«Հրապարակ». Այս իշխանությունը պայքարում է ՀՀ անկախության դեմ

Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հերթական` 4-րդ համագումարը։ Համագումարի ընթացքում ելույթ է ունեցել ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, ներկայացրել իրենց ձեռքբերումները եւ նշել, որ ՀԱԿ-ը պետք է գտնի իր տեղը եւ առաքելությունը ստեղծված «նոր քաղաքական կյանքում, նոր աշխարհում եւ նոր Հայաստանում»։ Նա նշել է նաեւ, որ անհրաժեշտ են արմատական վերանայումներ, մասնավորապես, ՀԱԿ-ը պետք է ընդունի ծրագիր, որը համահունչ կլինի այսօրվա իրավիճակին։ Այդ նպատակով եւս մեկ համագումար կանցկացնեն 2026 թ. փետրվար-մարտ ամիսներին, որի ժամանակ էլ կուսակցության ընտրական հայտը կձեւավորվի։

«Այդտեղ կարող են լինել տարբեր լուծումներ։ Մենք կարող ենք փնտրել դաշինքներ, ինչով արդեն 2 տարի է՝ զբաղված ենք։ Որովհետեւ հասկանում ենք, որ այն ռեժիմին, որն այսօր հաստատվել է Հայաստանում, հեռացնելու համար անհրաժեշտ է իսկապես լայն հասարակական համախմբում։ Եվ մենք 2 տարի շարունակ հետեւողականորեն գնում ենք բանակցությունների տարբեր քաղաքական ուժերի հետ եւ փորձում հասնել արդյունքների»,- ասել է Լ. Զուրաբյանը։ Համագումարն ընտրել է 29 հոգուց կազմված վարչություն, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է կուսակցության նախագահ։ «Հրապարակը» զրուցել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ:

- Համագումարի ընթացքում խոսվել է նաեւ առաջիկա պառլամենտական ընտրությունների մասին: Ի՞նչ եք կարծում` ՀԱԿ-ը կկարողանա՞ հաղթահարել անցողիկ շեմը 2026-ի ընտրություններում:

- Համագումարը տեխնիկական էր: Այն մեծ համագումար չէր, մեծ համագումարը նախատեսված է մոտ 2-3 ամսից` փետրվար-մարտ ամիսներին: Երեկ տեղի ունեցած համագումարը զուտ տեխնիկական հարցեր լուծեց: Այն պարտավոր էինք իրականացնել, քանի որ կուսակցության կանոնադրությունը դա է պահանջում:

- Ո՞րն է այդ համագումարների տարբերությունը:

- Տարբերությունն այն է, որ մեծ համագումարը լինելու է ընդարձակ, կլինի վարչության կազմի նոր ընտրություն, եւ ընդհանրապես բոլոր մարմինները կընտրվեն նորովի, կգրվի քաղաքական ծրագիր, կուսակցության ծրագիրը պետք է ենթարկվի փոփոխության, եւ ընտրություններին նախապատրաստական աշխատանքները պետք է քննարկվեն` ցուցակներ, ծրագիր եւ այլն: Այս ամենը տեղի կունենա մեծ համագումարի ժամանակ: Կլինի նոր վարչություն, նոր կամպանիա, որը կընդգրկի ողջ տարածքային կառույցներին: Տեղի ունեցածը մեծ համագումարին նախապատրաստող համագումար էր: Այն պարտավոր էինք կյանքի կոչել, որպեսզի կուսակցությունների մասին օրենքին լինեինք համահունչ:

- Այս անգամ համագումարին լրագրողներ հրավիրված չէին: Մեծ համագումարին կհրավիրե՞ք ԶԼՄ ներկայացուցիչներին:

- Անշուշտ, հենց այդպես էլ նախատեսել ենք: Տեղի ունեցածը զուտ կազմակերպչական համագումար էր, այդ պատճառով էլ մամուլի ներկայացուցիչներին չէինք հրավիրել: Փոքր կազմով էինք` 250 մարդ: 42 կազմակերպությունից 250 պատվիրակ էր մասնակցում:

- ՀԱԿ կուսակցության նախագահ վերընտրվեց հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հնարավո՞ր է առաջիկա ընտրություններում նախագահը ցուցակի առաջին համարը լինի:

- Նոր կամպանիան դեռ չի ձեւավորվել: Ընտրություններին ավելի միտված համագումարը նախատեսել ենք առաջիկայում:

- Այսինքն` հնարավոր է առաջիկա մեծ համագումարի ժամանակ կուսակցության նոր նախագա՞հ ընտրվի:

- Չգիտեմ՝ ինչպես պատասխանեմ հարցին, իհարկե, հնարավոր է: Բայց տեղի ունեցած համագումարը ցուցակներին, նախընտրական ծրագրերին չէր վերաբերում:

- Իսկ Դուք անձամբ ի՞նչ եք կարծում` ՀԱԿ-ն ի՞նչ ֆորմատով կարող է հաջողություն արձանագրել 2026-ի ընտրություններում:

- Մենք հակված ենք կոալիցիայի միջոցով ստեղծել ընդդիմադիր շարժում, որով կգնանք ընտրությունների: Մեզ համար խնդիրը ոչ թե պառլամենտ մտնելն է, այլ` իշխանափոխություն իրականացնելը եւ պրագմատիկ ուժերով իշխանության գալը:

- Չեն դադարում լուրերն այն մասին, որ գուցե ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմեք:

- Մենք ՀՀԿ-ին եւ Ռոբերտ Քոչարյանին պաշտոնապես մերժել ենք համատեղ համագործակցության հարցում:

- Իսկ Արման Թաթոյան, «Ապրելու երկիր», Հայկ Մարության: Ի՞նչ կասեք այս ուժերի մասին:

- Եկեք հիմա ոչինչ չասեմ: Մենք պատրաստ ենք կոալիցիայի: Մեր խնդիրը հետեւյալն է` երկիրը կորցնում է իր անկախությունը: Պառլամենտ մտնելը գոնե ինձ համար բացարձակապես նպատակ չէ: Նպատակը երկիրը գահավիժումից փրկելն է: Մենք այժմ այդ ճանապարհին ենք, իսկ թե որ քաղաքական ուժերի հետ կհամագործակցենք, դա կերեւա քիչ ուշ:

- Բայց Փաշինյանն ասում է, որ Հայաստանը նոր է անկախություն ձեռք բերում` իր շնորհիվ:

- Ես կարող եմ երկու ժամ` կոնկրետ փաստերով ապացուցել, թե ինչպես է այս իշխանությունը պայքարում Հայաստանի անկախության դեմ....

Ամբողջական հոդվածը «Հրապարակ օրաթերթում»

դիտվել է 59 անգամ
Լրահոս
«Ամենամեծ սրիկան Վազգեն Միրզախանյանն է․ պետք է պետության դեմ արշավի համար պատասխան տա» (video) #ՀԻՄԱ․ Արտառոց նամակ, որը Թրամփն ուղարկել է Փաշինյանին․ Հարութ Սասունյան (video) Նիկոլը նոր խորամանկ քայլ ունի Կաթողիկոսի դեմ․ Երվանդ Բոզոյան (video) Զգուշացնում ենք՝ թույլ չենք տալու միջամտեք․ Իշխան Սաղաթելյան (video) Դուռը բացել ու տեսել են դիերը. հորն ու մորը սպանելու համար 37-ամյա որդին ձերբակալվել է. մանրամասներ Արշակ Սրբազանին կալանավորեց, որ կարողանա կազմաքանդել Մայր Տաճարը․ Երվանդ Բոզոյան (video) Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը «Նկատել ենք, որ գոռգոռար, բայց նման բան չէինք սպասի». մանրամասներ՝ Գյումրիում ծնողների սպանությունից Գյումրիում սպանությունների հեղինակ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի զենք կրելու համար Գժանոց է դառել․ ինչու՞ է բորբոքվել Խաչատուր Սուքիասյանը (video) Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն Եթե նախկինում ԵՄ-ն Հայաստանում դեմոկրատիա էր ֆինանսավորում, ապա հիմա՝ բռնատիրություն․ Աշոտյան Ինքնակամ կառույցի քանդման համար միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդագիր՝ Ճամբարակի ղեկավարին Պատարագչի կողմից անունների զեղչումը նշանակում է, որ նա մերժում է Եկեղեցու առաջնորդի իշխանությունը Նիկոլը 80 միլիարդի վնաս է տվել հայ ժողովրդին՝ միայն Արցախի հարցով․ Երվանդ Բոզոյան (video) Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Էրդողան Նպաստն ինչու՞ եք կրճատում․ ծնելիության լուրջ խնդիր ունենք․ Արմենուհի Կյուրեղյան (video) Խոշոր վթար «Opel»-ների մասնակցությամբ Axios-ը հաղորդում է Մայամիում ԱՄՆ-ի և Ուկրաինայի աշխատանքային խմբերի հնարավոր հանդիպման մասին TRIPP-ը հանրային ընկալման մեջ մնալու է որպես սուվերենության մաշման հերթական փուլ․ Սուրենյանց Արամուսում և Զովաշենում 4 անձի սպանած քաղաքացին անմեղսունակ է ճանաչվել «Հելոբիթ»-ում 5000 դոլար եմ ներդրել ու կորցրել․ տուժած քաղաքացին մանրամասնում է (video) Ռուբեն Բաբայանը երեկ հայտնվել է խղճուկ վիճակում․ Նարինե Դիլբարյան (video) Մոտավորապես 12 հազար դոլար եմ ներդրել «Հելոբիթ»-ում, պահանջում ենք գումարների վերադարձ․ տուժած (video) Ռուբեն Ռուբինյանը վիրավորեց լրագրողին, հետո ներողություն խնդրեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am