Մարինա Կալյուրանդն ավարտում է պաշտոնավարումը՝ որպես ԵԽ-ում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար

Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը պաշտոնական հաղորդագրություն է տարածել պատվիրակության նախագահի լիազորությունների ավարտի կապակցությամբ։


Հրապարակված հաղորդագրության մեջ պատգամավորը նշել է, որ իր համար պատիվ է եղել վերջին հինգ տարվա ընթացքում գլխավորել շատ կարևոր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը:

Մարինա Կալյուրանդը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին իրադարձություններով լի ժամանակահատվածում հաջող համագործակցության համար:

«Անցած տարիներն ինձ հիշեցնում են ԵՄ-Հայաստան հարաբերություններում գրանցված հատկանշական առաջընթացը և մեր խորհրդարանի դերն այս գործում։ Մեր կապերի այս դինամիկ զարգացումը հիմնված է նույնիսկ ամենադժվար ժամանակներում ժողովրդավարական բարեփոխումներին Հայաստանի հաստատակամ հավատարմության վրա, և ես հույսով եմ նայում ապագային՝ ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր հարաբերությունների հետագա ակտիվացման առումով:

Ես ափսոսում եմ Ադրբեջանի ղեկավարության կողմից ուժի կիրառման կրկնակի որոշման ու ողբերգական հետևանքների համար այն առումով, որ դա հանգեցրել է մարդկային և նյութական կորուստների և Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության բռնի տեղահանմանը», – իր հաղորդագրության մեջ նշել է Կալյուրանդը՝ շեշտելով, որ, այնուամենայնիվ, կայուն խաղաղության և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հնարավորություն կա, և պետք է հետամուտ լինել դրան։

Նա ողջունել է Հայաստանի կառավարության քայլերը՝ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ և էական համարել, որ երկու կողմերն հանուն խաղաղության հրաժարվեն առավելապաշտական դիրքերից։

«Անհանգստացած եմ նաև վերջին տարիներին Ադրբեջանում քաղաքացիական ազատությունների զանգվածային ճնշումներով, որոնք վճռորոշ խոչընդոտ են մեր հարաբերությունների զարգացման համար։ Ես հպարտ եմ Եվրախորհրդարանի սկզբունքային դիրքորոշմամբ և ցանկանում եմ հուսալ, որ Ադրբեջանի ղեկավարությունը կփոխի իր ընթացքը», – նշել է Մարինա Կալյուրանդը։

Վերջինս իր հաղորդագրության մեջ անդրադարձել է նաև Վրաստանին՝ շեշտելով, որ Թբիլիսին հասել է մի մեծ նշաձողի, երբ նրան շնորհվել է Եվրոպական միության թեկնածուի կարգավիճակ, իսկ Եվրախորհրդարանը եղել է վրաց ժողովրդի եվրոպական նկրտումների անսասան աջակիցը:

«Ես խորապես ափսոսում եմ Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերի համար, որոնք ուղղակիորեն հակասում են այդ ձգտումներին և վտանգում են երկրի եվրոպական ապագան։ Վստահ եմ, որ ով էլ հաղթի Վրաստանում կայանալիք ընտրություններում, երկիրը կվերադարձնի ժողովրդավարական բարեփոխումների և եվրաինտեգրման ճանապարհ»,-եզրափակել է պատգամավորը՝ վստահություն հայտնելով, որ Եվրոպական խորհրդարանը և վերջինիս Հարավային Կովկասի պատվիրակությունը կլինեն այնտեղ՝ ուղեկցելու այդ գործընթացին։

դիտվել է 161 անգամ
Լրահոս
Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում «Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video) Պուտինը պաշտոնապես զգուշացրել է Ալիևին ու Էրդողանին (video) Ասեմ՝ ոնց է Եվրոպան Մակրոնի գլխավորությամբ գցելու Հայաստանին․ Հրանտ Մելիքյան (video) Ասեմ՝ ինչ է անելու Ադրբեջանը, եթե Նիկոլն ընտրվի հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան (video) ՀՐԱՏԱՊ․ «Նիկոլենք մասսայական փողեր են փոշիացնում» (video) Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. «Ազատություն» Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Փաշինանն էլ չի դիմանում․ ինքն իր թվերի մեջ խառնվել է․ Նարեկ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am