Ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ մարդու կյանքը դարձել է վարչական որոշումների պատանդ․ պատգամավոր

ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արդարադատությունը բարձրագույն արժեք է, ոչ թե իշխանական կամայականության գործիք։
Այսօր՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, հերթական անգամ պետք է արձանագրենք, որ Հայաստանում մարդու իրավունքները չեն կարող լինել ընտրովի արդարադատության ու վարչական որոշումների զոհ։
Տարիներ շարունակ հետևողական եմ մարդկանց հիմնարար իրավունքների պաշտպանությանը և շարունակելու եմ…
Ունենք շատ ծանր փաստեր․
Տիգրան Գալստյան – «Սրբազան պայքարի» գործով կալանավորված գործարարը 2025թ. հունիսի 26-ից «Արմավիր» ՔԿՀ-ում կալանքի տակ է: Ազատազրկման վայրում՝ 4 ամիս անց, լուրջ առողջական խնդիրների պատճառով գործարարը հայտնվեց անվասլյակին և, ըստ ԱՆ-ից ինձ ուղարկված պատասխանի, մինչ օրս «Իզմիրլյան» ԲԿ-ում է: Իր ոտքով կալանավայր գնացած քաղաքացին այսօր անվասայլակին նստած է՝ առանց առողջությանն արժանապատիվ վերաբերմունքի երաշխիքների։ Այս հարցով դիմել եմ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, ով պատասխանել է, թե դա իրենց իրավասությունից դուրս է, և հարցը փոխանցել է Առողջապահության նախարարության տիրույթ: Սակայն Անահիտ Ավանեսյանը դեռ չի պարզաբանել, մինչ օրս որևէ հստակ բացատրություն չկա՝ ինչու է գործարարը հայտնվել անվասայլակի վրա։Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան – Շիրակի թեմի առաջնորդը, կալանավորվելով հունիսի 28-ին, մինչ օրս զրկված է ազատությունից։ Նա ցանկանում է վիրահատվել իր վստահելի բժշկի մոտ՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում, սակայն ստացել է այլ բուժհաստատություն «առաջարկվող» տարբերակ, իսկ նոյեմբերի 28-ի գրությամբ պարզապես արձանագրվել է, թե նա «հրաժարվել է» անվճար բուժօգնությունից՝ շրջանցելով նրա ընտրության իրավունքը։
Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ մարդու առողջությունն ու կյանքը դարձել են վարչական որոշումների պատանդ, և այս երկու դեպքը, ցավոք, բացառիկ չեն։
Երբ ազատությունը ճնշվում է, իսկ հիվանդի իրավունքը՝ խնամքի և արժանապատիվ վերաբերմունքի, ստորադրվում է, դա ոչ միայն իրավական, այլև խորապես բարոյական հանցագործություն է» ,- գրել է նա։

դիտվել է 185 անգամ
Լրահոս
Եկեղեցին Աստծո ու մեր ազգի տունն է․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Ինչքան հակասական ու անկանխատեսելի ազգ ենք մենք․․․ Հը, Արմինե Մելիքսեթյան, լա՞վ եք Այս լուսանկարում Փաշինյանի դեմքից ծորում է «աննախադեպ ինքնիշխանության» թշվառությունը Բաքվում շարունակում են դատել ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանին Արցախի ժողովրդի իրավունքները վաղ թե ուշ վերականգնվելու են, եթե հավատանք ու պայքարենք․ Բեգլարյան Մակրոնը ԱՄՆ նախագահի և եվրոպացի գործընկերների հետ քննարկել է Ուկրաինայի հարցը Գողության դեպք՝ Երևանում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն հրաժարվել է ընդունել հիվանդին, նա մահացել է տանը Վրաստանում ցուցարարների փոքր խմբերին արգելել են փակել փողոցները ՔՊ–ական պատգամավորի ազգականին ծեծել են ու աչքերին արցունքաբեր գազ փչել Ինչպե՞ս է ստացվում, որ աշխատավարձով գնում եք մի քանի հարյուր հազար դոլարի հասնող տներ. փաստաբանը՝ ՔՊ-ականին Փաշինյանը խաբել է, դժոխքը շարունակվում է. Հայաստանում սարսափ կինո է. լրագրող Ըստ ամերիկյան Axios-ի՝ Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը Եպիսկոպոսին կալանք տված դատավորը հանդուրժողաբա՞ր չի բանտարկել հարբած վարորդին Դատախազությունը կբողոքարկի ԱԺ նախկին պատգամավորի կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշումը Հակառուպցիոն դատարանը 2024-ին մերժել է Կճոյանի դեմ ապօրինի ծագման գույքի բռնագանձման հայցը Դատարանը Գրիգորի Խաչատուրովի քրեական հետապնդումը վերացրեց. «Առավոտ» Փորձո՞ւմ են ներքաշել իրենց կեղտոտ խաղերի մեջ․․․ Ժողովրդագրական լուռ փլուզում․ «աճող» տնտեսության կողքին՝ նվազող ծնունդներ․ Դավիթ Անանյան Սա ինքնիշխան ղեկավարի պահվա՞ծք է․․․ Ողջ շաբաթ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am