Բեյրութում հարձակման է ենթարկվել օդանավակայանին հարակից թաղամասը
Բեյրութի միջազգային օդանավակայանին հարող Ուզայի թաղամասը ենթարկվել է օդային հարձակման։ Հարձակման մասին «ՌԻԱ նովոստի»-ին պատմել են ականատեսները։
«Իսրայելը օդային հարձակում է իրականացրել Ուզայում գտնվող տրանսպորտային միջոցի վրա, որը գտնվում է օդանավակայանի թռիչքուղուց երկու կիլոմետրից մի փոքր ավելի հեռավորության վրա», -ասել է ականատեսներից մեկը։
