Սարոյան Արման, քա՞նի անգամ ես Պատարագ մատուցել և Աստծո առաջ վկայել մեր ուղղափառ լինելը, այս հարցով էլ դիմիր դատարան. Ֆարմանյան
Անհավատներն ու տիրադավները հավաքվել և որոշում են մեր Մայր եկեղեցու ուղղափառ լինել-չլինելու հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբխն Մարինե Ֆարմանյանը։
«Դու՛ք ու՞ր, մեր դարավոր ուղղափառությունն ուր: Սարոյան Արման քա՞նի անգամ ես Պատարագ մատուցել և Աստծո առաջ վկայել մեր ուղղափառ լինելը:
Այս հարցով էլ դիմիր դատարան, թող մեր Եկեղեցու դավանաբանությունը փոխեն ձեր նման հերձվածների պատվերով:
Չնայած դու ի՞նչ պատվեր տվող, դու լավ կատարող ես:
Եթե որևէ առերևույթ դդմազգի չի ցանկանում ուղղափառ լինել, աղանդավորական կաստաների դռները բաց են, ցտեսությու՛ն»,- գրել է Ֆարմանյանը։
