Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն

Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիճակագրության և վերլուծության բաժնի պետ Աիդա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ շնչառական վարակների ակտիվ շրջանառությունից ի վեր, հոկտեմբերի սկզբից սկսած, 15 հազարից ավելի մարդ բուժօգնության համար դիմել է առողջության պահպանման առաջին օղակ։ Ներկայում շրջանառվում է գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի և բոկավիրուսի հարուցիչները։

«Հիմնականում նախորդ տարվա համեմատ սեզոնին բնորոշ հարուցիչներ են շրջանառվում, սակայն կցանկանայի ընդգծել, որ այս պահին գերակշռում են գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները։ Գրանցված դեպքերի 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաների շրջանում է։ Դա նշանակում է, որ այս խումբը ռիսկային է։ Հիվանդացության առավել բարձր ցուցանիշ գրանցվել է Արմավիրի, Շիրակի, Արարատի մարզերում և Երևանում»,-ասաց Աիդա Հովհաննիսյանը։

Անդրադառնալով ախտանիշներին՝ Աիդա Հովհաննիսյանը նշեց, որ հիմնականում սուր շնչառական վարակների դեպքում դրանք նույնն են՝ ընդհանուր թուլություն, հարբուխային վիճակ, քթահոսություն, հազ, փռշտոց, ջերմության բարձրացում։

«Ասեմ, որ գրիպի դեպքում թոքաբորբ ունենալու ռիսկը բավական բարձր է։ 937 բուժառուի մոտ գրանցվել է թոքաբորբ, ու այս ցուցանիշը դրան նախորդող շաբաթվա համեմատ ավելացել է։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ խոցելի խմբերի մոտ հիվանդությունը ծանր ընթացք է ունենում»,-ասաց Աիդա Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է ընդհանուր հոսպիտալացումներին, ապա մասնագետը նշեց, որ 1000-ից ավելի մարդ հիվանդանոցային բուժում է ստացել։ Նրանց 90 տոկոսը երեխաներ են։ Աիդա Հովհաննիսյանի խոսքով՝ այս ակտիվությունը համահունչ է սեզոնին։

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ սուր շնչառական վարակների կանխարգելման արդյունավետ ձևերից է պատվաստումը։ Սեզոնին մեկնարկին, դեռ սեպտեմբերին, քառավալենտ պատվաստանյութերը հասանելի են եղել։ Պատվաստման գործընթացը հատկապես կարևորվում է ռիսկի խմբերի շրջանում՝ 6 ամսականից 5 տարեկան երեխաները, հղիները, ուղեկցող հիվանդություններ ունեցող անձինք, 65 տարեկանից բարձր անձինք, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնի շահառուները և աշխատակիցները, զինծառայողները։

«Յուրաքանչյուր տարի բնակչության շրջանում նկատում ենք պատվաստման պահանջարկի մեծացում։ Այս սեզոնին 171 հազար դեղաչափ պատվաստում է իրականացվել, նախորդ սեզոնին այս ցուցանիշը կազմել է 134 հազար։ Սա խոսում է այն մասին, որ մեր քաղաքացիները տեսել են պատվաստման արդյունավետությունը և նախընտրում են կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել։ Պատվաստումով առնվազն նվազեցվում է ծանր դեպքերի առաջացումը»,-ասաց Սվետլանա Գրիգորյանը։

Թեպետ պատվաստվողների թիվն ավելանում է, սակայն Սվետլանա Գրիգորյանը նկատեց, որ երեխաների հետ կապված ծնողների կողմից կարծես զգուշավորություն կա։ Հաշվի առնելով, որ հիվանդության պարագայում ամենից շատ հենց երեխաների մոտ է ընթացքը ծանր լինում, մասնագետը հորդորում է անպայման պատվաստվել։

Պատվաստվել կարելի է նաև այսօր, բոլոր պոլիկլինիկաներում պատվաստանյութը հասանելի է։ Կարող են դիմել և՛ ՀՀ քաղաքացիները, և՛ օտարերկրացիները։ Պատվաստումն անվճար է։

դիտվել է 264 անգամ
Լրահոս
Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video) Դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ «Հերիքա՛ այ շիստյորկա, հերիքա՛ այ չմո՛․ ես ինձ հազիվ եմ զսպում»․ ՊՆ նախկին նախարարը՝ Փաշինյանին (video) Երկրի թիվ մեկ քաղաքական պաշտոնյայի Ադրբեջանին հաճոյանալու «պրոֆեսիոնալ կեցվածք»․ քաղաքագետ 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածներ է հասցրել դասընկերոջը․ տղան տեղափոխվել է ԲԿ Հայաստանում նոր տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ․ ՌԴ ԱԽ Պարզվեց՝ անհայտ կորածների հարազատները տեղյակ չեն եղել, որ իրենց ԴՆԹ տվյալները հանձնվել են Բաքվին (video) Նախագահ Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում. Բագրատ Միկոյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am