Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում, ՀՀ դատախազության 2023 թվականի գործունեության հաղորդումը ներկայացնելիս, անդրադարձել է հարցման մեջ բարձրաձայնված բոլոր հարցերին։

Նման կերպ է պատասխանել դատախազությունը Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան։

Մայիսի 3-ին խորհրդարանում դատախազության գործունեության տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս, հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին պատասխանելիս Աննա Վարդապետյանը հայտարարել էր․

«Այո, ինձ՝ որպես գլխավոր դատախազ, շատ տհաճ է, երբ ես, օրինակ, պատերազմական գործողությունների ընթացքում կարդում եմ, որ մեր բարձրաստիճան պաշտոնյանների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, սա ես համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը։ Դրա համար մենք կոռուպցիոն հանցագործություններին ենք շատ ուշադիր»։
Ուստի Tert.am-ը գլխավոր դատախազից խնդրել էր հայտնել, թե որ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են առևտուր կատարել որոշակի քաղաքներում և որտեղ է կարդացել Գլխավոր դատախազը դրա մասին։

«Առաջին հարցի կապակցությամբ հավելենք, որ այն չի առնչվում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին (ՏԱ մասին օրենքի համաձայն, տեղեկություն է համարվում տեղեկություն տնօրինողի մոտ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալը)»,- ասված էր Դատախազության պատասխանում։

Նաև խնդրել էինք տեղեկացնել, արդյոք մարդու վրա թքելը որևէ հանցակազմ չի պարունակում, թե խուլիգանության հատկանիշներով հանցակազմ չկա, քանի որ նույն օրը՝ մայիսի 3-ին լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս՝ Աննա Վարդապետյանը նշել էր, թե մարդու վրա թքելը խուլիգանություն չէ և հանցակազմ չկա։

«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում, ՀՀ դատախազության 2023 թվականի գործունեության հաղորդումը ներկայացնելիս, անդրադարձել է հարցման մեջ բարձրաձայնված բոլոր հարցերին»,- ասված է հարցման պատասխանում։

դիտվել է 636 անգամ
Լրահոս
Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, 1 դիզելի 1 բենզինի ցիստեռներից արտահոսք՝ հրդեհի բռնկումով. Մանրամասներ՝ պայթյունից Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել, սեփականատերը ծայրահեղ ծանր վիճակում է Չգիտեմ՝ ում «զակազն» են կատարում, բայց գազալցակայանը բոլոր թուղթ ու թանաքներն ունի. «Գազ օիլ» ՍՊԸ-ի տնօրեն Գազալցակայանը պայթեցրել են. կասկածներ ունեմ, թե ով. Սեփականատիրոջ ամուսին Գազի լցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ մի քանի հոդվածով Իշխանություններից թեկնածու չի եղել, բլորին դեմ են քվեարկել Հունիսի 9-ին շատ կարևոր հայտարարություն ունեմ․․․ Բագրատ Սրբազանը փակագծեր բացեց (video) «Նիկո՛լ, վարչապետ», «Դուք թո՛ւրք եք, թուրք»․ իրավիճակը լարվեց իրազեկման ակցիայի ժամանակ (video) Որոշ ՔՊ-ականներ 2,5-3 միլիարդ մաքուր շահույթ են ստանալու այս տարի․ Հրանտ Բագրատյանի բացահայտումը (video) Քաղաքական դաշտն ուշիուշով սպասում է կիրակնօրյա հանրահավաքին Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն Առավել դաժանորեն ցույցերը ցրած ոստիկաններին կոչումներ են տալիսI’m Ա՛յ ոչնչություններ, էդ մեր շարժու՞մ է մարում, տո դու՛ք ինչ եք անում․ Գառնիկ Դանիելյան (video) Կալանավորվածների մեղադրանքները վերաորակվել են ու առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել Կառավարությունը որքա՞ն փոխհատուցում է տրամադրելու կիրանցեցիներին ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է Պայթած գազալցակայանը շահագործվում էր առանց փորձաքննության, թերլիցքավորում, սնանկության վտանգ. «Հետք» Մենք շատ լավ գիտենք՝ ինչու Աննան սկսեց այս խաղը․ հերոսի մայր Աստղ Գալեյան (video) Ականատեսը մանրամասներ է հայտնում Աբովյան քաղաքում տեղի ունեցած սարսափելի պայթյունից (video) «Կեցցե հեծանիվը»․ վերջին օրերին երկրորդ աղետն է պատուհասել, Փաշինյանը հեծանվի գովազդ է անում Փաստաբան Գարիկ Սահակյանն անձամբ է ականատես եղել զարհուրելի պայթյունին Հիմա Պաղեստին պետություն ճանաչելու ժամանակը չէ․ Մակրոն Պուտինը թուրքերին խնդրել է Էրդողանին փոխանցել, որ Կիևը հարձակվում է Թուրքիա գնացող գազատարի վրա Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Շիրակի մարզում․ «Mercedes»-ը, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում և բռնկվել․ կան 1 զոհ, 1 վիրավոր Կիրանցում «գետնի վրա» երբևէ գործե՞լ է 1976թ.-ի քարտեզը. նախարարության պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am