Ինչպե՞ս է ստացվում, որ աշխատավարձով գնում եք մի քանի հարյուր հազար դոլարի հասնող տներ. փաստաբանը՝ ՔՊ-ականին

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հերթական ՔՊ-ականն է այս օրերին արդարանում իր գնած թանկարժեք անշարժ գույքի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների կապակցությամբ։ Կոռուպցիայի դեմ «պայքարող» այսօրվա իշխանության ներկայացուցիչներին շատ պարզ ու հրապարակային մի հարց ունեմ՝ եկեք հենց իմ օրինակով, շատ հասարակ վերլուծությամբ հասկանանք, թե իսկապե՞ս դուք զրո հանդուրժողականություն ունեք կոռուպցիայի նկատմամբ, թե՞ ստում եք։

Մասնավորապես ինչպե՞ս է ստացվում, որ աշխատավարձով գնում եք մի քանի հարյուր հազար դոլլարի, ընդհուպ՝ մի քանի հարյուր միլիոն դրամի հասնող արժեքով սեփական տներ, մի քանի բնակարաններ, լավ, թեկուզ մասամբ հիփոթեքով, այն ի վերջո փակել է պետք։

Ինքս երկար տարիներ եղել եմ պետական ծառայության մեջ, զբաղեցրել եմ շատերիցդ ավելի բարձր ու հատկապես ազդեցիկ, լծակներ ունեցող պաշտոններ, մասնավորապես Շիրակի մարզի, ապա Երևան քաղաքի դատախազն եմ եղել, ՀՀ գլխավոր դատախազության տարբեր վարչությունների պետ, մինչ այդ էլ եղել եմ քննիչ, դատախազության դատախազ, ավագ դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության վարչության դատախազ և այլն։

Սակայն պետական ծառայության ընթացքում որևէ անշարժ գույք՝ տուն, բնակարան, կամ շոշափելի նյութական արժեք ձեռք չեմ բերել, իմ սոցիալական վիճակում որևէ էական փոփոխություն չի եղել, մինչև օրս էլ ապրում եմ իմ հորական տանը, որտեղ անցել է պատանեկությունս, երիտասարդությունս ու վստահաբար՝ նաև ծերությունս, քանի որ աշխատանքի դիմաց օրինական կարգով, պետության կողմից տրված դրամական բավարարումն ինձ չէր կարող այլ հնարավորություն ընձեռել։

Նշվածի համար իհարկե շատ հպարտ եմ, հակառակն եմ անբարոյականություն համարում։ Ասածս հստակ ապացուցելի երևույթ է, ունեմ շրջապատ, հարազատներ, մտերիմներ, հարևաններ, ծանոթներ, ովքեր ինձ թույլ չեն տա ստել։

Բայց դարձյալ անդրադառնամ ձեզ՝ ՔՊ-ականներ ու ՔՊ-ամերձներ, ինչպե՞ս է ստացվում, որ դուք բազմոցի վրայից եկաք ու պաշտոնի ուժով դարձաք այդպիսին, բայց միաժամանակ պնդում եք, թե իբրև կոռուպցիան ատող եք։

Գուցե այն կարծիքին եք, որ շնորհակա՞լ պետք է լինենք, որ «նախկին» որոշ օդիոզ պաշտոնյաների նման դեռ չունեք մի քանի միլիոն դոլլարանոց դղյակներ, ունեցվածք կամ ի՞նչ իմանանք, որ չունեք ու պարզապես ՀՀ-ում ցուցադրելու հարցում նրանց նման «միամիտ» չեք։

 

դիտվել է 286 անգամ
Լրահոս
Բաքվում շարունակում են դատել ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանին Արցախի ժողովրդի իրավունքները վաղ թե ուշ վերականգնվելու են, եթե հավատանք ու պայքարենք․ Բեգլարյան Մակրոնը ԱՄՆ նախագահի և եվրոպացի գործընկերների հետ քննարկել է Ուկրաինայի հարցը Գողության դեպք՝ Երևանում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն հրաժարվել է ընդունել հիվանդին, նա մահացել է տանը Վրաստանում ցուցարարների փոքր խմբերին արգելել են փակել փողոցները ՔՊ–ական պատգամավորի ազգականին ծեծել են ու աչքերին արցունքաբեր գազ փչել Ինչպե՞ս է ստացվում, որ աշխատավարձով գնում եք մի քանի հարյուր հազար դոլարի հասնող տներ. փաստաբանը՝ ՔՊ-ականին Փաշինյանը խաբել է, դժոխքը շարունակվում է. Հայաստանում սարսափ կինո է. լրագրող Ըստ ամերիկյան Axios-ի՝ Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը Եպիսկոպոսին կալանք տված դատավորը հանդուրժողաբա՞ր չի բանտարկել հարբած վարորդին Դատախազությունը կբողոքարկի ԱԺ նախկին պատգամավորի կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշումը Հակառուպցիոն դատարանը 2024-ին մերժել է Կճոյանի դեմ ապօրինի ծագման գույքի բռնագանձման հայցը Դատարանը Գրիգորի Խաչատուրովի քրեական հետապնդումը վերացրեց. «Առավոտ» Փորձո՞ւմ են ներքաշել իրենց կեղտոտ խաղերի մեջ․․․ Ժողովրդագրական լուռ փլուզում․ «աճող» տնտեսության կողքին՝ նվազող ծնունդներ․ Դավիթ Անանյան Սա ինքնիշխան ղեկավարի պահվա՞ծք է․․․ Ողջ շաբաթ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Թուրքիայի ազդեցությունն ավելի տեսանելի է ԱՄՆ-ի քաղաքական կուլիսներում». Չավուշօղլու Հայր Սուրբը պատերազմի առաջին իսկ օրը մեկնեց Արցախ․ ո՞ւր է մեր եղբայրը… չգիտենք… Տ. Զաքարիա
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am