Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են 12-րդ դարի խաչքար

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը գրում է. «2026 թ․ մարտի 11-ին TikTok սոցիալական ցանցում գրանցված xanabat muhavizə օգտատերը հերթական տեսանյութն է հրապարակել Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից։

Տեսանյութից ակնհայտ երևում է, որ «շինարարական աշխատանքների» պատրվակով ոչնչացվել է գյուղում՝ փռշնի ծառի տակ գտնվող 12-րդ դարի խաչքարը։

Այս փաստը հերթական վկայությունն է այն համակարգված քաղաքականության, որով Ադրբեջանը հետևողականորեն վերացնում է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը։ Առավել մտահոգիչ է, որ հենց նույն ժամանակաշրջանի Արցախի հուշարձանները ադրբեջանական պետական քարոզչամեքենան մի կողմից փորձում է ներկայացնել որպես «աղվանական» ժառանգություն, իսկ մյուս կողմից՝ նույն այդ հուշարձանները ենթարկվում են միտումնավոր ոչնչացման։ Այս հակասական, բայց հստակ նպատակ ունեցող քաղաքականությունը ցույց է տալիս, որ պատմական ժառանգության «վերագրումը» և ֆիզիկական ոչնչացումը իրականացվում են զուգահեռաբար՝ պետական մակարդակով համակարգված ձևով։

Հատկանշական է նաև, որ այդ գործընթացում ներգրավված են ոչ միայն քարոզչական կառույցները, այլև Ադրբեջանի զինված ուժերը և այլ ուժային ստորաբաժանումներ, ինչը մշակութային ժառանգության ոչնչացումը դարձնում է պետական քաղաքականության մաս։ Նման դեպքեր արձանագրվել են տասնյակներով՝ թե՛ Արցախում, թե՛ Նախիջևանում, որտեղ հայկական հուշարձանների համակարգային վերացումն իրականացվել է դեռևս նախորդ տասնամյակներում։

2026 թ․ փետրվարի 2-ին «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ահազանգել էր, որ ադրբեջանական վանդալիզմի թիրախում է հայտնվել Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ ադրբեջանցիները կոտրել են եկեղեցու բակում տեղադրված խաչքարերից առնվազն մեկը և պոկել եկեղեցու սրբապատկերները։

Կարևոր է ընդգծել, որ Արցախի տարածքում գտնվող մշակութային արժեքները ոչ միայն հայկական, այլև համամարդկային նշանակություն ունեցող ժառանգություն են։ Դրանց ոչնչացումը ուղղված է ոչ միայն պատմության կեղծմանը, այլև ամբողջական մշակութային հիշողության վերացմանը։

Միևնույն ժամանակ ակնհայտ է դառնում, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման թուրք-ադրբեջանական տանդեմի գործելաոճը սահմանափակված չէ միայն Արցախով կամ Նախիջևանով։ Նմանատիպ մեթոդաբանություն կիրառվում է նաև Մերձավոր Արևելքի տարբեր տարածաշրջաններում, որտեղ պատմական և կրոնական հուշարձանների նկատմամբ իրականացվող քաղաքականությունը հիշեցնում է նույն ձեռագիրը։ Սա վկայում է, որ Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս ոչ միայն որպես մշակութային ցեղասպանություն իրականացնող պետություններ, այլև այդ քաղաքականության մեթոդաբանության արտահանողներ։

Այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ նման գործողությունները չեն կարող դիտարկվել միայն որպես առանձին պետությունների ներքին մշակութային քաղաքականություն։ Դրանք առնչվում են համամարդկային մշակութային ժառանգության պաշտպանությանն առնչվող միջազգային իրավական նորմերին և պարտավորություններին, որոնք պարտադիր են բոլոր պետությունների համար։ Հետևաբար, պատմամշակութային արժեքների, մասնավորապես՝ հայկական խաչքարերի նկատմամբ իրականացվող թիրախային ոչնչացումը դուրս է գալիս տարածաշրջանային հակամարտությունների շրջանակից և մտնում է միջազգային իրավունքի ու համաշխարհային մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտ։

Խաչքարերի թիրախավորումն արգելված է միջազգային օրենքներով և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում» և համարվում է համամարդկային արժեք։ Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պահպանություն։

Խաչքարային մշակույթը լրացուցիչ պաշտպանություն ունի նաև պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ի մասնավորի, համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության սկզբունքների, խաչքարային ողջ մշակույթն ունի ուժեղացված պաշտպանություն, և դրան հասցված ցանկացած վնաս, համաձայն արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Ասվածը փաստվում է նշված արձանագրության՝ մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանության վերաբերյալ 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ մարդկության համար մեծագույն նշանակություն ունեցող մշակութային ժառանգությունը պետք է առնվի ուժեղացված պաշտպանության տակ, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, փաստորեն, 2010 թվականից խաչքարային ողջ մշակույթը համարել է հենց այդպիսին։

Համաձայն արձանագրության 12-րդ հոդվածի՝ օկուպացված տարածքներում արձանագրության կողմ պետությունը, դիցուք՝ Ադրբեջանը, պետք է ապահովի ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը՝ ձեռնպահ մնալով այդպիսի արժեքները հարձակման կամ հաշվեհարդարի օբյեկտ դարձնելուց (https://monumentwatch.org/…/%d5%b7%d5%b8%d6%82%d5%b7…/ ):

Նման բազմաթիվ փաստեր ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանությունների գործողությունները կարելի է դիտարկել որպես 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկի դրսևորում, որի նպատակն է վերացնել տարածաշրջանի հայկական ներկայության պատմական և նյութական վկայությունները»:

դիտվել է 135 անգամ
Լրահոս
The Washington Post: США потеряли четверть беспилотников Reaper в войне с Ираном Россия будет самостоятельно выбирать цели для ответа на разбой и пиратство западных стран У России появился неожиданный союзник, которого невозможно контролировать, — Newsweek ЕС попросил Бразилию стать посредником в контактах с Россией Азербайджан и Казахстан завершили морскую прокладку волоконно-оптической линии связи по дну Каспия Ամենասարսափելին այն է, որ Հայաստանի իշխանությունները նորից ստում են Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան․ մեր ժողովրդին այսօր անհրաժեշտ է նաև ներքին մխիթարություն Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն ոստիկանապետն է Դատարանից փախած կալանավորը 10 օր է՝ ազատության մեջ է, բայց հետախուզում չի հայտարարվել. «Փաստինֆո» «Լազարևյան ակումբը» պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ՝ ի պաշտպանություն Վեհափառի Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է 1,7 մլն դրամ տուգանք Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան ռազմական պակտը Հունաստանին ձեռնտու չէ Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին Արտակարգ դեպք Երևան-Սևան ավտոճանապարհին Նիկոլ-Ալիև․ հինգերերդ պատերազմի նոր պլա՞ն․ Նաիրի Հոխիկյան (video) Սուրեն Պապիկյա՛ն, քո ամեն ուշացումը մեծ ողբերգություն է բերում հայ ընտանիքներին․ Ստեփանյան (video) Ալիևը խայտառակեց ու ազդարարեց նոր սպառնալիքի մասին․ սպասե՛ք սարսափելի աղետի․ Հարութ Սասունյան (video) Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Հերի՛ք է սպառնաք․ Լևոն Քոչարյանը՝ Ռուբինյանին (video) Ինչ է խոսակցություն է եղել․ ինչու՞ վերադարձավ Ալենը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am