Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիս

«Փաստ» օրաթերթը գրում է.


«Շատ աշխույժ երեխա էր Գոռս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գոհարը՝ Գոռի մայրիկը։ Գոռը ծնունդով Աշտարակ համայնքի Ագարակ գյուղից է։ Այստեղ է նրա մանկությունն ու պատանեկությունն անցել։ Գոռը սովորել է Ագարակի միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Գոհարը նշում է՝ որդին գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց վատ էլ չի սովորել։ «Ընդունակ երեխա էր։ Կարող էր տանը դասը չսովորել, բայց վերարտադրել ուսուցչի պատմածը։ Ցանկություն ուներ ծրագրավորում սովորել, բայց որոշեց ծառայությունից վերադառնալուց հետո նոր միայն ընդունվել և սովորել, որպեսզի ուսումը կիսատ չմնա։ Դպրոցում էլ աշխույժ երեխա էր, վայելում էր բոլորի սերն ու հարգանքը, ընկերական մեծ շրջապատ ուներ թե՛ մեր, թե հարակից գյուղերում»։

2019 թվականի դեկտեմբերի 27-ին զորակոչվել է զինվորական ծառայության։ Ծառայել է Մատաղիսում, այնուհետև՝ վեց ամիս անց, տեղափոխվել է Թալիշ։ «Իր բոլոր դասընկերներն այդ ամիսներին գնացել էին բանակ, նա ամեն օր անընդհատ ասում էր՝ ինձ ծանուցագիր չտվեցին։ Սպասում էր, թե երբ է մեկնելու ծառայության։ Հնարավորություն կար, որ Գոռս տեղափոխվեր Ֆրանսիա, բայց չստացվեց, հետո էլ արդեն նա չուզեց մեկնել Հայաստանից. «Պետք է մեկնեմ ծառայության»։ Դեկտեմբերին, երբ ծանուցագիրը չէին տալիս, ասում էր. «Ես կգնամ զինկոմիսարիատ և կասեմ, որ ինձ էլ ծանուցագիր տան։ Չեմ ուզում հետաձգվի ծառայության մեկնելս, ուզում եմ հիմա գնալ»։ Բայց դեկտեմբերի 11-ին ծանուցագիրը ստացավ, անհամբեր էր, առավոտյան ժամը ինը չկար դեռ, նա արդեն զինկոմիսարիատում էր։ Այնպես էր, որ կարող էր հունվարին գնալ բանակ, բայց նա օգտվել էր այն հնարավորությունից, որ կարող է դեկտեմբերի վերջին մեկնել։ Ասել էր՝ երբ զորացրվեմ, Նոր տարին տանը կդիմավորեմ»։


Դեկտեմբերի 25-ին Գոռի ընտանիքը, ավանդույթի համաձայն, նրա համար մեծ խնջույք է կազմակերպում։ «Իրեն ուրախ ճանապարհեցինք ծառայության»,-հիշում է մայրիկը։

Ծառայության ընթացքում Գոռը չի տրտնջացել, սիրով ծառայել է։ Մայրիկն ասում է՝ որդին իր հետ շատ էր կիսվում։ «Միշտ հարցնում էի իրեն՝ ինչ-որ բանից նեղվո՞ւմ է։ Արձագանքում էր. «Ամեն ինչ շատ լավ է, ոչ մի խնդիր չունեմ»։ Երբ ուզում էինք իրեն ինչ-որ բան ուղարկել, միշտ ասում էր. «Ինձ ոչինչ մի ուղարկեք։ Ծառայությունս շատ լավ է անցնում»։ Իր հետ խոսելիս էլ զգում էի, որ կարծես մեծացած, հասունացած լիներ»։

Սեպտեմբերի 25-ին Գոռը դիրքեր է բարձրանում։ «Ամսի 26-ին հայրիկի հետ էր խոսել։ Առհասարակ, այդ օրը բոլորիս հետ զրուցել է։ Ինձ ասաց, որ երեկոյան էլ կզանգահարի, կզրուցենք, այդ պահին հարմար չէ։ Բայց չզանգեց։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան արդեն պատերազմի լուրը լսեցինք»։

Պատերազմն սկսվելու օրն է անմահացել Գոռը՝ Մատաղիս-Թալիշ սահմանագիծը պաշտպանելիս։ Նա հրազենային՝ ծանր աստիճանի վնասվածքներ է ստացել։ «Սեպտեմբերի 28-ին իր ընկերներն են այդ հատվածից Գոռիս մարմինը դուրս բերել։ Մեկ օր է մնացել այդ դիրքում»։ Հետո պատմությունները կհավաստեն՝ ռազմական գործողությունների ժամանակ Գոռը արկեր է հասցրել զինակից ընկերներին։

Ագարակ գյուղից միայն Գոռն է անմահացել պատերազմում։ Նա կրտսեր քույրիկ ունի։ Իսկ այս տարի հունվարի 27-ին ծնվել է նրա եղբայրը, որին Գոռ են անվանակոչել:

Երբ հարցնում եմ ապրելու ուժի մասին, տիկին Գոհարը փորձում է զսպել հուզմունքն ու արցունքները։ «Սկզբում, իհարկե, մեր աղջիկն էր մեր ուժի աղբյուրը, իրեն ցույց էինք տալիս, որ ուժեղ ենք, որ նա էլ ամուր մնա ոտքերի վրա։ Աղջկաս համար եղբոր կորուստը շատ դժվար էր։ Ամեն ինչ անում էինք իր համար։ Եվ հինգ տարվա պայքարի արդյունքում շատ դժվարությամբ ծնվեց մեր Գոռը։ Ծնվեց հունվարի 27-ին։ Կարծես դա էլ պատահական չլիներ։ Դեկտեմբերի 27-ին Գոռս զորակոչվեց ծառայության, սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, և Գոռս անմահացավ, իսկ հունվարի 27-ին ծնվեց նրա եղբայրը։ Կարծես բոլոր իրադարձությունները կապված լինեն 27 թվի հետ։ Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են»։

Հ. Գ. - Գոռ Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Ագարակ գյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Հայաստանի դեսպանությունը Ժնևից կտեղափոխվի Քաղաքական հաշվեհարդարը հասել է ընտանիքի անդամներին․ փաստաբան «Նիկո՛լ, դու հենց քո փորած փոսում ես հայտնվելու, հետո․․․»․ արցախցու կոշտ խոսքը (video) Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Վագիֆ Խաչատրյանին կրկին տեղափոխել են Երևանի Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն «Լուլուն գետինը մտավ» (video) Բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է էլեկտրասյանը Արմեն Աշոտյանի անդրադարձը՝ Փաշինյանի երեկվա ջղաձգմանը (video) «Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ Հայրենապաշտությունը «ծայրահեղ իսլամի՞զմ»․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Ուրախացա՞ր Արման Եղոյա՛ն, մի՛ ուրախացի, ես քեզ լավ եմ հիշում․ Գեղամ Մանուկյանի կոշտ ելույթը (video) Բյուջեի մսխում, ամանորյա լույսերը կտրտում են, թափում, փոխանակ հաջորդ տարի օգտագործեն. Մեսրոպ Մանուկյան Վեդիի ջրամբարի կառուցման ժամկետները հետաձգվում են. կառավարության նոր որոշումը «Հաղթանակ» դաշինքի 6 անդամների ու աջակիցների նկատմամբ կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայալելու արգելք Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը կալանավորվեց «Иди в жопу»․ սա է ձեր մակարդակը․ շարունակելն անիմաստ է․ Լիլիթ Գալստյան (video) Դիմակը պատռվեց․ Հրապարակ «Հրապարակ». Ինչպե՞ս Սամվել Կարապետյանը կարող է դառնալ վարչապետ Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկուն մեղավոր են ճանաչել սպանության մեջ ԱՄՆ-ն պատրաստ է թույլատրել Ես վաղը պարարտ եզ կզոհաբերեմ, որ դուք ինձ շանս եք տալիս. Արթուր Խաչատրյանը՝ Լուսինե Բադալյանին (video) Դատարանը մերժել է ՀԱԵ-ի փաստաբանական թիմի միջնորդությունը Արման Սարոյանի վերաբերյալ Հրդեհ է բռնկվել կայանված «Opel»-ում. այն վերածվել է մոխրակույտի «Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ» Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am