Ինչու է այդ ժողովը փորձում չեղարկել մի մարդ, ով հայտարարել է, թե` «Եկեղեցու բարենորոգման, մաքրման» գործընթաց է սկսել

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․ 

Ո՛չ միջազգային հանրության աչքում հեղինակազրկվելը, ո՛չ հայ հանրության վստահությունը կորցնելը, ո՛չ պատմության մեջ որպես հայակործան իշխանություն մնալու հեռանկարը հետ չի պահում Փաշինյանին իր հակապետական, հակահայ ծրագրերի իրականացումից:
Նա Հայ առաքելական եկեցեղու դեմ հայտարարված ամոթալի, նողկալի պատերազմից չի հրաժարվում, չի լսում հայ ժողովրդի տարբեր խավերից եկող ազդակները, քաղաքական հետապնդումներն էլ չի թուլացնում հոգեւորականների նկատմամբ (այսօր Արշակ սրբազանի նկատմամբ խայտառակ կալանքի որոշումը երկարացվեց) եւ կյանքի գնով փորձում է տապալել Եպիսկոպոսաց ժողովը ու դա արդեն մտագարության տպավորություն է թողնում: Գիտեք, որ տասնյակ օրենքների ոտնահարումով քրեական վարույթներ են հարուցվել Գերագույն հոգեւոր ժողովի անդամների նկատմամբ, ընդ որում, չգիտես ինչու միայն մի մասի` եպիսկոպոսների, որոնք պետք է մեկնեին Ավստրիա` եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու, որպեսզի փակեն նրանց ՍԷԿՏ-ը` երկրից բացակայելու իրավունքը:
Լույսի պես պարզ է, որ սա արվում է ՀԱԵ բնականոն գործունեությունը կասեցնելու եւ փետրվարի 16-19-ին Ավստրիայում նշանակված ժողովը տապալելու նպատակով: Բայց եկեք մի շատ պարզ հարց տանք, թե ինչու է այդ ժողովը փորձում չեղարկել մի մարդ, ով հայտարարել է, թե` «Եկեղեցու բարենորոգման, մաքրման» գործընթաց է սկսել, որ ինքը չի ուզում իր «սրտի կաթողիկոսին» նշանակել, այլ որպես «հավատավոր քրիստոնյա» ուզում է, որ Հայ առաքելական եկեղեցին, գործող հոգեւորականներն իրենք` զղջման, իրենց սխալների ուղղման ճանապարհով ինքնամաքրվեն, եւ մեր սուրբ եկեղեցին «վերադարձնեն ժողովրդին»:
Եթե իսկապես նման ցանկության նշույլ անգամ ունենար այս անձը, ապա այդ ինքնամաքրման-բարենորոգման ճանապարհը հենց Եպիսկոպոսաց ժողովն է: Եւ նա պետք է ուրախ լիներ, որ ողջ աշխարհից ՀԱԵ եպիսկոպոսները, այդ թվում` իր կողմն անցած 10 տիրադավները, հավաքվեին մի դահլիճում, քննարկեին իրենց խնդիրները, լուծումներ գտնեին, առողջացման ուղին բռնեին: Պետք է ոչ թե խանգարեր, այլ՝ ամեն գնով աջակցեր դրա կայացմանը...
Պարբերաբար վերջին ամիսներին սփյուռքահայ համայնքներում բողոքի ակցիաներ են կազմակերպվում` ի պաշտպանություն Հայոց եկեղեցու: Ուրեմն տեսեք, թե ինչ է արել պետության դե ֆակտո ղեկավարը. փոխանակ մեր համայնքներն աշխարհաքաղաքական այս բարդ փուլում աջակցեին իրենց պետության ու ժողովրդի առաջ կանգնած խնդիրների լուծմանը, օրինակ` ակցիաներ անեին Ադրբեջանի դեսպանատների մոտ, որ զորքը հանի ՀՀ տարածքից, կամ իրենց երկրների կառավարություններից պահանջեին ճնշում գործադրել, որ Բաքվում պահվող մեր պատանդները վերադառնան հայրենիք, ստիպված են հայկական դեսպանությունների մոտ ակցիաներ անել` Հայ առաքելական եկեղեցուն պաշտպանելու համար, ընդդեմ ՀՀ կառավարության: Ազգը պառակտելն ու մեր պետությանը վնասելն էլ ո՞նց է լինում, եթե ոչ հենց այսպես...

դիտվել է 448 անգամ
Լրահոս
Արևմտյան երկրների դիվանագետները ծիծաղում են պատմական փաստերի կեղծման վրա․ Տաթևիկ Հայրապետյանը հարց է բարձրացնում Պետությունը դադարում է լինել պետություն, երբ ղեկավարը պետական շահը ստորադասում է անձնականին Դանիելյան․ Խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու հաշվին Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկա Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով Այս պայմաններում Փաշինյանն ուժգնացնում է հարձակումներն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառի դեմ Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ. 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին 2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար․ Հակոբյան Հրդեհ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը Դիլիջանում 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից ցատկել է և ծանր վնասվածքներ ստացել Արման Աբովյան․ «Սեպտեմբերի 19-ին «Գաթայի տոն» կազմակերպելը թքել է զոհերի գերեզմանների վրա» Այդ դեպքում երբեք տիտղոսային մենամարտ չեմ ունենա․ Արման Ծառուկյան Ավտովթար՝ Երևանում․ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավոր Խաչի հաղթության և բարձրացման տոնը․ Խաչվերացը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Խաչի քո, Քրիստոս, երկիր պագանեմք Այս կառավարությունը կրկնում է 1918-1920 թվականների կառավարության սխալները. քաղաքագետ Փեզեշքիանը ԱՄՆ-ին. Պատերազմեք Իրանի զինված ուժերի, ոչ թե խաղաղ բնակչության դեմ «Խաչի խորհուրդը ամենամեծ սիրո՝ զոհաբերական սիրո խորհուրդն ունի» Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am