Թուրք սեյսմոլոգն էլ ավելի հզոր երկրաշարժ է կանխատեսել Ստամբուլում
Նախօրեին Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժը ավելի մեծ երկրաշարժի նախազգուշացում էր, որը սպասվում է 2045-2075 թվականների միջակայքում։ Այս մասին Риа Новости-ին ասել է թուրք սեյսմոլոգ Ահմեդ Էրջանը։
«Չորեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժը նախազգուշացում էր Թրակիայի տարածաշրջանում սպասվող 7-7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին կամ դրանից առաջ մի տեսակ նախավարժանք էր: Նոր երկրաշարժի օջախը կգտնվի նույն տեղում, 7-13 կիլոմետր խորության վրա, սակայն ցնցումները կլինեն 22 անգամ ավելի հզոր։ Ըստ իմ հետազոտության՝ այդ մեծ երկրաշարժը տեղի կունենա 2024-2075 թթ միջակայքում»,-ասել է Ահմեդ Էրջանը։
