ԱՄՆ-ը 10% մաքսավճար է սահմանել Հայաստանից առաքանու համար․ «Հետք»

Հայաստանից ԱՄՆ ուղարկվող ծանրոցների համար «Հայփոստը» սկսել է լրացուցիչ 10 տոկոս գանձել, որը ներկայացվում է որպես ԱՄՆ մաքսատուրք։ Այս մասին գրում է Հետքը:

Տիգրան Հակոբյանն օրեր առաջ «Հայփոստի» միջոցով ծանրոց ուղարկելիս տեղեկացել է, որ 10 % ավել գումար պետք է վճարի։ «Հարցրեցի աշխատակցին՝ ի՞նչ է դա, ասաց՝ 10 % ապրանքի արժեքից պետք է ավել վճարեք, մեկ ամիս է, ինչ էդպես է։ Հարցնում եմ՝ ինչի՞ համար, կամ ու՞մ եմ վճարում՝ ԱՄՆ-ին, ՀՀ-ին, թե «Հայփոստին», չկարողացավ պատասխանել»,- ասում է Տիգրանը։ Ըստ նրա՝ անդորրագրի վրա գրված է՝ ԱՄՆ մաքսատուրք, բայց ուղեկցող փաստաթղթում, որն առաքանու հետ ուղարկվում է ԱՄՆ, ոչ մի նշում չկա։

«Չեմ ուզում ենթադրություններ անել, բայց պատկերացրեք՝ որքան մարդ է ԱՄՆ առաքանի, մանր կապոց կամ ծանրոց ուղարկում, ու ինչ գումարներ են գանձում»,- նշում է Տիգրանը։ Այս հավելյալ մաքսատուրքը չի վերաբերում Եվրոպա ու Ռուսաստանի Դաշնություն ուղարկվող ծանրոցներին։

«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել է «Հայփոստ» ՓԲԸ-ին՝ ուղղելով քաղաքացուն հուզող հարցերը։

«Հայփոստ» ՓԲ ընկերությունը հայտնել է, որ 10 տոկոսանոց հավելավճարը պայմանավորված է ԱՄՆ կառավարության սահմանած նոր սակագնային կարգավորումներով։ «Միացյալ Նահանգների կողմից ընդունված որոշ փոփոխությունների արդյունքում Հայաստանից ԱՄՆ առաքանիների համար սահմանվել է մաքսազերծման նոր կարգ, ըստ որի՝ բոլոր առաքանիների մասով պետք է հաշվարկված լինի մաքսաճարի չափը և փոխանցվի ԱՄՆ-ի մաքսային մարմիններ ուղարկող ընկերություն, կամ ԱՄՆ հավաստագրված ընկերություններից որևէ մեկի միջոցով։ ՀՀ-ի համար մաքսային շեմը սահմանված է 10 %»,- ասվում է «Հայփոստի» պատասխանում:

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Եկեղեցին Աստծո ու մեր ազգի տունն է․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Ինչքան հակասական ու անկանխատեսելի ազգ ենք մենք․․․ Հը, Արմինե Մելիքսեթյան, լա՞վ եք Այս լուսանկարում Փաշինյանի դեմքից ծորում է «աննախադեպ ինքնիշխանության» թշվառությունը Բաքվում շարունակում են դատել ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանին Արցախի ժողովրդի իրավունքները վաղ թե ուշ վերականգնվելու են, եթե հավատանք ու պայքարենք․ Բեգլարյան Մակրոնը ԱՄՆ նախագահի և եվրոպացի գործընկերների հետ քննարկել է Ուկրաինայի հարցը Գողության դեպք՝ Երևանում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն հրաժարվել է ընդունել հիվանդին, նա մահացել է տանը Վրաստանում ցուցարարների փոքր խմբերին արգելել են փակել փողոցները ՔՊ–ական պատգամավորի ազգականին ծեծել են ու աչքերին արցունքաբեր գազ փչել Ինչպե՞ս է ստացվում, որ աշխատավարձով գնում եք մի քանի հարյուր հազար դոլարի հասնող տներ. փաստաբանը՝ ՔՊ-ականին Փաշինյանը խաբել է, դժոխքը շարունակվում է. Հայաստանում սարսափ կինո է. լրագրող Ըստ ամերիկյան Axios-ի՝ Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը Եպիսկոպոսին կալանք տված դատավորը հանդուրժողաբա՞ր չի բանտարկել հարբած վարորդին Դատախազությունը կբողոքարկի ԱԺ նախկին պատգամավորի կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշումը Հակառուպցիոն դատարանը 2024-ին մերժել է Կճոյանի դեմ ապօրինի ծագման գույքի բռնագանձման հայցը Դատարանը Գրիգորի Խաչատուրովի քրեական հետապնդումը վերացրեց. «Առավոտ» Փորձո՞ւմ են ներքաշել իրենց կեղտոտ խաղերի մեջ․․․ Ժողովրդագրական լուռ փլուզում․ «աճող» տնտեսության կողքին՝ նվազող ծնունդներ․ Դավիթ Անանյան Սա ինքնիշխան ղեկավարի պահվա՞ծք է․․․ Ողջ շաբաթ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am