Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Գալու է ժամանակ ու պարզվի, որ իրավապահ համակարգերի որոշ պաշտոնյաներ ոչ միայն քրեական գործեր են հորինել Նիկոլի ցուցումով նրա ընդդիմադիրների դեմ, այլ նաև իրենց գործողությունների առանձին քայլեր համաձայնացրել են իր հետ ու գործել հավանությունը ստանալուց հետո:
Այդպիսի ենթադրյալ գործողություններից է, օրինակ, ձերբակալման ենթակա անձանց ցանկը, ու նրանցից յուրաքանչյուրի կալանավորման ժամկետները՝ նաև հաշվի առնելով, որ վերջին տարիներին իրավական համակարգում նախաքննության ընթացքում կալանավորումները դարձել են զուտ պատժիչ գործողություններ, այլ ոչ թե ենթադրյալ հանցագործության բացահայտմանը նպաստող կամ դա ավարտին հասցնելը կանխող գործողություն:
Ինձ այլ հարց է նաև հետաքրքիր: Նման ավանտյուրաների մեջ մտած պաշտոնյաները, մինչև ո՞ր կետն են կատարելու ապօրինի և քրեական օրենսգրքով շարադրված գործողություններ. Նրանք արդյո՞ք հասկանում են, որ անխուսափելի պատժից խուսափելու միայն մեկ ձև ունեն՝ Հայաստանի հանրապետության գոյության դադարումը: Եվ հետևաբար, մոտալուտ արդարադատությունից խուսափելու համար նրանք արդյո՞ք պատրաստ են ուղղակիորեն և գիտակցված Հայաստանի հանրապետության դեմ դավաճանական գործողություններ իրականացնել:
Դեռ մի պահ բաց թողնենք, որ անմեղ քաղաքական ընդդիմադիրների դեմ կարված գործերը նույնպես կարող են մկնաբանվել որպես պետության դեմ գործած հանցագործություն: Սրանք հարցեր են, որոնց մասին այս պաշտոնյաներին պարբերաբար հիշեցնել է պետք: Մինչև որ հայը Հայաստանում որոշող կդառնա: Չխեղճանաք:
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը