Դատախազը դատարան է հանձնել Միքայել Մինասյանի հետ հանցակցությամբ փողերի լվացում կատարելու մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրվարույթը

Դատախազը 2025 թվականի մայիսի 5-ին դատարան է հանձնել Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի հետ հանցակցությամբ փողերի լվացում կատարած Ա.Մ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ հաստատված քրեական վարույթը՝ հայտնում է գլխավոր դատախազությունը։

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա.Մ.-ն, Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի և Լ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, կատարել է փողերի լվացում՝ ձեռք է բերել և օգտագործել, փաստացի տիրապետել և տնօրինել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի գույք՝ թաքցնելով և խեղաթյուրելով այդ գույքի հանցավոր ծագումը, պատկանելությունը, իրական բնույթը և ծագման աղբյուրը:

Մասնավորապես՝ Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ն և նրա հանցակիցները փաստացի ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվող կազմակերպությունների միջոցով 2010-2017 թվականներին քողարկված եղանակով շրջանառել են իրենց ֆինանսական միջոցները, դրանք փոխանցել են Մ.Մ.-ի անձնական հաշվին, ինչպես նաև արտերկրում գրանցված՝ իրենց պատկանող կազմակերպության և այլ հանցակցի անվամբ Շվեյցարիայի Համադաշնության մասնավոր բանկերից մեկում բացված հաշիվներին:

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված 24 միլիոն 798 հազար եվրոն Մ.Մ.-ն և նրա հանցակիցներն օրինականացրել են արտերկրում գրանցված կազմակերպության, նաև այլ անձանց, այդ թվում՝ Լ.Ա.-ի անվամբ հաշվառված տարբեր կազմակերպությունների միջոցով բաժնեմասեր, բաժնետոմսեր, անշարժ գույք ձեռք բերելու եղանակով:

Նկարագրված եղանակով ձեռք են բերվել «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերը:

Մասնավորապես՝ Լ.Ա.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել «Շանթ» ՍՊ ընկերության հիմնադրի և բաժնետիրոջ հետ՝ արտերկրում գրանցված կազմակերպության միջոցով 5 միլիոն ԱՄՆ դոլարով ձեռք բերել «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերը: Այդ նպատակով փաստացի Մ.Մ.-ին և մյուս հանցակիցներին պատկանող կազմակերպությունների միջև 2011 թվականի դեկտեմբերի 19-ին ձևականորեն կնքվել է վարկային պայմանագիր, համաձայն որի՝ կազմակերպություններից մեկը պարտավորվել է 5 միլիոն 10 հազար ԱՄՆ դոլար պարտք տրամադրել մյուս կազմակերպությանը: Պայմանագիրը կնքելուց երկու օր անց՝ 2011 թվականի դեկտեմբերի 21-ին, նշված կազմակերպություններից մեկի հաշվեհամարից 5 միլիոն 10 հազար ԱՄՆ դոլար է փոխանցվել մյուս կազմակերպության՝ արտերկրում սպասարկվող հաշվեհամարին, իսկ մեկ օր անց՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ին, այդ հաշվեհամարից 5 միլիոն ԱՄՆ դոլար է փոխանցվել Հայաստանի Հանրապետությունում սպասարկվող՝ «Շանթ» ՍՊ ընկերության հիմնադրի և բաժնետիրոջ հաշվեհամարին՝ «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերի ձեռք բերման դիմաց:

Արդյունքում՝ 2011 թվականի դեկտեմբերի 27-ին «Շանթ» ՍՊ ընկերության հիմնադրի ու բաժնետիրոջ և արտերկրում գրանցված կազմակերպության միջև կնքվել է «Շանթ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալի բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով նշված կազմակերպությունն իբրև 97 միլիոն 594 հազար դրամով ձեռք է բերել «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերը:

Որոշ ժամանակ անց Լ.Ա.-ն և Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ն, նախնական համաձայնության գալով Մ.Մ.-ի դասընկեր և մտերիմ Ա.Մ.-ի հետ, ձեռնամուխ են եղել արդեն իսկ հանցավոր ճանապարհով ձեռք բերված՝ «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերի ձեռքբերման իրական բնույթը, ծագումնաբանությունը, պատկանելությունը և տնօրինման եղանակը թաքցնելուն, քողարկելուն ուղղված գործողությունների կատարմանը: Արդյունքում՝ Ա.Մ.-ն, ձեռքբերման պահին տեղեկացված լինելով «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերի հանցավոր ծագում ունենալու մասին, ինչպես նաև նպատակ ունենալով օժանդակել Լ.Ա.-ին և Մ.Մ.-ին, որպեսզի վերջիններս խուսափեն իրենց կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, 2015 թվականի հոկտեմբերի 9-ին նույն կազմակերպության հետ բաժնեմասերի առուվաճառքի ձևական գործարքի կնքման միջոցով օրինական տեսք տալով իրենց գործողություններին, իբրև 97 միլիոն 594 հազար դրամով ձեռք է բերել «Շանթ» ՍՊ ընկերության 48 տոկոս բաժնեմասերը:

Դատախազը 2025 թվականի ապրիլի 30-ին Ա.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) և 2025 թվականի մայիսի 5-ին քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

դիտվել է 258 անգամ
Լրահոս
Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ Փաշինյան, Ալեն ու Հայկ Սարգսյան, էդ փողերը վերադարձվելու են․ Հայկ Նահապետյան (video) Գյումրու՞ց եք խոսում․․․ եկեք, տեսեք՝ ձեզ Երևանում ինչ ցույց կտամ․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ալեքսանյանին (video) Վիլեն Գաբրիելյանը 102-րդ ռազմաբազայի սահմանապահին անվանում է «չուչելյա»․ ձայնագրություն միացվեց (video) Վարդան Ղուկասյանի աշխատանքը 10-ից 10 եմ գնահատում․ Ռուբեն Մխիթարյանը՝ Վահագն Ալեքսանյանին (video) Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ օգոստոսի հաշվետվությունը Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի Երևանում ոչ սթափ, կիսամերկ տղամարդը խուլիգանություն է արել ոստիկանների ներկայությամբ Ես սրանց սրբապղծության դաշտ չեմ մտնի․․․ շատ հավանական է՝ Փաշինյանը խայծ է գցել․ Գառնիկ Դավթյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված փաստաբանը Էդգար Հակոբյանն է Արդեն ամեն ինչ բաժանված է. ի՞նչ է Մոսկվայում սպասվում Փաշինյանին․ Հայկ Նայապետյան (video) Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի արտահանում Ռուբինյա՛ն, Փաշինյանի հետ ձեր ասածի համար տարաձայնություն եք ունենալու․ Արամ Վարդևանյան (video) «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին․ 1 հոգի հոսպիտալացվել է Եղոյանին ասե՛ք՝ լռի․ Արթուր Խաչատրյանի խոսքի ժամանակ ՔՊ-ականները խառնվեցին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am