Հարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ մանրամասներ՝ Լիանա Հարությունյանի գործից

Լիանա Հարությունյանի պաշտպան` Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է 3 երեխաների մոր՝ Լիանա Հարությունյանի կալանքին։ Հայտարարության մեջ ասվում է․

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանը առանց իրավաչափ հիմքերի և հատուկ նպատակով Լիանա Հարությունյանի նկատմամբ նախաքննական մարմնի կողմից որպես խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը փոխել է և որոշում է կայացրել երեք ամիսով կալանքի տակ պահել Լիանա Հարությունյանին և նրա ութ ամսական դստերը:

Դատավոր Արշակ Մաթևոսյանի հատուկ նպատակը կայանում է նրա ցանկության մեջ` պատժել Լիանա Հարությունյանին նրա կողմից արտաբերված հետևյալ խոսքերի համար «ինչը, որ իմ վրա գրել եք, ինչը, որ հիմա իմ վրա ուզում եք բարդեք, դրա համար պատասխան եք տալու, դուք ձեր ապօրինի քայլերի համար պատասխան եք տալու, բոլոր կեղտերը ջրի երես եմ հանելու»:

Լիանա Հարությունյանի խափանման միջոց բացակալելու արգելքը փոխելու համար դատավոր Արշակ Մաթևոսյանը հիմնավորել է հետևալ կերպ. մեջբերում դատական ակտից` «Լիանա Հարությունյանն առանց հարգելի պատճառի չի ներկայացել 2025 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 16:30-ին, նշանակված դատական նիստին՝ այդպիսով չարամտորեն խուսափելով վարույթն իրականացնող մարմնի հրավերով ներկայանալու պարտականության կատարումից…»:

Սույն հիմնավորումը բացարձակ չի համապատասխանում իրականությանը, քանի որ դատավոր Արշակ Մաթևոսյանը քաջատեղյակ է եղել, որ Լիանա Հարությունյանը զրկված է եղել դատապաշտպանից և պահանջել է իրեն ապահովել դատապաշտպանով և հենց դա է եղել նրա կողմից նիստին չներկայանալու պատճառը: Դատավոր Արշակ Մաթևոսյանը մինչ այդ խախտելով Լիանա Հարությունյանի դատապաշտպան ունենալու իրավունքը մի քանի նիստ անցկացրել է Լիանա Հարությունյանի մասնակցությամբ և նրա դատապաշտպանի բացակայությամբ:

Լիանա Հարությունյանի կողմից դատական նիստին չմասնակցելը դատավոր Արշակ Մաթևոսյանը դարձրել է ձևական հիմք նրա և նրա անչափահաս երեխաների նկատմամբ դաժանաբար ռեպրեսիա իրականացնելու համար:

Լիանա Հարությունյանի և նրա դստեր մեկ օր կալանավայրում մնալուց հետո դստեր առողջական վիճակի վատթարացման հետևանքով հոսպիտալացվել են և այժմ գտվում են հիվանդանոցում:

Հայաստանի Հանրապետության անմեղ ամենափոքրիկ կալանավորը` Լիանա Հարությունյանի դուստրը, մի քանի օրերի ընթացքում հասցրել է լինել բանտարկության երեք վայրերում օտար, զինվորական համազգեստով անձանց անմիջական վերահսկողության ներքո` դատարանի բանտախցում, կալանավայրի բանտախցում և այժմ քաղաքացիական հիվանդասենյակի բանտարկության ռեժիմում:

Ես որպես Լիանա Հարությունյանի պաշտպան բողոքներ եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Լիանա Հարությունյանի և նրա ութ ամսական մանկահասակ դստեր կալանավորման որոշման դեմ։

Բողոքներում ընդգծել եմ, որ Լիանա Հարությունյանի և նրա մանկահասակ երեխայի կալանավորումը հակասում է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային փաստաթղթերով երաշխավորված մի շարք հիմնարար իրավունքների, այդ թվում՝ երեխայի լավագույն շահի սկզբունքի, խնամքի և կյանքի ու առողջության պահպանման իրավունքի։

Պատրաստվել է նաև երաշխավորագրեր, որոնք պետք է ստորագրեն այն պատգամավորները, ովքեր ցանկություն կհայտնեն միջնորդել Լիանայի խափանման միջոցը փոխելու համար։

Նաև առանձին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ հրատապ նիստ հրավիրելու վերաբերյալ, քանի որ ռեպրեսիվ որոշում ընդունելուց հետո իրավիճակ է փոխվել և այն դատարանը, որը ընդունել էր ոչ իրավաչափ և առանձնապես դաժանության բնույթ ունեցող որոշումը պետք է վերանայի այդ որոշումը այն ոչ իրավաչափ լինելու լույսի ներքո:

Հիշեցնեմ, որ Լիանա Հարությունյանը նախապես հարցաքննվել է որպես վկա, սակայն հետագայում նրա նկատմամբ ապօրինի միգրացիայի օժանդակության մեղադրանքով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Այս հանրային քրեական հետապնդումը զուրկ է Լիանա Հարությունյանին մեղսագրվող արարքը հիմնավորելու, հանցագործության համար նրա մեղավորության մասին հետևություն անելու հիմքերից: Լիանա Հարությունյանը ամբողջ նախաքննության ընթացքում եղել է վկա և ապա նախաքննության ավարտին ենթադրությունների հիման վրա, քրեական գործի նյութերում առկա ոչ վերաբերելի, ոչ թույլատրելի, ոչ հավաստի ապացույցների հիման վրա դարձել է մեղադրյալ:

Մեղադրանքի հակիրճ էությունը հետևյալն է` այո օրինական կարգով Հայաստանի Հանրապետություն են եկել Հնդկաստանի քաղաքացիներ, ովքեր մի քանի ամիս օրինական կարգով գտնվել են Հայաստանի Հանրապետությունում, ովքեր ցանկացել են ստանալ կացության փաստաթուղթ և այդ հարցի կապակցությամբ օգտվել են Լիանա Հարությունյանի կողմից մատուցված թարգմանչական ծառայությունից: Հնդկաստանի քաղաքացիները ստանալով մերժում Հայաստանի Հանրապետությունում կացության փաստաթղթի տրամադրման մասին կրկին օրինական կարգով մեկնել են Հայաստանի Հանրապետությունից:

Այսինքն, դատարանի վարույթում է գտնվում մի քրեական գործ, որը ընդհանրապես կապ չունի ապօրինի միգրացիա կազմակերպելու հետ: Պարզ չէ ով, ինչպես, ինչից և որքան է տուժել: Աբսուրդի հասնող, բացարձակ անորակ մեղադրական եզրակացություն է ներկայցվել, որից ոչ մի կերպ չես կարող հասկանալ ինչպես կարող էր Լիանա Հարությունյանը օժանդակել Հայաստանի Հանրապետություն օրինական մուտք և ելք ունեցող օտարերկրյա քաղաքացիներին իր կողմից թարգմանություն մատուցելու միջոցով:

Բացառապես ոչ կոմպետենտ, անորակ, քմահաճույքների, իշխանական լիազորությունների չարաշահման հետ է բախվել Լիանա Հարությունյանը և նրա փոքրիկը։

Կոչ եմ անում բոլոր լրատվամիջոցներին, իրավապաշտպան կազմակերպություններին, քաղաքացիներին և հատկապես երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին՝ բարձրաձայնել Լիանա Հարությունյանի և նրա ութ ամսական դստեր հիմնարար իրավունքների խախտման մասին և միանալ նրանց ազատ արձակման պահանջին։ Մեր բոլորի ձայնը կարող է կանխել շարունակական ու անթույլատրելի իրավական խախտումները՝ պաշտպանելով մոր և մանկան արժանապատվությունն ու անվտանգությունը։

Ես որպես պաշտպան իմ լիազորությունների շրջանակում արդեն հարուցել եմ բողոքներ երեք դատական ատյաններում: Այդ երեք բողոքներն էլ ընթացքի մեջ են:

Հարգելի հանրություն, դուք կարող եք ձեր հարցապնդումները այժմ հղել հետևյալ հեռախոսահամարներով`

Եվրոպական դատարանում գտնվող բողոքի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարություն` վարչության պետ` Ռուբինա Մխիթարյան
010 59 40 30

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գտնվող բողոքի կապակցությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմ
010 49-48-03 (ներքին համարներ 106,153)

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան Դատավոր Արշակ Մաթևոսյանի աշխատակազմ
010 442978»։

դիտվել է 284 անգամ
Լրահոս
Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են Փաշինյանին այսօրվա պատարագին փոքրաթիվ ՔՊ–ականներ են ուղեկցում. Պատարագը մատուցում է Սիոն Սրբազանը Կառավարիչը Միհրան Հակոբյանի վրա հարձակված բանդային ազատեց, հիմա հյուրախաղերի է Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «придурок»-ների տեսակը 2018թ. մեծամասնություն հավաքեց Ու սրանց ոչ մի ձև չես բացատրի, որ ԱՄՆ թուրքերին տարածշրջանում ամրացնելուց հետո, քաշվելու է ղրաղ, իսկ դուք հետո խնդրելու եք, որ ռուսը գա… . Հովհաննես Ավետիսյան Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը. քաղաքագետ Շրջակա միջավայր․ լուռ, բայց աճող ճգնաժամ. Դավիթ Անանյան Նոր մանրամասներ՝ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու դեպքի մասին Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am