«Այսօր տեղի է ունեցել Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հարցաքննությունը, որը փաստացի «նախաձեռնվել էր» Սամվել Բաբայանի հայտնի հայտարարության ու Անդրանիկ Քոչարյանի «ահազանգ-պատվերի» հիման վրա»,- հայտնում է Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդի խոսնակ Վահագն Ավագյանը։
Ըստ նրա՝ «ինչպես և սպասվում էր, որևէ փաստ կամ տվյալ առկա չէր Բաբայանի պնդումների մասին»։
«Ժիրայր Սեֆիլյանը դեռևս 25 տարի առաջ նախաքննությանը փոխանցել էր իրեն հայտնի անհրաժեշտ տեղեկությունները։
Հարցաքննությամբ ևս մեկ անգամ հաստատվեց, որ Ժիրայր Սեֆիլյանը հոկտեմբերի 27-ի գործի մասին կամ դրա առնչությամբ որևէ նոր տեղեկություն չունի և նրա անվան շահարկումը ընդամենը քաղաքական պատվեր է»,-գրել է Ավագյանը։
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը