Ճշմարտությունը միշտ էլ վտանգավոր է իշխանությունների համար, իսկ լռությունը միշտ էլ հարմար է նրանց

Հայր Հովհաննես Թորգոմյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Մեր օրերում հաճախ կարելի է լսել, թե ինչպես որոշ շրջանակներ, նույնիսկ բարձրաստիճան հոգևորականներ, քննադատում են եկեղեցուն կամ Ամենայն Հայոց Հայրապետին այն բանի համար, որ վերջինս համարձակվում է խոսել իշխանության, անարդարության կամ ազգային-հասարակական ցավոտ թեմաների շուրջ։ Նրանց հիմնական փաստարկն այս է․ «Եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը»։ Սակայն, եթե նույն տրամաբանությունը կիրառենք պատմության հանդեպ, ապա պետք է հարց տանք՝ արդյոք Քրիստոս ինքը զերծ մնաց աշխարհիկ իրականությանն ուղղված խոսքից։

Պատասխանը պարզ է՝ Ոչ։

Քրիստոսը չգործեց որպես սովորական «հոգևոր դասախոս», որը միայն երկնային թեմաների շուրջ էր մտորում։ Նրա խոսքը դիպչում էր ամենացավոտ, ամենավտանգավոր և ամենաանհանդուրժելի թեմաներին։ Նա բացահայտորեն մերկացնում էր փարիսեցիների կեղծավորությունը, դատապարտում էր իշխանության և կրոնի բարոյական խեղումը, մտնում էր տաճար և շրջում սեղանները, երբ տեսնում էր, որ Աստծո տունը վերածվել է շուկայի։ Եթե այսօր որևէ հոգևոր առաջնորդ իրեն թույլ տար անել նույնը, շատերը նրան կհամարեին «քաղաքական», «հակապետական» կամ «ապակառուցողական»։

Բայց արդյոք ճշմարտություն ասողը պետք է լռի, միայն նրա համար, որ ճշմարտությունը խանգարում է իշխանությանը։
Հետաքրքիր է նաև մեկ այլ հարց ևս. եթե ժամանակին Քրիստոսի աշակերտներն ընդունեին այսօրվա որոշ հոգևորականների մտածելակերպը, ապա նրանք կարող էին ասել. «Տե՛ր, մի՛ խոսիր իշխանությունների դեմ, սա քաղաքական է, սա վտանգավոր է, սա քո գործը չէ»։ Եվ եթե Քրիստոսն այդ խոսքերը լսեր, ապա երբեք չէր լինի խաչելություն, երբեք չէր լինի հարություն և փրկչագործական ծրագիրը չգիտենք ինչ կլիներ։

Ճշմարտությունը միշտ էլ վտանգավոր է իշխանությունների համար։ Իսկ լռությունը միշտ էլ հարմար է նրանց:

Եվ վերջում չմոռանանք ՃՇՄԱՐՏՈւԹՅԱՆ խոսքը. «ԵՍ ՀԱՂԹԵՑԻ ԱՇԽԱՐՀԻՆ»!»։

դիտվել է 88 անգամ
Լրահոս
ՍԿԱՆԴԱԼ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. օպերբաժնի պետը խմբակային մարդ է ծեծել Աղոթք կբարձրացվի առ Աստված՝ կալանավորված հոգևոր հայրերի համար Se. 2, ep. 5. Ես «խուլիգան եմ», Սրբազանը՝ «պլան գցող». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան Աշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում Հայաստանը 58-րդն է, Թուրքիան՝ 146-րդը Ազատի զինվորական կացարանում վառարան չպետք է լիներ․ ինչ է պարզվել դատական այս փուլում Չի կարող սատանան և մեղքը ավելի զորավոր լինեն, քան Քրիստոսի շնորհը, որ գործում է մեր մեջ․ Հայր Շնորհք Քննչական կոմիտեն վերադարձրել է AntiFake լրատվական կայքից առգրավված տեխնիկայի մի մասը ՔԿ-ն Գյումրիի քաղաքապետարանում նոր 2 աշխատակիցների է ձերբակալել Ավետիս Առաքելյանը մասնակցել է հարցաքննությանը Պայքարը մնում է քաղաքակրթական, որովհետև մեր ժամանակների աղետը հենց մշակութային թիրախում գտնվելն է Զորականում անչափահասների դեպքով մեկ անձ կալանավորվել է, մյուսի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը «777» գիշերային ակումբում վիճաբանություն է եղել․ մասնակիցների մեջ կան նաև օտարերկրացիներ Եթե Փաշինյանը Եկեղեցու դեմ արշավը մարսեց, ուրեմն հայտնվելու ենք «Արևմտյան Ադրբեջանում». Շարմազանով Փաշինյանին կասեմ՝ «ամո՛թ քեզ, էս հողերը սաղ բաժանեցիր թշնամուն»․ հարցում (video) Դադարե՛ք լռել, խուլ ու համր ձևանալ․ այսօր էլ Արշակ Սրբազանին կալանքի տարան, խայտառակություն է (video) ԱԱԾ-ն պետք է վայրկյան առաջ Կառավարությունից կալանավորի Նիկոլ Փաշինյանին․ Ռոբերտ Մարգարյան (video) «Մհեր Գրիգորյա՛ն, դու հորթ ես, դե գնա, ինձանից պատիվ պահանջիր»․ մանկավարժ (video) ԵՄ-ը պետք է տեսնի՝ ինչ է անում այս իշխանությունը ընդդիմադիրներին․ Լուսինե Առաքելյան (video) «Փաշինյա՛ն, Արշակ Սրբազանի դեմ քո արածը վրադ էժան չի՛ նստելու» (video) Աննա Հակոբյա՛ն, իսկ դուք պատրա՞ստ եք հերքել, որ բեռնափոխադրումները ձերն են․ Արթուր Դանիելյան (video) Ամոթ․ ընդդիմադիր գործիչը՝ արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանի հասցեին հնչած մեղադրանքների մասին Նիկո՛լ, գյումրեցու հաստ կողը «չե՛ս տաշելու», Նիկո՛լ․ Նարե Սոսե (video) Դուք կմտածեք՝ սա վատ երազ է․․․ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունում հիշատակված է Ուկրաինայում հակամարտությունը շտապ դադարեցնելու ձգտումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am