներին, և կառուցված գույքի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը»,— «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրել են նախարարությունից։

Սակայն ծրագրի հաջորդ փուլը նախատեսում է արդեն կառուցված գույքի կառավարումը փոխանցել մասնավոր կողմին։

Մասնավորապես՝ նախարարությունը «Ժողովուրդ»-ին տված պատասխանում նշում է․
«Ծրագրի իրականացման երրորդ փուլում նախատեսվում է Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում կառուցված սպորտային համալիրները մինչև 2027 թվականի ավարտը հավատարմագրային կառավարման հանձնել ընկերությանը»։

Այս ձևակերպումը փաստացի նշանակում է, որ պետական միջոցներով կառուցված ենթակառուցվածքները շահագործման կհանձնվեն մասնավոր կառույցի, ինչը հարցեր է առաջացնում հանրային շահի ապահովման տեսանկյունից։

Ավելին, երկրորդ փուլով նախատեսվում է, որ մարզահամալիրների գույքը և սարքավորումները ձեռք կբերվեն ընկերության կողմից, սակայն դրանց զգալի մասը կֆինանսավորվի պետական բյուջեից։

Պաշտոնական պատասխանում նշվում է․
«Նշված շարժական գույքը ձեռք է բերվելու ընկերության կողմից, որի փաստացի արժեքի 80 տոկոսը կփոխհատուցվի ՀՀ պետական բյուջեից (ձեռք բերված գույքի 80 տոկոսը կհանդիսանա պետական սեփականություն, 20 տոկոսը՝ ընկերության սեփականություն)»։

Փաստորեն ստացվում է, որ պետությունը ոչ միայն ֆինանսավորում է շինարարությունը, այլ նաև մասնակցում է համալիրների կահավորմանը, սակայն կառավարման իրավունքը փոխանցվում է մասնավոր ընկերությանը։

Հարցեր է առաջացնում նաև այն հանգամանքը, որ նման ծրագրերը հաճախ ներկայացվում են որպես նախկինում վիճահարույց պայմաններով տրամադրված տարածքների վերադարձ և արդյունավետ կառավարում, սակայն արդյունքում դրանք կրկին հայտնվում են մասնավոր կառավարման դաշտում՝ արդեն պետական ներդրումների հաշվին։

Քննադատները նշում են, որ նման մեխանիզմները կարող են ստեղծել իրավիճակ, երբ համայնքային կամ պետական գույքը փաստացի դառնում է նոր բիզնես հնարավորությունների հիմք՝ իշխանության հետ փոխկապակցված շրջանակների համար։

Իսկ ո՞ւմ է պատկանում «Հիլլզ սպորտային համալիր»-ը։ Այն պատկանում է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի եղբորը։ Հուշագիր կնքել է նախարար Ժաննա Անդրեասյանի հետ Հովեյանի եղբոր դուստրը՝ Էլեն Հովեյանը։

Հարցը մնում է բաց՝ որքանո՞վ է այս մոդելը ապահովելու հանրային շահը, և արդյոք համայնքների բնակիչները հնարավորություն կունենան օգտվել այդ ենթակառուցվածքներից մատչելի պայմաններով, թե դրանք կդառնան հերթական օրինակ՝ պետական աջակցությամբ ձևավորված մասնավոր բիզնեսի»։

դիտվել է 428 անգամ
Լրահոս
«Սամվել Կարապետյանն էլ ա աջակցություն տվել»․ տաշիրցին՝ Փաշինյանին (video) Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․ «ՀՀ-ից դուրս ո՛չ հպարտ եք, ո՛չ՝ դուխով» (video) Տաշիրցին բողոքեց Փաշինյանին․ «100 հազար մենակ կոմունալ ենք տալիս, ո՞նց կոպեկներով աշխատեմ» (video) Ինչպես և ովքեր են թմրամոլությունը հովանավորում․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասնում է (video) Թրամփը նշել է ԱՄՆ-Իրան գործարքի առաջին կետը Նիկոլի ու ՔՊ-ի վերջին կանգառը (video) 63-ամյա տղամարդը կալանավորվել է Առաջիկա օրերի եղանակը #ՈՒՂԻՂ․ Հենց հիմա Նիկոլի «ուրախ ավտոբուսը նոր մահ բերեց» ․ Արա Վարդանյան (video) Ադրբեջանն այսօր 887 տոննա դիզելային վառելիք է ուղարկել Հայաստան Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին Հենրիխ Մխիթարյանի շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար․ «Հետք» Փորձություններից պետք չէ վախենալ. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ Վենսը ժամանել է Իսլամաբադ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր Վրաերթ՝ Երևանում. 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Արշակունյաց պողոտայում «BMW»-ն մխրճվել է ծաղկի սրահի առջև տեղադրված ծաղկամանների մեջ Ինչո՞ւ են միջազգային կառույցների կանոնադրությունները երկրորդ պլան մղվում ՀՀ-ի համար կարևոր պահերին Արթուր Դավթյանը եզրափակչում է Հրդեհ՝ Արծվանիստում Անշարժ գույքը 50 տոկոսով թանկացել է. ի՞նչ սպասելիքներ ունենանք․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am