Ավելի վտանգավոր ենթատեքստ կա․ Փաշինյանը բացահայտեց իր ծրագրի էությունը՝ քողարկելով արարողակարգային շղարշով

Եկեղեցում օրհներգ հնչեցնելը քաղաքական ծրագիր է։ Փաշինյանի կողմից հնչեցրած «301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ» հայտարարությունը ազգային համընդհանուր ծիծաղի ու ծաղրի արժանացավ։ Անգամ քաղաքական գործիչներն ընկան Փաշինյանի լարած թակարդի մեջ ու սկսեցին բացատրական աշխատանքների տանել Եկեղեցու ստեղծման մասին։ Իրականում Փաշինյանը բացահայտեց իր ծրագրի էությունը՝ քողարկելով արարողակարգային շղարշով․ «Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10.55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»։

Եկեղեցում օրհներգ հնչեցնելը ոչ թե առաջարկ է, այլ իշխանական մանիպուլյատիվ քաղաքական ծրագիր, որը ենթադրում է․ «Եկեղեցին պետության ստեղծած կառույց է, հետևաբար պետությունը կարող է որոշել՝ ինչ լինի այնտեղ»։ Սա հնչում է այսպես. «Քանի որ մենք ենք ստեղծել, մենք էլ կասենք՝ ինչ երգեք, ինչ անեք»։ Հենց այս գործելակերպով էլ առաջնորդվում է իշխանությունը՝ հոգևոր դաշտը ենթարկեցնելու և քաղաքական վերահսկողության տակ վերցնելու նպատակով։ 

Ավելի վտանգավոր ենթատեքստ կա․ սա թաքնված մեղադրանք է եկեղեցուն՝ «ազգային» չլինելու մեջ։ Նա բաց տեքստով ասում է եկեղեցուն․ «Եթե ձեզ դուր չի գալիս մեր քաղաքականությունը, գոնե օրհներգ երգեք, որ պարզ դառնա՝ պետականության կողմն եք, թե ոչ»։ Սա թաքնված մեղադրանք է, որ բացահայտում է, թե ինչ ծրագրով են իրեն առաջնորդում՝ Եկեղեցին ինստիտուցիոնալ ու արժեքային մակարդակով փլուզելու համար։ 

Կարծում եմ այստեղ Փաշինյանի գլխին Ավետարան կարդալը անտեղի է։ Ժողովրդական ասացվածք կա, որը շատ բնորոշ է այս պարագայում․․ «Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ ոչխարը սարն անցավ»։ Ինչքան էլ նրան փորձեք բացատրել, որ Եկեղեցին ստեղծել են առաքյալները, միևնույն է, նա ասելու է՝ ոչխարը սարն անցավ։ Նա հրահանգ ունի, պիտի կատարի։ Երբ մարդը զինվորի նման կատարում է Եկեղեցին փլուզելու հրահանգը, անտեղի է նրան բացատրել, որ պետությունը չի ստեղծել Եկեղեցին կամ մի ուրիշ բան։

Կարծում եմ ժամանակն է պաշտպանական դիրքերից դուրս գալ և թույլ չտալ, որ օրվա իշխանությունն իր ձեռքը վերցնի հարձակողական գործողությունները։ Հակառակ դեպքում պետականության հիմնարար սյուները՝ Եկեղեցին, ինքնությունը, ազգային կոդերը, անմիջականորեն դառնում են իշխանական տեխնոլոգիայի թիրախ։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 440 անգամ
Լրահոս
Միջադեպը «Դալմայի» տարածքում չի եղել. Փոխտնօրենը՝ Միհրան Հակոբյանի վրա հարձակման մասին Նիկոլը որոշել է վերջնականապես կապը խզել բանակության հետ Վրաստանը դե՞մ է, որ Ալիևը Փաշինյանին նախընտրական «նվերներ» բաժանի Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է Աջապահյանին «սքեմավոր հանցագործ» անվանած կինը ՔՊ-ում բուկլետ բաժանող է եղել Միհրան Հակոբյանին ծեծողները փախուստի են դիմել սեւ գույնի TOYOTA CAMRY մեքենայով․ մանրամասներ Կարմիրգյուղում դպրոցականների միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել sms-ի պատճառով Ավելի վտանգավոր ենթատեքստ կա․ Փաշինյանը բացահայտեց իր ծրագրի էությունը՝ քողարկելով արարողակարգային շղարշով Սա երկրում թևածող քաղաքական սանձարձակության, այլակարծության միտումնավոր հուղարկավորության հերթական ցայտուն դրսևորումն է. Աբրահամ Գասպարյան Անհապաղ վիրահատման կարիք ունի քաղբանտարկյալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Ամուսինները վրաերթի են ենթարկվել․ նրանց հոսպիտալացրել են Գարշանք ու գարշահոտություն են տարածում․ Շոկ։ Ցավ։ Ցասում։ Վրդովմունք։ Ամոթ Սուրբ Նիկոլոսը միակ նորահայտ սուրբը կլինի, որին կհավատա Նիկոլ Փաշինյանը Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները․Արաղչին՝ Բայրամովին Ալիևը հայ ազգին ասում է՝ «վայրագ, թալանչի, քոչվոր ազգ եք», ու ոչ մի արձագանք Հայաստանից Բոլոր ցանկացողները կարող են նամակ ուղարկել Ռուբեն Վարդանյանին Յոթ Վերքում կեղծ պատարագից հետո մաքրման կարգ էր կազմակերպվել Քանի հոգով են ծեծի ենթարկել Հակոբյանին ԱԱԾ տնօրե՞նն է ծեծել տվել Միհրան Հակոբյանին Հիշեք այս դեմքերն ու նրանց անունները. տիրադավ, ուխտադավ և եղբայրադավ. պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am