ՀՀ-ի ռեժիմի վարած քաղաքականությունն իմաստ չունի քննարկել, նրանք հենց այս արդյունքներն էին հետապնդում

«Ուկրաինացիները ոգեւորվել էին Արցախում մեր պարտությամբ։ Շնորհավորում էին Ադրբեջանին, հույս ունենալով, որ դա նախադեպ կդառնա իրենց համար ու իրենք եւս կվերականգնեն իրենց տարածքային ամբողջականությունը։ Ամենայն հավանականությամբ պատահականություն չէր, որ Ռուսաստան-ԱՄՆ նախագահների հանդիպումը տեղի է ունենալու Վաշինգտոնում Հայաստան-Ադրբեջան փաստաթղթի ստորագրմանն ընդառաջ»։ Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Ուկրաինացիները չէին հասկանում, որ իրականում Արցախի անկումն էր նախադեպ Ուկրաինայի մասնատման համար։

Պատերազմի ժամանակ Վրաստանը փակել էր իր օդը Ռուսաստանից Հայաստան եկող ռազմական օգնության համար, իսկ Իսրաելից ու Թուրքիայից եկող ռազմական օգնության համար իրենց օդն ու ցամաքը բաց էր։ Վրացիներն էլ էին կարծում, որ Հայաստանի պարտությունն իրենց համար հնարավորությունների դուռ է բացում։ Արդյունքում ոչ միայն Աբխազիան ու Հարավային Օսիան չվերադարձրեցին, այլ կարող են կորցնել տարանցիկ երկիր լինելու իրենց, ռագիոնալ առումով, թելադրող դերը, աշխարհաքաղաքական ու տնտեսական հնարավորությունների հետ միասին։

Պատերազմի ժամանակ Իրանը երկու շաբաթով փակել էր Հայաստանի հետ սահմանը, Ռուսաստանից Հայաստան եկող ռազմական բեռների համար, իսկ պատերազմից հետո շնորհավորեց Ադրբեջանին։ Իսկ Իրանի այսօրվա նախագահն ու իր որդին հրապարակային կերպով Սյունիք ճանապարհի բացման քարոզն են անում։ Սա է Իրանի “խորաթափանց” քաղաքականության ողջ խորությունը։

Հայաստանի ռեժիմի կողմից վարած քաղաքականությունն իմաստ չունի քննարկել, նրանք ուղղորդված կերպով հենց այս արդյունքներն էին հետապնդում։ Դա է իրենց իշխանության գինը»,–գրել է քաղաքագետը։

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am