Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյա՛ն, անվայել է բարձրաստիճան հոգևորականին սուտ տեղեկություններ տարածելը: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշում եք, թե Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի կայքը տեղադրել է 10 եպիսկոպոսի նկար՝ դավաճան գրությամբ: Սա զրպարտանք է: Պահանջում ենք ներկայացնել ապացուցող փաստ կամ հրապարակային հերքում: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի լրատվական բաժնի պատասխանատու Ալվարդ Նազարյանը։
«Ակնհայտ է, որ այժմ լծված եք մարդկանց մոլորեցնելու, հիմարացնելու, հակաեկեղեցական ձեր քայլերն արդարացնելու գործին, սակայն սպառված եք և ձախողված, քանի որ ստով եք առաջնորդվում, և այն դարձրել եք ձեր ապրելակերպը:
Այո, պիտի մեռնի սուտը, ուրացումը, որ ապրի Հայը, Հայաստանը և Հայոց Սուրբ Եկեղեցին՝ որպես ազգային հիմնասյուն, որին, ինչպես գրված է՝ «Ով այս վեմին բախվի, կխորտակվի, և ում վրա ընկնի, կճզմի նրան» (Ղուկ. 20:18):
Զպարտանքով ու ստերով գործելաոճը հանրային վստահության դաշտում պարտված և դատապարտված է, ինչպես և դատապարտված են իշխանական փոքրիկ խմբակը և նրա հետ համագործակցող ուխտադրուժ, տիրադավ հոգևորականները»:
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը