«Ինձ ուշադիր նայեք, ես միշտ շրջել եմ թիկնապահներով», «երբ ես եմ խոսում, ինձ պետք է ուշադիր լսել», «ինչ կարևոր է իմ զբաղեցրած պաշտոնը», «Աճապահյանը սքեմավոր հանցագործ է»: Շարքային քաղաքացի ձևանալով Գյումրիում լրագրողներին հարցազրույց տված այս կինը, ով համառորեն հրաժարվում էր ասել, թե որտեղ է աշխատում, պարզվում է՝ Սարիկ Մինասյանի բուկլետ բաժանողն է եղել:
«Իշխանության» աղբյուրների փոխանցմամբ՝ Լիլիթ Հովհաննիսյանն աշխատում է Ախուրյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում՝ որպես գործավար։
Հարցազրույցի ընթացքում ՔՊ-ի բուկլետ բաժանող տիկնոջ գլխին ոստիկանը անձրևանոց է պահում:
Հովհաննիսյանի սերը ՔՊ-ականների նկատմամբ անթաքույց է. նրա ֆեյսբուքյան էջում բազմաթիվ նկարներ կան իշխանականների հետ, այդ թվում՝ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի, Արմեն Խաչատրյանի:
«Իշխանությունը» ֆիքսել է նաև զավեշտալի փաստ. Լիլիթ Հովհաննիսյանը տեսանյութի հրապարակումից հետո մեկնաբանությունների բաժնում սպառնալիքներ է հնչեցնում իրեն քննադատած քաղաքացիներին և որոշներին հրավիրում է իր աշխատասենյակ։ Լիլիթ Հովհաննիսյանը աչքի է ընկել նաև արցախցիների մասին ատելության խոսք տարածելով:
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային
Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը