Մեկ օրում՝ 15 ավտովթար․ 19 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ. ՆԳՆ
ՆԳՆ-ն ներկայացրել է Ճանապարհային ոստիկանության մեկ օրվա վիճակագրությունը՝ մեկ օրում գրանցվել է 15 ավտովթար, 19 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մասնավորապես՝
38 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
11-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության,
7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
6 դեպք՝ հոգեկան ներգործության,
5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման,
3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման,
2-ական դեպք՝ ավտոմեքենայի գողության, խուլիգանության, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, հետամտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և այլ դեպքեր։
Բացահայտվել է շորթման, թմրանյութի իրացման, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու, սառը զենք կրելու և այլ դեպքեր։
