Ի՞նչ կապ ունի երեկ մահացած Բրավոյի Կարենը Հայկ Սարգսյանի հետ

Օգոստոսի 18-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Դեմիրճյան 1 հասցեում գտնվող էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում, դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով։

Նրա ձեռքում հայտնաբերվել է նաև ատրճանակ, իսկ ավտոմեքենայից դուրս համայնքային ոստիկանները հայտնաբերել են կրակված գնդակ։ Ավտոմեքենայի առջևի դռան ապակին վարորդի կողմից նույնպես վնասված է կրակոցի հետևանքով։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ավտոմեքենայի մեջ ատրճանակով ինքնասպան է եղել։

Hayeli.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն մահացած անձը գործարար բիզնեսմեն Կարեն Գասպարյանն է՝ հայտնի որպես Բրավոյի Կարեն: Նա բավականին հայտնի գործարար է եղել, հայտնի է էլիտար շենքեր կառուցապատման ոլորտում, ինչպես նաև ունեցել է գովազդային պաստառների բիզնես, «Բրավո» ռեստորանի սեփականատերն է եղել։

Մեզ հայտնի է դարձել, որ նրա հարազատների մոտ մահը շատ զարմանալի և անսպասել էր, քանի որ մի քանի օր հետո պետք է տեղի ունենար նրա եղբոր աղջկա հարսանեկան արարողությունը, որի պատրաստության հարցերով զբաղվում էր Կարեն Գասպարյանը։

Ինչպես նաև հարազատները չեն հավատում, որ Կարեն Գասպարյանը կարող էր ինքնասպանություն գործել, քանի որ նրանց համար կասկածելի է այն հանգամանքը, որ ինքնաձիգի փամփուշտը գտնվել է մեքենայից դուրս։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Կարեն Գասպարյանը վերջերս խնդիրներ է ունեցել ՔՊ անդամ Հայկ Սարգսյանի՝ «Շիշ բռնողի» հետ, վերջինս ցանկացել է նրանից խլել պաստառների գովազդների հետ կապված բիզնեսը, ինչպես նաև նրանք եղել են դատական քաշքշուկների մեջ։

Լուրեր են շրջանառվում նաև, որ վերջին ամիսներին Կարեն Գասպարյանը հաճախ է բողոքել ներկայիս իշխանություններից, նշելով, որ վերջիններս ցանկանում են իրենց խլել իր բիզնեսները։

դիտվել է 5916 անգամ
Լրահոս
Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում «Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video) Պուտինը պաշտոնապես զգուշացրել է Ալիևին ու Էրդողանին (video) Ասեմ՝ ոնց է Եվրոպան Մակրոնի գլխավորությամբ գցելու Հայաստանին․ Հրանտ Մելիքյան (video) Ասեմ՝ ինչ է անելու Ադրբեջանը, եթե Նիկոլն ընտրվի հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան (video) ՀՐԱՏԱՊ․ «Նիկոլենք մասսայական փողեր են փոշիացնում» (video) Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. «Ազատություն» Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am