Արևմուտքը դեռ շատ է խոսելու նիկոլական ռեժիմի կողմից ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարման մասին

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարողՆարեկ Սամսոնյանը հոդված է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից.

«Տեղեկացա Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակի՝ մեզ կալանավորելու և AntiFake.am կայքի աշխատանքային գույքն առգրավելու մասին արված առաջին աստիճանի ահազանգի մասին, որը հնարավոր է դարձել Հայաստանի ժուռնալիստների միության գործուն ջանքերով և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի փաստահեն զեկույցին հղում անելով։ Նախ, ցանկանում եմ արձանագրել, որ մեր օրերում ԵԽ-ից նմանատիպ արձագանք ստանալն արդեն իսկ կարելի է «հերոսություն» համարել։ Այս համատքստում ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել և՛ ՀԺՄ-ին, և՛ ՔԻՀԿ-ին, և՛ մեր թիմին արևմտյան կառույցների դռներն անդադար թակելու և մեր հանդեպ տեղի ունեցող քաղաքական հալածանքի մասշտաբները տեղ հասցնելու համար։

Այս արձագանքը փաստում է, որ անգամ ռեժիմի քաղաքական հովանավորները ճիշտ աշխատանքի դեպքում չեն կարող աչք փակել տեղի ունեցող հալածանքների վրա։ Սրանով եվրոպացիները նաև հնարավորություն են ստանում ռեժիմի հեռացումից հետո «face saving» անելու և ասելու, որ իրենք արձագանքել են և բնավ կապ չունեն նիկոլական իրավապահ համակարգի այլանդակությունների հետ։ ԵԽ-ի այս արձագանքը վստահաբար նաև տհաճ անակնկալ է ռեժիմի համար, որն ալեն սիմոնյանի անառողջ ամբիցիաներին տուրք տալով ոչնչի համար կալանավորել է ինձ ու Վազգենին։

Ինչպես ասել եմ նախկինում, հիմա էլ պնդում եմ, որ այս այլանդակության բոլոր անմիջական մասնակիցները չեն խուսափելու պատասխանատվությունից ոչ հեռավոր ապագայում, ինչում, հուսով եմ, իրենք էլ ավելի պետք է համոզվեն ԵԽ-ի սույն արձագանքը տեսնելով։ Ամենավերջում ռեժիմը երկրում տեղի ունեցող քաղաքական հալածանքների ողջ իրավական պատասխանատվությունը թողնելու է այն իրականացնող ամենաստորին օղակների վրա։

Եվս մեկ անգամ ընդգծելով ԵԽ արձագանքի կարևորությունը, ցանկանում եմ խոսքս ուղղել բոլոր մեր այն գործընկերներին, որոնք երբեմն հեգնում, երբեմն հանդիմանում են ինձ և իմ պես մտածողներին նմանատիպ իրավիճակներում արևմտյան կառույցներին դիմումներ, ուղերձներ կամ պահանջներ ներկայացնելու համար.

Հարգելի՛ գործընկերներ, մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները համոզմունքներ են, իսկ արևմտյան կառույցները՝ դրանք խթանելու և դրանց դեմ արվող ոտնձգությունները կանխելու պարտավորություն ստանձնած ինստիտուտներ։ Եվ, եթե անգամ վերջիններս ինչ-ինչ շահերից ելնելով աչք են փակում մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների ոտնահարման դեպքերի վրա, այդ արժեհամակարգն ու համոզմունքները կրողները չպետք է հիասթափվեն և դադարեցնեն պահանջները։ Ես այդ արժեհամակարգի հավատավոր հետևորդն եմ և, եթե անգամ վստահ լինեմ, որ որևէ արձագանքի չեմ արժանանալու, միևնույնն է, գոնե միայն պատմության համար անդադար խոսելու և պահանջելու եմ այդ կառույցներից իրենց պարտականությունների կատարումը։

Այնպես որ, Արևմուտքը դեռ շատ է խոսելու նիկոլական ռեժիմի կողմից Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների ոտնահարման մասին թեկուզ և հատկապես ռեժիմի տապալումից հետո։

Երիցս շնորհակալ եմ ԵԽ արձագանքն իրական դարձնելու մեջ ներգրավված անձանց և կառույցներին։ Լավ եղեք, մինչ հանդիպում։

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Չեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը Մեծ է հաջողության հասնելու հավանականությունը. Աշոտյան Բելառուսից թունելով Լեհաստան է ներթափանցել ավելի քան 180 ապօրինի ներգաղթյալ Լատվիան երկարաձգել է իր օդային սահմանային գոտում գիշերային թռիչքների արգելքը Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում․ կան բերման ենթարկվածներ «Դու դատվելու՛ ես, այ…». Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին. video Լուկաշենկոն ազատ է արձակել ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային Զապորոժիեի ատոմակայանում անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ անկայուն․ Գրոսսի Բելառուսի նախագահը Թրամփի խնդրանքիվ ազատ է արձակել 123 քաղբանտարկյալ․ երկու հետևություն մեզ համար․ Արմեն Աշոտյան Ինչպես է թուրքական շտապ օգնության մեքենան հայտնվել Նոր Նորքում Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Սև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ Էրդողան Հայաստանը զավթելու ծրագրին չի կարելի կենդանություն տալ ու հետո մնալ դրա տակ. Թաթոյանը՝ Փաշինյանին Թե Կտրիճ անունն այդքան դուրդ եկել է, անունդ դնենք Կտրիճ Նիկոլ Ես հրապարակելու եմ այդ հայտնի փաստաթուղթը․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Փակ է Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ ինչ իրավիճակ է հանրապետությունում Ինչ արժեն Աննա Վարդապետյանին որպես նվեր փոխանցված սուրերը Խուզարկել են Կարապետյանի գործով ՔԿ-ին հակասող եզրակացություն տված լեզվաբանի տունը․ Ասլանյան Հյուրանոցում տղամարդուց կես միլիոն դրամ են հափշտակել, նրանց հայտնաբերել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց Մոսկվայում ձմռան սկզբից ի վեր ամենացուրտ գիշերն է գրանցվել Ապամոնտաժե´ք Սևակի արձանը. Արայիկ Մանուկյան ԵԽ կազմակերպությունը 1 Level ահազանգ է հնչեցրել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով Դպրոցում 14-ամյա տղաները վիճաբանել, հարվածել են միմյանց․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց Արևմուտքը դեռ շատ է խոսելու նիկոլական ռեժիմի կողմից ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am