Ժողովրդագրական լուռ փլուզում․ «աճող» տնտեսության կողքին՝ նվազող ծնունդներ․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանը գրում է․

«ԴԻՏԱՐԿՈՒՄ 6․ Ժողովրդագրական լուռ փլուզում․ «աճող» տնտեսության կողքին՝ նվազող ծնունդներ

2025թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը կազմել է 3 մլն 90,5 հազար մարդ։ Թվով՝ փոքր աճ, սակայն այդ աճի աղբյուրը պարզ է․

այն պայմանավորված է ոչ թե բնական վերարտադրությամբ, այլ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների հաշվառմամբ։

Իսկ իրական ժողովրդագրական պատկերը շարունակում է վատթարանալ։

1,Ծնունդների նվազում՝ –4.8%

2025թ․ հունվար–հոկտեմբերին ծնվել է 26 768 երեխա, մինչդեռ 2024թ․ նույն ժամանակահատվածում՝ 28 109։ Այսինքն՝ ծնունդները նվազել են –4.8%-ով։ Բնակչության կենսունակության գործակիցը (ծնվածներ/մահեր) նույնպես նվազել է՝ 133.3% → 127%։

Դա նշանակում է, որ բնական աճի «պաշարը» նոսրանում է։

2, Բնական աճի կտրուկ վատթարացում՝ –19%

Բնական հավելաճը կրճատվել է՝ 7022 → 5688, այսինքն՝ –19% անկում։ Սա սովորական տատանում չէ։ Սա երկրի կենսաբանական վերարտադրության անկում է՝ այն էլ տնտեսական աճի հայտարարությունների ֆոնին։

3,Ամուսնությունների նվազում՝ –12.2%

2025թ․ հունվար–հոկտեմբերին գրանցվել է 11574 ամուսնություն, իսկ 2024թ․ նույն ժամանակահատվածում՝ 13175։ Ամուսնությունների՝ շուրջ –12.2% նվազման խորքային ազդակն այն է, որ մարդիկ ավելի քիչ են վստահում ապագային, ավելի ուշ են ընդունում ընտանիք կազմելու որոշում, ինչպես նաև ավելի հաճախ են հետաձգում վերարտադրության (երեխա ունենալու) իրենց ցանկությունների իրագործումը։

4,Ամուսնալուծությունների աճ՝ 348 դեպք յուրաքանչյուր 1000 ամուսնության դիմաց

Եթե 2024թ․ հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում ամուսնալուծությունների հարաբերակցությունը եղել է 294/1000, 2025թ․ նույն՝ տաս ամսվա կտրվածքով այն դարձել է 348/1000։ Սա ոչ միայն թիվ է, այլ՝ ընտանեկան կայունության փլուզման չափիչ։

Երբ ամուսնալուծությունները աճում են, իսկ ծնունդները նվազում, երկիրը մտնում է երկարաժամկետ ժողովրդագրական ռիսկի գոտի։

5, 0–1 և 0–4 տարեկանների մահացության աճ

2025թ․ նախնական տվյալներով 0–1 տարեկանների մահերը աճել են +11.5%-ով, իսկ 0–4 տարեկանների մահերը՝ +13%-ով։ Այս թվերը նշանակում են, որ մեր առողջապահական համակարգը չի համապատասխանում մանկական ռիսկերի կառավարման պահանջներին։

Սա այլևս սոցիալական խնդիր չէ․ սա ազգային անվտանգության հարց է

Երբ գովերգվող տնտեսական աճի ֆոնին ծնունդները նվազում են, ընտանիքները պակասում են, ամուսնալուծությունները աճում են, իսկ բնական հավելաճը ընկնում է, սա արդեն ոչ թե վիճակագրություն է, այլ ազգային դիմադրողականության կորստի իրական գործընթաց։

Տնտեսական աճը արժեք չունի, եթե այն չի վերածվում կյանքի։ Եթե երկիրը չի վերարտադրում իր բնակչությունը, եթե ընտանիքը դառնում է ոչ թե հասարակության հիմք, այլ սոցիալական բեռի կրող, ապա ցանկացած տնտեսական ցուցանիշ կորցնում է իր իմաստը։

Հիմնական հարցը, որ պետք է տալ ինքներս մեզ․ Քանի՞ լումա արժե տնտեսական աճը, եթե այն չի բերում նոր կյանք, նոր ընտանիքներ, նոր սերունդ»։

դիտվել է 278 անգամ
Լրահոս
Բաքվում շարունակում են դատել ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանին Արցախի ժողովրդի իրավունքները վաղ թե ուշ վերականգնվելու են, եթե հավատանք ու պայքարենք․ Բեգլարյան Մակրոնը ԱՄՆ նախագահի և եվրոպացի գործընկերների հետ քննարկել է Ուկրաինայի հարցը Գողության դեպք՝ Երևանում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն հրաժարվել է ընդունել հիվանդին, նա մահացել է տանը Վրաստանում ցուցարարների փոքր խմբերին արգելել են փակել փողոցները ՔՊ–ական պատգամավորի ազգականին ծեծել են ու աչքերին արցունքաբեր գազ փչել Ինչպե՞ս է ստացվում, որ աշխատավարձով գնում եք մի քանի հարյուր հազար դոլարի հասնող տներ. փաստաբանը՝ ՔՊ-ականին Փաշինյանը խաբել է, դժոխքը շարունակվում է. Հայաստանում սարսափ կինո է. լրագրող Ըստ ամերիկյան Axios-ի՝ Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը Եպիսկոպոսին կալանք տված դատավորը հանդուրժողաբա՞ր չի բանտարկել հարբած վարորդին Դատախազությունը կբողոքարկի ԱԺ նախկին պատգամավորի կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշումը Հակառուպցիոն դատարանը 2024-ին մերժել է Կճոյանի դեմ ապօրինի ծագման գույքի բռնագանձման հայցը Դատարանը Գրիգորի Խաչատուրովի քրեական հետապնդումը վերացրեց. «Առավոտ» Փորձո՞ւմ են ներքաշել իրենց կեղտոտ խաղերի մեջ․․․ Ժողովրդագրական լուռ փլուզում․ «աճող» տնտեսության կողքին՝ նվազող ծնունդներ․ Դավիթ Անանյան Սա ինքնիշխան ղեկավարի պահվա՞ծք է․․․ Ողջ շաբաթ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Թուրքիայի ազդեցությունն ավելի տեսանելի է ԱՄՆ-ի քաղաքական կուլիսներում». Չավուշօղլու Հայր Սուրբը պատերազմի առաջին իսկ օրը մեկնեց Արցախ․ ո՞ւր է մեր եղբայրը… չգիտենք… Տ. Զաքարիա
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am