Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար դատապարտվել է 11 ամիս և 20 օր ազատարզկման: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Համապատասխան որոշումը կայացվել է Մերսինի 3-րդ աստիճանի քրեական դատարանում: Ավելի վաղ՝ 2 տարի առաջ, հարուցված գործի շրջանակներում Քըլըչդարօղլուն պաշտպանվել է Անկարայի դատարանում: Վերջինս գործընթացի շրջանակներում հայտարարել էր, որ չի զղջում իր ասածների համար:
Հիշեցնենք, որ Քըլըչդարօղլուն որպես ԺՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու մասնակցել էր 2023-ի մայիսին Թուրքիայում անցկացված նախագահական ընտրություններին, սակայն պարտություն էր կրել, ապա՝ հեռացել կուսակցության ղեկավարի պաշտոնից:
Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան
Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան
Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը