«Մայրն ասում էր՝ թող երեխաներս մոտս մնան». Հատուկ հանձնախումբը սպանված 3-ամյա Տիգրանի մոր հետ է զրուցել

Ծափաթաղից անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի ընտանիքին առնչվող հարցերը, այդ թվում՝ երեխաների հետագա խնամքի կազմակերպման հարցը որոշելու նպատակով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմնի հրավիրած այսօրվա հրատապ նիստը դեռ չի ավարտվել: Փորձագետները Ծափաթաղում են: Այդ մասին Aysor.am-ին ասաց Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։

«Հիմա Ծափաթաղում ենք, մոր հետ ենք զրուցել: Քիչ անց երեխաների հետ կզրուցենք: Մորն ասացինք՝ ի՞նչ եք որոշել անել, ասում էր՝ չեմ ուզում տանեն, թող երեխաներս մոտս մնան: Չորս երեխա ունի: Մենք ասացինք՝ քո ցանկությունն է, դու ես որոշում, բայց այս պահին այդ երեխաները այս միջավայրում պետք չէ՝ մնան: Թող գնան՝ մեկ ամսով, տասը օրով, մեկ շաբաթով, բայց գնան: Հիմնականում կտանենք ՀՕՖ»,- ասաց Գալոյանը:

Նա հավելեց, թե երեխաների մայրը ադեկվատ էր, իրենց բոլոր հարցերին նորմալ պատասխանել ու արձագանքել է:

Գալոյանը սպանված 3 ամյա Տիգրանի մորից հետաքրքրվել է նաև ՝ երեխային սպանելու պատճառը ի՞նչը կարող էր լինել. կոնֆլիկտ, վեճ նախորդե՞լ է դեպքին։ Հստակ պատասխան չի ստացել։

«Չեմ իմանում, նախաքննություն է գնում: Շշմել ենք: Ճիշտ է, մի քիչ կենցաղավարություն չկա այդ տան մեջ, մի քիչ փնթի վիճակ է, բայց մանկապարտեզի, դպրոցի տնօրենները ասում են՝ միշտ հագած, կապած, կուշտ ու պատրաստված՝ երեխաները եկել են դպրոց, մանկապարտեզ: Էդ, ինչ նկարագրում են, չէ՞, սուտ է, իրենք կուշտ ընտանիք են»,- նշել է մարզպետարանի ներկայացուցիչ Գալոյանը։

Քննադատություններին, որ եթե սոցիալական աշխատողները ժամանակին աշխատեին ընտանիքի հետ, դեպքը տեղի չէր ունենա, Գալոյանն արձագանքեց.

«Իրենք պարբերաբար տուն այց են արել, բա ո՞նց: Էս ընտանքիը նպաստ է ստացել, կարիքի գնահատում են պարբերաբար արել»:

դիտվել է 928 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության հարցը քննելու է դատավոր Վարդգես Ստեփանյանը Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են 12-րդ դարի խաչքար #ՀԻՄԱ․ Նիկոլն ու ՔՊ-ն ինչպես են ժողովրդին «անասունի» տեղ դնում․ Էդգար Էլբակյան (video) ԶՊՄԿ-ի արձագանքը՝ Արամ Սարգսյանի հայտարարությանը (Armlur) «Նիկոլի վիճակը վատ է. ի՞նչ է սպասվում առաջիկայում»․ Էդգար Էլբակյան (video) Փաշինյանը պարտքեր ա վերցնում, որ իր կուսակցությանն ու իրեն պաշտպանի․ քաղաքացի (video) Զախարովան մեկնաբանել է արցախցիների համար նախատեսված մարդասիրական օգնությունից հրաժարվելու Երևանի որոշումը «Քոչարյանից Ալիևը շան պես վախում էր, հերն էլ, տղեն էլ»․ Հարցում (video) «Նիկոլը КГБ-ից հրեշի պիտակ է սարքել ու իրեն ձեռք չտվող մարդկանց էդ պիտակով վերացնում է». Էլբակյան (video) Պետք է շարունակել աշխատել և թույլ չտալ թանգարանը «раскулачить» անեն. Տիգրան Քոչարյան Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրենը իմ ցուցումով է գրել հրաժարականի դիմումը․ Նիկոլ Փաշինյան (video) Բացվեցին փակագծեր․ Ինչ է ասել Լիլիթ Մակունցը Ծառուկյանի վերաբերյալ (video) Դուք ձեր քաղաքացիների՞ն եք վնասում․ Զախարովան՝ ՌԴ օգնությունից Երեւանի հրաժարվելու մասին (video) ԱՄՆ-ն մինչև մարտի վերջ կարող է սկսել առևտրային նավերի ուղեկցումը Հորմուզի նեղուցով․ ԱՄՆ էներգետիկայի նախարար ՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ադրբեջան #ՀԻՄԱ․ Նիկոլին շատ լուրջ սպառնալիք են ներկայացրել. ի՞նչ է հանձնելու. Ռոբերտ Մարգարյան (video) Տեղադրված սյունը վտանգ է իրենից ներկայացրել, որովհետև թեթև քամուց ճոճվել է. հենց վտանգավոր լինելու պատճառով էլ հանվել է. Վաղարշապատի համայնքապետարանը՝ Արցախի դրոշը դարձյալ ապամոնտաժելու մասին Ֆրանսիան չի աջակցի Իրանի դեմ hարձակողական գործողություններին․ ֆրանսիացի պաշտոնյա Լարված իրավիճակ՝ ավագանու նիստին. «Դու էիր պակաս, նորմալ կխոսաս սրանից հետո» (video) «Շողոքորթնե՛ր, դուք մրցում եք՝ Ալիևին ով ավելի շատ կշողոքորթի»․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին (video) Երևանի քաղաքապետարանը 2025-ն ամփոփում է թերակատարված ծախսերով, բայց հաստատված բյուջեին 3.4 անգամ գերազանցող՝ 2.8 մլրդ դրամ պարգևավճարներով. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am