Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին իշխանություններն անցել են «Տաշիր գրուպի» հետ կապված կազմակերպությունների նկատմամբ տոտալ ռեկետի՝ «Տաշիր պիցցա» ցանցի համատարած ստուգումներ ՍԱՏՄ-ի, հարկայինի ու այլ «տուգանային« մարմինների կողմից, Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության աշխատանքների տորպեդահարում՝ ԱԱԾ-ական «մասկի շոուի» միջոցով, գումարած՝ ՀԷՑ-ը խլելու անթաքույց ու անզուսպ մղումը, որ անձամբ Փաշինյանից է գալիս, կրկեսի շենքը ևս խլելու նախաձեռնություն, գործունեության կասեցումներ, ձերբակալություններ, կալանավորումներ:

Այս ամենը փաշինյանական իշխանությունը ջանում է մատուցել իրավական «փաթեթավորմամբ»՝ հարկերից խուսափումից մինչև տանիքի անհամապատասխանություն: Բայց, ինչպես էլ «փաթեթավորեն», որքան «ճչացող» մեղադրանքներ հնչեն, ուղղակի աչք է ծակում, որ դա հենց քաղաքական հետապնդում է՝ վերից իջեցված քաղաքական պատվերով: Ինչո՞ւ: Պարզ պատճառով:

Լավ, եթե անգամ վերագրվող այդ բոլոր «խախտումներն» ու «հանցանքներն» առկա են (ինչը, ի դեպ, միայն անկողմնակալ քննությամբ կարող է պարզվել, համապատասխան ապացույցների առկայության պարագայում), ապա այդ ինչպե՞ս եղավ, որ վերջին 7 տարին ոչ մի նման բան չկար, չէր հայտնաբերվում, ամեն ինչ «OK» էր: Եվ մեկ էլ՝ հո՛պ, հենց Սամվել Կարապետյանը խոսեց «իր ձևով» Եկեղեցին պաշտպանելու պատրաստակամության մասին, հանկարծ պարզվեց՝ տանիքը ծակ է, օդափոխման համակարգը լավ չի աշխատում, հոսանքն անջատվում է, հարկեր չեն տալիս, դե, կրկեսն էլ ինչի՞ է պետք, կարելի է շենքը խլել ու այլ բանի համար օգտագործել. երկիրը լավ էլ կրկեսի են վերածել քպականները: Հետո ինչ, որ մասնավորը միլիոնավոր դոլարներ է դրել այդ շենքը կառուցելու վրա:

Ակնհայտ է, չէ՞, որ այդ բոլոր «խախտումները» մեկ-երկու շաբաթում, նույնիսկ մեկ-երկու տարում չեն առաջանում: Բա ինչո՞ւ մինչ այս ձայն-ծպտուն չկար: Չկար, որովհետև հիմա գործ ունենք քաղաքական հայտարարության ու քաղաքական հայտի համար կոնկրետ քաղաքական հետապնդման հետ: Զուգահեռ՝ սա նշանակում է նաև, որ մյուս գործարարների վրա մատ են թափ տալիս, թե՝ ցանկացածի մոտ «կմտնեն», եթե իրենց «խելոք չպահեն», այսինքն՝ Փաշինյանի դուդուկի տակ չպարեն:

Բայց, ի դեպ, նույնիսկ «դուդուկի տակ պարողները», տվյալ դեպքում՝ բացարձակ հնազանդություն դրսևորողները չեն պլստալու… Փաշինյանը բոլորի «դուռն էլ թակելու է», եթե անձնապես դա իրեն պետք լինի: Թիմակից լինի, հարազատ, թե նվիրյալ «նիկոլական»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Հրաժարվելու եմ Կիպրոսի եւ ՌԴ-ի քաղաքացիությունից. ինչ հայտնեց Սամվել Կարապետյանը դատարանին Ռուսաստանը պատրաստ է շարունակել Ուկրաինայի շուրջ բանակցությունները. Լավրով Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանին #ՈՒՂԻՂ. «Ես ձեր թշնամի՞ն եմ». Պուտինը Փաշինյանի դիմաց մի հարց էլ է դրել. Հայկ Այվազյան (video) Վթարային ջրանջատումներ Երևանում և մարզերում Երեկ մաhացած զինվորը նամակ է թողել․ ի՞նչ է գրել․ մանրամասներ Սամվել Կարապետյանը կհրաժարվի Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից Մի շարք երկրներ կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում Հայաստան մատակարարվող ռուսական բենզինը կթանկանա՞ Վարորդներին «վերահսկիչի» դեր պարտադրելը ոչ միայն անտրամաբանական է, այլև վտանգավոր․ Մեսրոպ Առաքելյան Էրդողանի նախկին քաղաքական մրցակիցը դատապարտվել է շուրջ 1 տարվա ազատազրկման Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ արձակողին ու դեպքի մասնակիցներին Արցախի պատվիրակությունը քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հնարավորությունը Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-12 աստիճանով. եղանակի տեսություն Երևանում 62-ամյա տղամարդը բանկի աշխատակցից դանակի սպառնալիքով գումար է պահանջել Լարսի ճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար Ահա սա է ԵՄ-ի իրական վերաբերմունքը Հայաստանի գործող կառավարիչների հանդեպ. Արմեն Աշոտյան Իրանի բանագնացները ցանկանում են գործարք կնքել. Վենս CENTCOM. Հորմուզի նեղուցով ոչ մի նավ չի անցել շրջափակման առաջին 24 ժամվա ընթացքում Երևանը և Բաքուն զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում․ ՌԴ ԱԳՆ Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով Կարմիր խաչը 171 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն չունեն․ Աբրահամյան Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները կցորդով մեքենաների համար դժվարանացնելի են Մերձավոր Արևելքում կործանվել է ԱՄՆ-ի MQ-4C Triton հետախուզական անօդաչու թռչող սարքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am