Կալանավորվածների մեղադրանքները վերաորակվել են ու առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործը ավարտական փուլում է: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ գործով կալանավորվածների մեղադրանքները վերաորակվել են ու առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել։ Ասել է թե՝ առաջիկայում գործով նախաքննության ավարտ կհայտարարվի ու այն կուղարկվի դատարան։

Նշենք, որ երեկ ArmLur.am-ը գրել էր, որ նախաքննական մարմինն օրերս միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը երկարացնի ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք նռնակով ներխուժած եւ պայթյուն իրականացրած երեք կալանավորների կալանքի ժամկետը։ Արդյունքում՝ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 զինված քաղաքացի փորձել էին ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել էին նռնակ, ինչի հետեւանքով ներխուժող անձանցից 2 -ը վիրավորվել էին եւ տեղափոխվել բուժհաստատություն։ Դեպքի առիթով նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ահաբեկչության հատկանիշներով:

Նոր Նորքի ոստիկանության շենք ներխուժած եւ վիրավորում ստացած անձանցից մեկը Արթուր Մովսիսյանն էր, որի որդին՝ Էդգար Մովսիսյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում։
Մյուս կալանավորվածը Կոտայքի մարզի բնակիչ Ստեփան Հովակիմյանն է, որի հետ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը շուրջ 2 ժամ բանակցեց, իսկ ահա ավելի ուշ դեպքի վայր եկավ ԱԱԾ հատուկ ջոկատայինների մարտական խումբը եւ վնասազերծեցին Հովակիմյանին։

Նշենք, որ Հովակիմյանը, մինչեւ նռնակով ոստիկանության Նոր-Նորքի բաժին գնալը, սոցիալական ցանցով ուղիղ եթեր էր իրականացրել եւ հորդորել ազատ արձակել «Մարտական եղբայրության» 49 անդամներին, որոնք Ոսկեպար գնացել էին՝ հայրենիքի խնդիրներով մտահոգված։ Վերջինս ոստիկանապետ Արամ Հովհանիսյանի հետ բանակցությունների ժամանակ պնդում էր, որ ոստիկանությունը չենթարկվի Նիկոլ Փաշինյանի պահանջներին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 179 անգամ
Լրահոս
Այս փաստը մեզ կարող էր չանհանգստացնել, եթե չլինեին երկու կարևոր հանգամանքներ... Նիկոլը գլուխը պատին ա տվել․ Էրդողանին զանգել էր, որ մեր տղերքի մահը շնորհավորի՞․ Գևորգ Պետրոսյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլի հատուկջոկատայինները ջարդել ու մտել են Արցախի ներկայացուցչություն․ Հովհաննես Շահինյան (video) Մերկապար խորհրդարանում Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան առգրավվելուց հետո տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք Երեկ հանդիպել եմ Սուրեն Պետրոսյանին, բոլորը ջղերի վրա են․ Բագրատ Սրբազանը մանրամասնեց (video) Կարծես թե ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունները համաձայն են մեր թշնամիների հետ և լծվել են Ալիևի և Էրդողանի հերթական պահանջը սիրահոժար կատարելուն Առաջին պատասխանատուն ես եմ, և՛ պատասխանատուն, և՛ մեղավորը. Բագրատ Սրբազան Շարժման ակտիվիստին արգելվել է հեռանալ Գեղարքունիքի տարածքից. Նրա նկամամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը Հայաստանի դեսպանին կանչել են Իսրայելի ԱԳՆ Հակակոռուպցիոն դատարանի վճռով Էդմո՛ն, ջրեր չպղտորե՛ս․ եթե մեղադրանքների լեզվով խոսեմ, այնքան բան կլինի ասելու. Բագրատ Սրբազան (video) Ոչ մեքենան առգրավելու որոշում են ցուցադրել, ոչ՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ մեքենան էվակուացնելու ․փաստաբան Երևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակը Արցախի ներկայացուցչությունում լարված իրավիճակ է Այդ մարդիկ պատմություն չգիտեն, վերջերս էլ իմացան Պապ թագավորի մասին. դանդաղ են առաջ գնում, երևի կհասնեն մինչև Խրիմյան Հայրիկ. Միքայել Սրբազան. 168.am 4 զոհ. «Mercedes»-ը Ֆիոլետովո գյուղում մոտ 200 մ գլորվելով հայտնվել է ձորում Իրավապահները կրկին փորձում են առգրավել Արցախի նախագահին սպասարկող մեքենան Ծեծկռտուք՝ Չարենցավանում․ ապտակելուց սկսված կռվի մասնակիցների թիվը անցնում է 1 տասնյակը ԱՄՆ պետդեպին պետք է վռնդել Հայաստանից․ Հայկ Այվազյան (video) Ադրբեջանցիները մոտենում են գյուղին․․․ հասել են Կիրանցի մատույցներ (video) Տեսե՛ք՝ ուր են հասել ադրբեջանցիները, մի քանի օրից Կիրանցի այս հատվածում կլինեն․ գնդապետ (video) Այ «անասուն» Նիկո՛լ, դու ուր, մեր 3000 տարվա պատմությունն ուր․ Դոն Պիպո՝ Արթուր Ասատրյան (video) Կիրանցում բնակիչն իր տունը հողին է հավասարեցնում, որ թշնամուն չմնա (video) 1000 դոլարանոց կրպակի համար 50 հազար դոլար են առաջարկել, ու՞մ փողով․ Բագրատ Սրբազան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am