ԵՄ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին դեկտեմբերի 10-ին հաղորդել են եվրոպական լրատվամիջոցները։
Նրանց տվյալներով, մասնավորապես, պլանավորվում է սահմանափակումներ մտցնել Ռուսաստանից նավթի փոխադրման հետ կապված ինը ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։ Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում կընդգրկվի ևս 43 նավ։
Եվրոպական ԶԼՄ-ների տվյալներով՝ պատժամիջոցները, ի թիվս այլ բաների, կվերաբերեն «Վալդայ» քննարկումների ակումբին։
ԵՄ-ի մշտական ներկայացուցիչների կողմից պատժամիջոցները հաստատվելուց հետո դրանց պետք է հավանություն տրվի ԵՄ-ի ավելի բարձր մակարդակով։ Այնուհետև դրանք կհրապարակվեն ԵՄ-ի պաշտոնական հանդեսում։
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը