«Մենք պիտի գտնենք ոչ ստանդարտ լուծումներ, քանի որ ոչ ստանդարտ իրավիճակներում ենք։ Մեր հասարակությունը Ֆրոյդի ստեղծած կոմֆորտ զոնայի մեջ է, որ ոչինչ կախված չէ մեզից, ամենը գալիս է տրավմաներից, ծնողներից և այլն»,-«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի առջև ծառացած անվտանգության և արտաքին քաղաքական մարտահրավերների հանգուցալուծման հնարավոր ուղիները» խորագրով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
Ըստ նրա՝ հասարակության 60-70 տոկոսի ապատիան ձեռնտու է այս իշխանություններին․ «Նրանք ծնել են բոլորին դեմ շարժումը, որ ինչքան քիչ մարդ գնա ընտրության, այնքան իր վերարտադրվելու շանսը մեծ կլինի։ Ուզում եմ, որ մեր հասարակությանը ներարկենք Ադոլֆ Ադլերի տեսությունը, որն ասում է՝ ամեն ինչ կախված է քեզնից, ոչ մանկական տրավմաներից, ոչ իրավիճակից, ոչ ծնողներից։ Դա մեզ կտա մոտիվացիա ինչ-որ բան փոխելու»։
Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ պետք է աշխատել նաև հասարակության այն շերտի հետ, որն ատելությամբ է լցված․ «Նիկոլիզմն ինձ համար աղանդ է, ես որպես լրագրող՝ երկար եմ զբաղվել տոտալիտար աղանդներով։ Իրենք բացարձակ աղանդի կանոններով են գործում։ Ինձ հետ աշխատել եմ, որ կարողանամ իմ մեջ զայրույթն այդ տեսակի հանդեպ զսպել, անգամ էդ տեսակի հետ երկխոսել։ Եթե մենք չկարողանանք այսօր այդ ատելությունը հաղթահարել, որի վրա հասարակությանը նստեցրել են 2018-ից, ադեկվատ լուծումներ չենք կարողանալու գտնել։ Այսօր ամենամեծ խնդիրը հասարակությանը բերելն է համերաշխության դաշտ»։
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը