Հայաստանում սկսել է «քվեարկել» մեկ այլ ընտրազանգված՝ «իրական Հայաստանի» բնակիչները․ Օսկանյան

Հայաստանում դեռ առաջին քվեաթերթիկի նետումից շատ առաջ սկսել է «քվեարկել» մեկ այլ ընտրազանգված՝ հավաքական Արևմուտքը, Թուրքիան և Ադրբեջանը։ Այլ կերպ ասած՝ «իրական Հայաստանի» բնակիչները։

Գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին, որոնք գործնականում որոշելու են երկրի ղեկավարությունը առաջիկա հինգ տարիների համար։

Սակայն դեռ առաջին քվեաթերթիկի նետումից շատ առաջ սկսել է «քվեարկել» մեկ այլ ընտրազանգված՝ հավաքական Արևմուտքը, Թուրքիան և Ադրբեջանը։ Այլ կերպ ասած՝ «իրական Հայաստանի» բնակիչները։ Նրանց նախընտրությունները բացահայտ, համակարգված և գործարքային բնույթ են կրում։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հրապարակային աջակցությունը Նիկոլ Փաշինյանին նշանավորում է արդեն ակնկալվող ու կանխատեսելի մի հաջորդականության սկիզբը։ Մայիսին եվրոպական առաջնորդները կժամանեն Երևան՝ նմանատիպ հավանության ուղերձներով։ Անկարան, ամենայն հավանականությամբ, կհետևի խորհրդանշական քայլերով՝ թուրք-հայկական սահմանի մասնակի բացմամբ։ Իսկ Բաքուն կարող է ազատ արձակել որոշ հայ պատանդների և ստորագրել խաղաղության համաձայնագիր, որը չի վավերացնի, քանի դեռ իր բոլոր պահանջները չեն կատարվել։

Յուրաքանչյուր նման ժեստ ունի իր գինը, և այդ գինը վճարելու է Հայաստանը։

Արևմտյան մայրաքաղաքների համար գերակա նպատակը ռազմավարական է՝ վաղուց փայփայված ձգտումը նվազեցնել Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում՝ անկախ այն հանգամանքից, թե Հայաստանի համար գոյություն ունեն արդյոք կենսունակ անվտանգության այլընտրանքներ։ Թուրքիայի շահը նույնպես հստակ է՝ ապահովել անխոչընդոտ միջանցք, որը կմիացնի Անատոլիան Կենտրոնական Ասիայի թյուրքական աշխարհին։ Ադրբեջանի նպատակներն ամենակոնկրետն են՝ ամրապնդվել Սյունիքում, երաշխավորել անխափան կապ դեպի Նախիջևան և ամրագրել Արցախի էթնիկ զտման աշխարհաքաղաքական հետևանքները։

Գործող իշխանության վերարտադրությունը առանցքային նշանակություն ունի այս երեք օրակարգերի համար։

Ադրբեջանը նաև կարող է հիմնավոր ակնկալել նոր տարածքային զիջումներ, Հայաստանի Սահմանադրության փոփոխություն և ադրբեջանցիների աստիճանական, սողացող ներկայություն Հայաստանում։ Այս ամենը չի պահանջում լայնածավալ ռազմական գործողություններ։ Այն հիմնված է կառավարվող դիվանագիտության, միջազգային ծափահարությունների և Երևանում հնազանդ գործընկեր ունենալու վրա։

Մոտալուտ ընտրությունների առանձնահատուկ վտանգավորությունն այն չէ, որ արտաքին ուժերն ունեն շահեր Հայաստանում․ դա միշտ է եղել։ Վտանգն այն է, որ Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարվող քաղաքական տարածք, որտեղ ընտրությունները ծառայում են ոչ թե իրական ընտրությանը, այլ արդեն ընդունված որոշումների ձևական հաստատմանը»։

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Դա նրանց գործն է․ Վենս Բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր Ռուսաստանը չի պլանավորում մասնակցել. Պեսկով Արման Ծառուկյանը նշել է միակ մարտիկին, որը կարող էր իրեն հաղթել Վենսը բացահայտել է՝ ինչ հարցեր է քննարկել Ալիևի հետ Քեզ մեկ դրամն էլ է շատ… Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ «մինի լճակը» պատուհաս էր դարձել վարորդների համար Ռուբեն Վարդանյանը ոչ միայն գենետիկորեն, այլև ընտրությամբ հայ է. Տաթևիկ Հայրապետյան Ավտոճանապարհներին ձյուն է տեղում Բաքվում Վենսն Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա. ի՞նչ է դա նշանակում Վերջերս 4 գերիների վերադարձի հարցում ՀՀ իշխանությունների դերակատարությունը չկար, նրանք նույնիսկ տեղյակ չէին. Արցախի ԱԺ պատգամավոր Թուրքիան և Սաուդյան Արաբիան ռազմարդյունաբերության ոլորտում համաձայնագիր են ստորագրել Սա արդարադատություն չէ, քաղաքական հաշվեհարդար է․Փաստաբանը՝ Գոռ Համբարձումյանի ձերբակալության մասին Մանկապղծության ահագնացող տեմպերն Ադրբեջանում «Նորք-Մարաշ» ԲԿ–ի տնօրենը՝ ՔՊ ցուցակում Ոստիկանները մտել են դասարան, վերցրել երեխաների հեռախոսներն ու պահանջել, որ աղջիկները մազերը կապեն Դեղորայքի գնաճը մնում է չկառավարվող. ծանր հարվածի տակ է սոցիալապես խոցելի խավը. պատգամավոր Քոլեջի վրա զինված հարձակման հետևանքով երկու վիրավոր կա Իրանի հրթիռային կարողությունների հարցը կարմիր գիծ է. Շամխանի Ինչո՞ւ է հենց Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոսանքի վարձը ՀԷՑ-ը զեղչել Հայաստանում սկսել է «քվեարկել» մեկ այլ ընտրազանգված՝ «իրական Հայաստանի» բնակիչները․ Օսկանյան Վաշինգտոնը TRIPP-ի միջոցով ձգտում է դիրքավորվել Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային երթուղում․ փորձագետ Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «Lada»-ն․ ըստ վարորդների՝ պատճառը մերկասառույցն է եղել Գիտե՞ք՝ ինչ է արել Դավիթ Համբարձումյանը մասիսցիների համար․ ի՞նչ է պատմում Մասիսի բնակիչը (video) Ինձ խաբել են ու խաբել է այս իշխանությունը․ Արթուր Խաչիկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am