Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը` Գոռ Համբարձումյանը
Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը` Գոռ Համբարձումյանը: 24News-ի հարցին ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ այսօր քրեական վարույթ է նախաձեռնվել և նախաքննության ընթացքում Գ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին մասով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
Վերջինս ձերբակալվել է:
Նշենք, որ այսօր Գոռ Համբարձումյանը Վերաքննիչ քրեական դատարանում մասնակցում էր իր և եղբոր` Դավիթ Համբարձումյանի գործով հերթական դատական նիստին:
Հիշեցնենք՝ «Իշխանություն» լրատվականը հայտնել էր Համբարձումյանի եղբոր ձերբակալության մասին։
