«ՀՀ-ն բախվում է կոնկրետ գոյաբանական սպառնալիքների և արտաքին քաղաքականության լրջագույն մարտահրավերների»,-«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի առջև ծառացած անվտանգության և արտաքին քաղաքական մարտահրավերների հանգուցալուծման հնարավոր ուղիները» խորագրով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։
Ըստ նրա՝ պետք է դուրս գալ մեզ պարտադրվող խաղաղություն-պատերազմ կեղծ երկընտրանքի տրամաբանությունից․ «ՀՀ-ի առաջ կանգնած է ընտրությունն այլ հարթությունում՝ խորացող ռազմավարական խոցելիության և ռազմավարական զսպման քաղաքականության ձևավորման միջև։ Առաջին բանը, ինչից պետք է սկսենք, գիտակցելն է, թե մեր հակառակորդները, որոնք շարունակում են մնալ Ադրբեջանն ու Թուրքիան, իրականում ինչ մտադրություններ և ռազմավարական նպատակներ ունեն։ Մեզ մեծ քարոզչական հարձակման են ենթարկում, որ տեղի է ունենում պատմական խաղաղության գործընթաց, հարաբերությունները կարգավորվում են, բայց վստահ եմ, որ և′ մասնագիտական, և′ փորձագիտական, և′ ակադեմիական շրջանակները համակարծիք են, որ Թուրքիան ու Ադրբեջանը չեն ձգտում խաղաղ համակեցության ՀՀ-ի հետ։
Նրանց ռազմավարական նպատակները մնում են անփոփոխ, իսկ վերջին տարիներին իրենց ռազմավարական երազանքները ստանում են միս ու արյուն, որովհետև իրենց կարծիքով՝ հասել է այն պահը, որի արդյունքում ՀՀ-ն ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունից դուրս մի պետական կազմավորում է, որը գնալով ավելի մեծ կախվածության մեջ կհայտնվի թուրքական աշխարհից և ամբողջովին կկլանվի Մեծ թուրան նախագծի մեջ։ Դրա ողնաշարը Զանգեզուրի միջանցքն է, որը ներկայացվում է՝ որպես տնտեսական և ենթակառուցվածքային նախագիծ»։
Ըստ Արա Այվազյանի՝ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ թե ճանապարհ է հարթում դեպի խաղաղություն, այլ դեպի խոցելիություն։
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը