«Բանկից «sms» են ուղարկել զոհված զինծառայողների 90 ընտանիքների, որ՝ վերցրեք ձեր գրաֆիկը, սկսեք արդեն վճարումները, սա խայտառակություն է». Արցախից բռնի տեղահանված.

2022 թվականի օգոստոսին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված Աիդա Ավագյանը մոտ 1,5 ամիս առաջ բարձրաձայնել էր, որ պետությունն իր ստանձնած պարտավորությունները չի կատարում, որի արդյունքում զոհված զինծառայողների մոտ 90 ընտանիք բախվել է մեծ խնդրի։

Այսպիսով՝ երբ այս ընտանիքները Բերձորի հանձնումից հետո դուրս էին եկել Արցախից, նրանց տրամադրվել էր բնակարանների սերտիֆիկատներ, նաև Արցախի Կառավարության որոշում, որ եթե, օրինակ, տրամադրված գումարով բնակիչը չկարողանա բնակարան գնել, հավելյալ գումարի պարտավորությունն Արցախի կառավարությունը կվերցնի իր վրա։ Արցախի Հանրապետությունը 1 տարի իր պարտավորությունները կատարել է, վճարումներն արել է, սակայն 2023 թվականից հետո, երբ Արցախն ամբողջովին հանձնվեց Ադրբեջանին, նոյեմբերից սկսած՝ որևէ վճարում չի իրականացվել։ Բանկից արդեն ծանուցում են ստացել զոհվածների ընտանիքները, այդ ծրագրից 90 ընտանիք է օգտվել, որպեսզի մինչև մայիսի 5-ը գնա բանկ ու վերցնի վարկը վճարելու գրաֆիկը։

«Մի քանի օր առաջ բանկից «sms» են ուղարկել բոլոր զոհված զինծառայողների 90 ընտանիքներին, որ վերցրեք ձեր գրաֆիկը, որպեսզի սկսեք արդեն վճարումները կատարեք, չվճարելու դեպքում տվյալները կուղարկվեն Կենտրոնական բանկ՝ վարկային ռեգիստր»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աիդա Ավագյանը։

Նա նշեց, որ չի ցանկանում գնալ բանկ ու վերցնել այդ գրաֆիկը, քանի որ ի վիճակի չէ մոտ 300.000 դրամ ամսական վճարել բանկին։ Գրաֆիկն էլ վերցնելու համար պետք է Գորիսից, որտեղ բնակվում է, հասնի Կապան։

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը խնդրի մասին տեղյակ է, սակայն որևէ կերպ չի արձագանքել։

«Որպես զոհվածի ընտանիք, ստանում եմ մոտավորապես 312.000 դրամ, բայց ես ունեմ 4 երեխա, որոնցից մեկը հաշմանդամության խնդիր ունի։ Այդ հիփոթեքը ես առնվազն 20 տարի պետք է վճարեմ, սրան գումարենք նաև այն վճարները, որոնք 1,7 ամիս չեն վճարվել։

Ես վճարման մասին որևէ փաստաթուղթ չեմ ստորագրել, ստորագրողը եղել է պետությունը։

Ինքս Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի հետ եմ խոսել, ասաց, որ բանկն ինչ-որ 1 ամսով երկարաձգել է վճարումների ժամկետը, մինչև ՀՀ կառավարությունը հստակ որոշում կատարի, բայց Կառավարությունից արձագանք չկա։ Նիկոլ Փաշինյանին նույնիսկ 4 էջանոց նամակ եմ գրել, որ պետք է Սյունիք գար, պետք է Գորիս մտներ, չի էլ մտել»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա տարակուսած է՝ ինչո՞ւ է պետությունն իրենց հետ այսպես վարվում, տունը, որը Գորիսում գնել է՝ գրանցված է Հայաստանում, իր անձնագիրը ՀՀ անձնագիր է, Կառավարության լռությունն անհասկանալի է։

«Ամուսինս երբ կռվել է, մտածել է, որ բոլորիս համար է կռվում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սկսվեց, իր երեխաներին թողել, գնացել է դիրքեր, հիմա ինչո՞ւ են մեզ հետ այսպես վարվում։

Ինձ մեր Քաշաթաղի բնակիչները զանգում, հարցնում են՝ ի՞նչ ենք անելու, պատասխանում եմ՝ չգիտեմ, թող գան տունս վերցնեն իրենց։ Ամենաշատը ես նրանից եմ վիրավորվում, որ այսքան քաշքշուկներից հետո, տուն ստեղծես, որ մտածես՝ երեխաներդ տուն ունեն, ու հանկարծ այսպիսի բաներ անեն։ Սա խայտառակություն է, պետք է չլռենք, սա բոլորի խնդիրն է։ Սյունիքում էլ հիմա ամեն օր կրակոցներ են, պատկերացնո՞ւմ եք, մտնես Կոռնիձորի գերեզմանոց՝ լացես, թուրքը քեզ տեսնի, հետո հասնես տուն, մտածես՝ սա քո տունը չէ, ամեն պահի գալու են դուրս հանեն»,- ընդգծեց Աիդա Ավագյանը։

դիտվել է 447 անգամ
Լրահոս
ՀՑԹԻ տնօրենը աշխատանքից ազատվեց միայն նրա համար, որ Վենսին պատմեց հայերի ջարդերի մասին․ Թաթոյան ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ մանրամասներ․ «Փաստինֆո» Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շահերի դեմ բացահայտ Դուք համամի՞տ եք, որ Քրիստոսի խորանը օգտագործում են ներհայաստանյան բռնություն քարոզելու համար Իտալիան դուրս է բերում անձնակազմը Իրաքի ռազմաբազայից Իրաքի ափամերձ հատվածում հարձակման ենթարկված լցանավերից մեկի վրա 23 վրացի նավաստի է եղել Իրավապաշտպաններ են ժամանել Հայաստան․ իշխանությունը նախընտրել Է «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ Ամստերդամ Միասին մենք կարող ենք պահել մեր հավատը ամուր․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Նիկոլի այսօրվա overdose լկտի հայտարարությունները թողած կրկին կառչել եք Հանրապետականից․ Աշոտյան Փաշինյանը բարձրացրած աղմուկով Ալիևին հայտնում է իր ինքնամոռաց հակաարցախական լինելու մասին Վրաերթ՝ Արարատի մարզում․ բժիշկները պայքարում են 49-ամյա հետիոտնի կյանքի համար Մենք լիովին դեմ ենք Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելուն ուղղված ցանկացած ծրագրի․ Ֆիդան «Շուշիի հռչակագիրը» թակա՞րդ Թուրքիայի համար Իրական արդարադատություն իրականացնող դատավորների «ձեռքերում» հայտնվելն այս պատկերն ունի․ փաստաբան Նիկոլի ցուցումով աշխատանքից ազատվելու դիմում պետք է ներկայացնեն ՀՑԹԻ բոլոր աշխատակիցները․ Դեմոյան Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ՌԴ քաղաքացիներին զերծ մնալ Գերմանիա ուղևորություններից Նոր ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Ինտերում Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Տարածաշրջանում ԱՄՆ բոլոր բազաները պետք է անհապաղ փակվեն․ Մոջթաբա Խամենեի Փեզեշքիանը հայտարարել է պատերազմի դադարեցման պայմանները Իրանի գերագույն առաջնորդը հաստատել է իր կնոջ և քրոջ մահը Իրանի 3,2 միլիոն բնակիչ լքել է տունը մարտական ​​գործողությունների պատճառով. ՄԱԿ Շուրջ 30 լցանավ է ուղևորվում Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցը շրջանցելու համար. FT Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության հարցը քննելու է դատավոր Վարդգես Ստեփանյանը Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են 12-րդ դարի խաչքար #ՀԻՄԱ․ Նիկոլն ու ՔՊ-ն ինչպես են ժողովրդին «անասունի» տեղ դնում․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am