Գևորգ սրբազանի վերաբերյալ Փորձաքննությունների ազգային բյորոն փորձաքննություն չի կատարել․ AntiCor
«AntiCor-ի խորքային հետաքննությունը պարզեց, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ը Գևորգ սրբազանին վերագրվող հեռախոսային խոսակցության ձայնագրության վերաբերյալ որևէ փորձաքննություն չի կատարել։
Այսինքն՝ մեր նախորդ հրապարկմամբ նշված փորձաքննություն իրենց չի պատվիրվել, չի իրականացվել և չի տրվել որևէ եզրակացություն Գևորգ սրբազանի վերաբերյալ։
Բացի այդ, AntiCor-ին փոխանցված «եզրակացության» լուսապատճենը, պարզվում է, մեկ այլ քրեական գործով կատարված փորձաքննությունից հանված հատված է։Այն վերաբերվում է ՀՅԴ–ի նկատմամբ տարիներ առաջ կատարված մեկ այլ ապօրինի գաղտնալսմանը։
Այս փաստը հանգեցնում է երեք հնարավոր հետևության.
1) Կամ ընդհանրապես չի իրականացվել որևէ փորձաքննություն․
Իրավապահները պարզապես հորինել են «փորձաքննություն» և դրա սպառնալիքը օգտագործել ճնշման նպատակով։
2) Կամ փորձաքննությունը իրականացվել է այլ կենտրոնում, որի արդյունքները գաղտնի են պահվել։
3) Կամ Գևորգ սրբազանին ցուցադրել են այլ գործով արված եզրակացություն՝ ներկայացնելով այն որպես «իր ձայնի հաստատում»։
Անկախ սցենարից, փաստը մեկ է․ հոգևորականի վրա գործադրվել է պետության վերահսկողությամբ կազմակերպված ճնշում՝ քաղաքական պարտադրանքի համար»։
