ԶՊՄԿ-ի արձագանքը՝ Արամ Սարգսյանի հայտարարությանը (Armlur)

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը օրեր առաջ շուրջ երկու ժամ տևած հարցազրույցում անդրադարձել է մի շարք հարցերի՝ քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական։ Քննարկվող թեմաների շրջանակում Արամ Սարգսյանը խոսել է հանքարդյունաբերության ոլորտից՝ մասնավորապես հիշատակելով Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ ցույցերը։ Անդրադարձել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությանը, Արծվանիկի պոչամբարին և հանքի ընդլայնման հնարավորություններին։

Խոսելով Ամուլսարի շահագործման դեմ կազմակերպված ցույցերից՝ Արամ Սարգսյանը նշել է.
«Ամուլսարի այդ ճանապարհները փակողներին վճարում էր և էդտեղ էր ուղարկում Քաջարանի կոմբինատը։ Էս մասին էլ են թերթերը գրել բազմաթիվ անգամներ, լուսանկարել են մեքենաները»։

Սարգսյանը սա ներկայացնում է որպես «ռուսական կապիտալի» պայքար ընդդեմ «արևմտյանի»՝ պնդելով, որ «ռուսները» ասում են՝ «Թեղուտը, Քաջարանը, Ագարակը, Ղափանը մերն է, ինչու պիտի Ամուլսարը կանադական լինի», և ինքը հենց դրա համար էր պայքարում։

«Ամուլսարի բնապահպանական էդ խնդիրներն ինչի՞ էի ես համարում իրենց ռուսական։ Շատ պարզ, որովհետև, գիտե՞ք ինչ, կա Սոթքը, որը ոսկի է ստանում Արարատում, կա Քաջարանը, որի դամբան (նկատի ունի պոչամբարը) ահռելի խնդիրներ ունի, էլ չեմ խոսում Ագարակի դամբայի մասին, որովհետև էդ մասին արդեն պարսկական կողմը քանի անգամ զգուշացրել է Արաքսի մասով։ Էս մարդիկ աշխատում են, ինչ ասեմ, 1960-ական թվականների տեխնոլոգիաներով»։

Շարունակելով թեման՝ Արամ Սարգսյանը բերել է Ադրբեջանի օրինակը, թե ինչպես էր նավթի արդյունահանումից էկոլոգիական վնաս կրում Կասպից ծովը, և նշել է.

«Ադրբեջանը իր նավթային ռեսուրսների կառավարման՝ նավթային ու գազային ռեսուրսների կառավարման 92 թե 93 տոկոսը տվեց բրիտանական էդ ընկերությանը (BP)։ Արդյունքում ինքը սկսեց թե՛ էկոլոգիայի առումով ավելի մաքուր պահել Կասպիցը, և թե՛ շատ մեծ շահույթներ ունենալ, որովհետև էդ ընկերությունը չէր գողանում, հասկանո՞ւմ եք՝ ի տարբերություն այ էդ ռուսական ընկերությունների, որոնք Ամուլսար, չգիտեմ, էկոլոգների էին վճարում, որ այն չաշխատի, որովհետև տրամաբանությունը գիտե՞ք ինչումն է… Ես ռուսների թշնամի չեմ, ես ուզում եմ ռուսները մրցակցություն ունենան, որ նրանց ցույց տամ՝ էկոլոգիականն ինչ է, որ նրանց ասեմ՝ այսքան տարի Քաջարանում եք, դուք դեռ Քաջարանի Սովետական Միության բացած հանքավայրն եք օգտագործում, դուք ձախ ափ անգամ չեք գնացել, դուք գետի հունի մասին ընդհանրապես չեք մտածել։ Էդ Քաջարանը մեկ միլիոն տոննա կոնցենտրատ կարող է արտադրել, էսօր ինքն արտադրում է 240-ից 250 հազար տոննա»։

Առաջին անգամ չէ, որ Արամ Սարգսյանը նման որակումներ է տալիս։ Հարկ է նշել, որ ԶՊՄԿ-ում սեփականատիրական փոփոխությունը տեղի է ունեցել 2021-ին, այսինքն՝ Ամուլսարի դեմ ակտիվ պայքարից տարիներ անց։ Իսկ այն օրերին, երբ Արամ Սարգսյանի պնդմամբ ԶՊՄԿ-ն ֆինանսավորում էր Ամուլսարի դեմ պայքարը, ԶՊՄԿ-ի խոշոր սեփականատերը արևմտյան, մասնավորապես՝ գերմանական ընկերություն էր։ Միտումնավո՞ր է պարոն Սարգսյանը աղավաղում փաստերը, թե՞ պարզապես լավ չի հիշում։

Վերը նշված պնդումների վերաբերյալ պարզաբանում ենք խնդրել ԶՊՄԿ-ից։ Ընկերությունը պաշտոնական պատասխան չտրամադրեց, սակայն մեր հարցերին ընդհանուր շեշտադրումներով պատասխանեց լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը.

«Չէի ցանկանա մեկնաբանել քաղաքական հայտարարությունները կամ աշխարհաքաղաքական գնահատականները, բայց կոնկրետ այս դեպքում կան ԶՊՄԿ-ի վերաբերյալ բազմաթիվ փաստական սխալներ, որոնց կարճ կանդրադառնամ։ Մասնավորապես՝ այն ժամանակաշրջանում, որը նշում է Արամ Սարգսյանը՝ Ամուլսարի դեմ գործընթացների համատեքստում, իր կողմից որպես «ռուսական» ներկայացվող հանքերից մեկն իրականում բրիտանական էր, մյուսը՝ հայկական, իսկ կոնկրետ ԶՊՄԿ-ի հիմնական բաժնեմասը պատկանում էր գերմանական ընկերությանը։ Այսքանը միայն բավարար է հասկանալու համար, թե որքանով են հիմնավոր ԶՊՄԿ-ի մասին հնչած մյուս գնահատականները։

Կարծում եմ, որ Հայաստանի տնտեսության կարևոր օղակները չարժե շահարկել քաղաքական նպատակներով։ Աներկբա է, որ ԶՊՄԿ-ն ահռելի առաջընթաց է արձանագրել հատկապես վերջին տարիներին՝ բնապահպանական կառավարման ոլորտում։ Սկսած թեկուզ այն փաստից, որ Հայաստանում միակ ընկերությունն է, որը միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան, միջազգային լավագույն խորհրդատվական կազմակերպությունների մասնակցությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ հրապարակում է կայուն զարգացման զեկույց։ Կարելի էր առնվազն ծանոթանալ այդ զեկույցներին և տեղեկանալ այն բազմաշերտ բարեփոխումներին, այդ թվում՝ բնապահպանական և կառավարչական ոլորտներում, որոնք իրականացվել են այս տարիներին։

Ընկերության ընդլայնման և արդիականացման ծրագրի մասին նույնպես հրապարակային խոսվել է։ Հենց հիմա ընդլայնման բնապահպանական և սոցիալական ազդեցության բազմակողմ ուսումնասիրությունն իրականացնում է անգլիական ընկերություն, որը ոլորտի լավագույն խորհրդատվական կազմակերպություններից մեկն է։ Արծվանիկի պոչամբարի ամբարտակի կայունության և կառավարման բարեփոխումների ծրագիրն արդեն մի քանի տարի իրականացվում է մեկ այլ հանրաճանաչ միջազգային մասնագիտական ընկերության մասնակցությամբ, որին նույնպես ներգրավել է ԶՊՄԿ ներկայիս ղեկավարությունը։

Սա զուտ՝ որպես տեղեկատվություն։ Այս և բազմաթիվ այլ տեղեկություններ հասանելի են առավել քան թափանցիկ աշխատող մեր ընկերության գործունեությանը իսկապես հետևող բոլորի համար։ ԶՊՄԿ-ն հայաստանյան ընկերություն է՝ ՀՀ կառավարության մասնակցությամբ, և ամենայն պատասխանատվությամբ կարող ենք պնդել, որ վերջին տարիներին այն ԲՍԿ բարեփոխումների առումով առաջատար ընկերություններից է ոչ միայն Հայաստանում, այլև ոլորտային ընկերությունների շրջանում՝ տարածաշրջանում։

Հանքարդյունաբերությունը բազմաշերտ, բարդ և լուրջ ոլորտ է մակերեսային վերլուծությունների համար։ Ոլորտի ցանկացած ընկերության մասին խոսելիս, անկախ քաղաքական նպատակներից, լավ կլինի հենվել միայն ճշգրիտ տեղեկատվության վրա։ Ի դեպ, իմ համոզմամբ, Ամուլսարի շուրջ խնդիրները հենց նման անտեղյակ դատողությունների հետևանք էին»։

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյան:

 

դիտվել է 449 անգամ
Լրահոս
Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են 12-րդ դարի խաչքար #ՀԻՄԱ․ Նիկոլն ու ՔՊ-ն ինչպես են ժողովրդին «անասունի» տեղ դնում․ Էդգար Էլբակյան (video) ԶՊՄԿ-ի արձագանքը՝ Արամ Սարգսյանի հայտարարությանը (Armlur) «Նիկոլի վիճակը վատ է. ի՞նչ է սպասվում առաջիկայում»․ Էդգար Էլբակյան (video) Փաշինյանը պարտքեր ա վերցնում, որ իր կուսակցությանն ու իրեն պաշտպանի․ քաղաքացի (video) Զախարովան մեկնաբանել է արցախցիների համար նախատեսված մարդասիրական օգնությունից հրաժարվելու Երևանի որոշումը «Քոչարյանից Ալիևը շան պես վախում էր, հերն էլ, տղեն էլ»․ Հարցում (video) «Նիկոլը КГБ-ից հրեշի պիտակ է սարքել ու իրեն ձեռք չտվող մարդկանց էդ պիտակով վերացնում է». Էլբակյան (video) Պետք է շարունակել աշխատել և թույլ չտալ թանգարանը «раскулачить» անեն. Տիգրան Քոչարյան Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրենը իմ ցուցումով է գրել հրաժարականի դիմումը․ Նիկոլ Փաշինյան (video) Բացվեցին փակագծեր․ Ինչ է ասել Լիլիթ Մակունցը Ծառուկյանի վերաբերյալ (video) Դուք ձեր քաղաքացիների՞ն եք վնասում․ Զախարովան՝ ՌԴ օգնությունից Երեւանի հրաժարվելու մասին (video) ԱՄՆ-ն մինչև մարտի վերջ կարող է սկսել առևտրային նավերի ուղեկցումը Հորմուզի նեղուցով․ ԱՄՆ էներգետիկայի նախարար ՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ադրբեջան #ՀԻՄԱ․ Նիկոլին շատ լուրջ սպառնալիք են ներկայացրել. ի՞նչ է հանձնելու. Ռոբերտ Մարգարյան (video) Տեղադրված սյունը վտանգ է իրենից ներկայացրել, որովհետև թեթև քամուց ճոճվել է. հենց վտանգավոր լինելու պատճառով էլ հանվել է. Վաղարշապատի համայնքապետարանը՝ Արցախի դրոշը դարձյալ ապամոնտաժելու մասին Ֆրանսիան չի աջակցի Իրանի դեմ hարձակողական գործողություններին․ ֆրանսիացի պաշտոնյա Լարված իրավիճակ՝ ավագանու նիստին. «Դու էիր պակաս, նորմալ կխոսաս սրանից հետո» (video) «Շողոքորթնե՛ր, դուք մրցում եք՝ Ալիևին ով ավելի շատ կշողոքորթի»․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին (video) Երևանի քաղաքապետարանը 2025-ն ամփոփում է թերակատարված ծախսերով, բայց հաստատված բյուջեին 3.4 անգամ գերազանցող՝ 2.8 մլրդ դրամ պարգևավճարներով. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման Սոցինտերնը վերահաստատում է իր հավատն այնպիսի աշխարհի նկատմամբ, որը հարգում է մարդու ու ժողովուրդների իրավունքները. Մարիո Նալբանդյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am