Ադրբեջանն ակտիվորեն ադրբեջանցիներով է բնակեցնում նախկինում հայաբնակ բնակավայրերը, որտեղ երբևիցե ադրբեջանցի չի եղել

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն անդրադարձել է Արցախում ադրբեջանցիների բնակեցման քաղաքականությանը.

«Սկսած 2022 թվականից Ադրբեջանի կառավարությունը օկուպացված Արցախի տարածքում իրականացնում է «օկուպացիայից ազատագրված տարածքներ մեծ վերադարձի» քաղաքականությունը, որը ենթադրում է ադրբեջանական բնակչության «վերաբնակեցում» «ազատագրված պատմական» տարածքներում: Փաստացի սա նշանակում է Արցախի բնակեցում ադրբեջանցիներով: Բնակեցման տարվող քաղաքականությունը ակտիվացավ հատկապես 2023 թվականից հետո, երբ ամբողջ Արցախը օկուպացվեց, իսկ հայ բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանության:

Նկատելի է, որ ադրբեջանական կողմն ակտիվորեն ադրբեջանցիներով բնակեցնում է առաջին հերթին նախկինում զուտ հայաբնակ բնակավայրերը, որտեղ երբևիցե ադրբեջանցի բնակչություն չի եղել, խոսքն առաջին հերթին նախկին ԼՂԻՄ տարածքների մասին է: 2024-2025 թվականների ընթացքում ադրբեջանցիներով են բնակեցվել Մարտակերտի շրջանի Վանք, Հոռաթաղ, Ներքին Հոռաթաղ, Քոլատակ, Հաթերք, Չափար, Դրմբոն գյուղերը, Մարտունու շրջանի Մարտունի քաղաքը, Կարմիր Շուկա, Սոս գյուղերը, Հադրութի շրջանի Հադրութ քաղաքը, Ասկերանի շրջանի Այգեստան, Պատարա, Աստղաշեն, Խաչեն, Նորագյուղ, Խնապատ, Խնածախ, Շոշ գյուղերը: Ադրբեջանցիների բնակեցման քաղաքականություն է սկսվել նաև Ստեփանակերտ քաղաքում, Ստեփանակերտի արվարձան Կրկժանում:

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը առաջին հերթին վարում է զուտ հայաբնակ, պատմական հայկական բնակավայրերի և շրջանների «ադրբեջանականացման» քաղաքականություն՝ այդ բնակավայրերին և տեղանքին տալով նոր տեղանուններ, նոր պատմություն, որտեղ հայկական պատմական, մշակութային ներկայությունը բացառվում է: Պատահական չէ, որ 2024 թվականից սկսվեց «ադրբեջանակացվել» Արցախի պատմամշակութային, հոգևոր սիրտը՝ պատմական Խաչենն իր Վանք գյուղով: Դատելով լուսանկարներից՝ ադրբեջանցիներին ուղղակի բնակեցնում են հայկական տներում, որոնք Ադրբեջանի կառավարության կողմից վերանորոգվել են, թարմացվել և ադրբեջանական լրատվականների կողմից ներկայացվում են որպես «նորակառույց»: Նույն կերպ ադրբեջանական կողմը ներկայացնում է խորհրդային և Արցախի Հանրապետության տարիներին կառուցված դպրոցները, մանկապարտեզները, իսկ քաղաքներում՝ բնակելի շենքերը, որոնցից շատերը կառուցվել էին Արցախի կառավարության կողմից:

«Վերաբնակեցված» ադրբեջանցիները Ադրբեջանի կառավարության կողմից ներկայացվում են որպես «վտարված տեղաբնիկներ»: Այստեղ, իհարկե, կա մեծ հակասություն և ակնհայտ սուտ, քանի որ առկա են ադրբեջանցիներով վերաբնակեցված գյուղերի բնակչության էթնիկ կազմի, թվաքանակի մասին խորհրդային տարիներին կազմված փաստաթղթերը, որոնք ակնհայտ փաստում են վերաբնակեցված գյուղերում ադրբեջանական բնակչության իսպառ բացակայությունը: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը այդ չակերտավոր վերաբնակիչների բանավոր պատմությունները տեսանկարելիս, ուղղակի ստեղծում է այդ գյուղերի համար նոր և ադրբեջանական կողմի համար ընունելի անցյալ:

Ադրբեջանցիներով բնակեցված նախկինում հայաբնակ, պատմական հայկական բնակավայրերում ոչնչացման ուղղակի վտանգի տակ են հայտնվում բնակավայրերում և նրանց վարչական սահմաններում ու շրջակայքում գտնվող պատմամշակութային կոթողները, բնակավայրերում տեղադրված և կառուցված հուշարձաններն, այդ բնակավայրերի գերեզմանատները և այլն: Ադրբեջանական «վերադարձի» հետևանքով քանդվել է Վանք գյուղի Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանը:

Կից նկարները ներկայացնում են Խնածախ գյուղի բնակեցման ընթացքը: Գյուղի Հայրենական պատերազմի և Արցախյան ազատամարտի հուշարձանները վերացվել են և տեղը կանգնեցվել է գյուղի հնարած՝ ադրբեջաներեն անվան (Xanyurdu kəndi) ցուցանակը»։

դիտվել է 448 անգամ
Լրահոս
Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում «Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video) Պուտինը պաշտոնապես զգուշացրել է Ալիևին ու Էրդողանին (video) Ասեմ՝ ոնց է Եվրոպան Մակրոնի գլխավորությամբ գցելու Հայաստանին․ Հրանտ Մելիքյան (video) Ասեմ՝ ինչ է անելու Ադրբեջանը, եթե Նիկոլն ընտրվի հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am