«Երբ փոխնախագահ Դի Վենսին խնդրում էինք՝ Վեհափառին այցելի, պատասխանն էր այն, որ ՀՀ կառավարությունը չի ուզում, որ ինքը Վեհափառի հետ հանդիպում ունենա»․ Հարութ Սասունյան
«Մեծ ցավով հետևում ենք մեր երկրում տեղի ունեցած անցուդարձերին, ձեզ հետ ենք, չափազանց նեղանում ենք, որ վարչապետ Փաշինյանն ամեն ինչ, ինչն ազգային ու հայկական է, կործանում է՝ սկսելով Արարատ լեռից, Սահմանադրություն, Արցախ՝ այսպես շարունակ»,- «Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի առջև ծառացած անվտանգության և արտաքին քաղաքական մարտահրավերների հանգուցալուծման հնարավոր ուղիները» խորագրով քննարկման ժամանակ տեսակապով ասաց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը։
AD Ըստ նրա՝ ամենավերջինը, որ տեղի է ունենում, Փաշինյանի հարձակումն է Հայ առաքելական եկեղեցու վրա․ «Ամիսներ ի վեր երկուստեք վեճեր են տեղի ունենում։ Փաշինյանը քայլեր է անում, և ժամանակ առ ժամանակ Էջմիածինը պատասխանում է։ Բայց էս վեճերը մեզ ոչ մի տեղ չեն հասցնելու։ Փաշինյանը դիմում է իրավական և ոչ իրավական խախտումներով քայլերի, Էջմիածինը պետք է անմիջապես դիմի Երևանի առաջին ատյանի դատարան և բողոք ներկայացնի, որ Փաշինյանը խախտում է ՀՀ Սահմանադրությունը։ Այն դատարանները, որոնք ի նպաստ Փաշինյանի են գործում, իրենք էլ խախտում են Սահմանադրությունը»։
Հարութ Սասունյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը ոչ մի օգտակար բան չի անում, որ հայ գերիները դուրս գան Բաքվի բանտից․ «Վարչապետ Փաշինյանը ոչ միայն օգտակար չի լինում, որ բանտարկյալները Բաքվի բանտից դուրս գան, այլ ամեն ինչ անում է, որ գերիները մնան բանտում երկար տարիներ, քանի որ վախենում է, որ նրանք վերադառնան Երևան, և խանգարվի իր՝ հունիսի վերընտրությունը»։ Ըստ Հարութ Սասունյանի՝ լավ կլինի, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր՝ ՀՀ այցելության ժամանակ այցելի նաև Վեհափառին․ «Դա մեծ արձագանք կստանա։ Տեղեկացնեմ ցավալի մի հարց․ երբ փոխնախագահին խնդրում էինք՝ Վեհափառին այցելի, պատասխանն էր այն, որ ՀՀ կառավարությունը չի ուզում, որ ինքը Վեհափառի հետ հանդիպում ունենա»։
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը