Սա ինքնիշխան ղեկավարի պահվա՞ծք է․․․

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հանդիպումն է։ Մի կողմ թողնենք իրենց ստորագրությունները, պայմանավորվածությունները ու փորձենք հասկանալ մարմնի լեզուն, որ միջազգային, դիվանագիտական պրակտիկայում հարգի է։ Ինչու՞ եմ կենտրոնանում շարժումների կամ մարմնի լեզվի վրա, որովհետև, ինչպես Փաշինյանն է ասում, մենք արդեն  ինքնիշխան պետություն ենք և որևէ մեկից կախված չենք։ Բայց նմանատիպ նկարները նայելուց ես ինձ չեմ զգում ինքնիշխան պետության քաղաքացի։

Ինձ զգում եմ ցածրացած, շատ ցածրացած վիճակում, որովհետև ինքնիշխան իմ երկրի ղեկավարը ոնց որ ինստիտուտից դուրս մնացած ուսանող լինի, մյուս կողմն էլ՝  դասախոս։ Մեր ինքնիշխանն ունի չափից ավելի ջերմ ժպիտ, հնազանդ մարմնի լեզու։ Նրա ժպիտը լայն է, բաց, չափազանցված ու հորինված։ Տեսեք ո՜նց է ուսերը բարձրացրել, կարծես ասում է՝ գրկիր ինձ։  նա ավելի շատ հիշեցնում է խնդրանքով կամ սպասումով գնացած պաշտոնյայի, ոչ թե ինքնավստահ ղեկավարի, որը հանդիպմանը գալիս է հավասարության դիրքից։  Նույնիսկ ձեռքի սեղմումից է երևում ոչ հավասար հարաբերությունը։ Չբացատրեմ, որովհետև անզեն աչքով տեսանելի է։ Հոգեբանական տեսանկյունից սա ինքնիշխան ղեկավարի պահվածք չի։ Մանրամասնությունների մեջ չընկնեմ։ 

Մերցը  զուսպ է, ժպիտը՝ թույլ, մարմնի լեզուն՝ պաշտոնական։ Նա թեթևակիորեն թեքված է առաջ՝ հարգանքի կամ պաշտոնական քաղաքավարության նշան։ Մեկը չափից դուրս ջերմ, մյուսը՝ զուսպ։ Նա չի գնում դեպի դիմացինը․ ընդհակառակը՝ դիմացինն է գալիս դեպի իրեն։ Նրա վերևից նայող դիրքը ցույց է տալիս գերակայություն, սառնություն, վերահսկողություն, ինքնիշխանություն։ 

Մի խոսքով՝ որպես ՀՀ քաղաքացի ես ինձ շատ փոքրացած եմ զգում։ Դա՞ է Փաշինյանի ինքնիշխանությունը։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 863 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Զատուլինը «մերկացրեց» Փաշինյանին․ քաղտեխնոլոգ (video) Լարված իրավիճակ` ԱԺ-ում, ՊՊԾ աշխատակիցները լրագրողներին հեռացրել են շենքից Բոլոր գերիները իրապես կարող են վերադառնալ միայն մի դեպքում. սա առքուվաճառք է. Հայկ Այվազյան (video) Չարենցավանում վիճաբանության հետևանքով 7 մասնակիցներից մեկը «ձախ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ դիմել է հիվանդանոց Երևան քաղաքից «գողացել են 9 միլիոն դրամ․․․»․ ավագանու անդամը՝ փաստերով (video) Դուք սպասե՛ք․ Թուրքիայից նոր սենսացիոն հայտարարություն է գալու․ Հայկ Այվազյան (video) Հոգևորականները հաստատում են, ՊՆ-ն՝ հերքում, ԶՈՒ հոգևոր առաջնորդը՝ լռում. գնդերեցներին սպառնալու հետքերով Քաղաքին երկրորդ շունչ տալու համար կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը․ Նարեկ Կարապետյան Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի հետ․ ադրբեջանագետ Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում․ ՊՊԾ-ն ուժով հեռացնում է լրագրողներին (video) ՇՏԱՊ․ ՊՊԾ աշխատակիցները Armlur․am-ի խմբագրին թեւերից բռնած հեռացրին ԱԺ շենքից (video) Լա՛վ իմացեք՝ ես դա շատ լավ գիտեմ․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատախազին ու դատավորին (video) Մերկասառույցի պատճառով բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. մայրը մահացել է, տղան տեղափոխվել է ԲԿ Ինչո՞ւ է Փաշինյանը Ռուսաստանը ներքաշում «Թրամփի ուղի» նախագիծ․ Զատուլին ԵՄ-ն քննարկում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը. ֆոն դեր Լայեն #ՈՒՂԻՂ․ ՍԵՆՍԱՑԻՈՆ․Ֆիդանը հայտարարեց՝ Հայաստանն իրենց ձեռքում է․ Ռուսաստանից ի՞նչ է սպասվում․ Այվազյան (video) Մինչև ընտրության օրը կարելի է քննարկել հաջորդ իշխանության միայն առաքելությունը, և ոչ երբեք՝ կազմը Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները քաղաքական ազդակներ են. քաղաքագետ Թուրքիո ուսանող Ռուբեն Ռուբինյանը հանձնառել է արդարացնել Թուրքիայի արտգործնախարարին ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները զննում են մարտական դիրք գնացող հայ զինվորներին․ քաղաքագետ Վերաքննիչ դատարանը այսօր կհրապարակի Սամվել Կարապետյանի կալանքի գործով որոշումը․ փաստաբան Փաշինյանն իր աշխատավարձը կրկնապատկել է և իրեն ճոխ պարգևատրել (video) Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի կատարած «արարողությունները» վավերական չեն․ Արագածոտնի թեմ Թուրքիայի սենսացիոն հայտարարությունը․ «ու՞ր եք նիկոլական բանդայի ներկայացուցիչներ»․ Աննա Մկրտչյան (video) Մեր իշխանության օրոք վարչապետը ստանալու է 1 դրամ աշխատավարձ. Նարեկ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am