Իրանում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր
Իրանի Նաթանզի արվարձանում գտնվող պողպատաձուլական գործարանում ածխաթթու գազի բալոնի պայթյունի հետևանքով կան զոհեր, հայտնում է ISNA-ն։
«Իմամզադա շրջանի Խալիդաբադի պողպատաձուլական գործարանում ածխաթթու գազի բալոնի պայթյունի հետևանքով վիրավորվել է յոթ մարդ», - ասվում է հայտարարության մեջ։
Բոլոր զոհերը Աֆղանստանի բնիկներ էին:
