Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի՝ Twitter-ի էջում հայտնված լուսանկարը, ինչպես նաև տեսանյութ։ Դրանք մեծ դժգոհություն են առաջացրել համացանցի թուրքական տիրույթում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ թուրքական մամուլի՝ Դուսենը մասնակցել է Լիոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, որին ներկա են գտնվել նաև Օլիմպիական խաղերին նախապատրաստվող Հայաստանի հավաքականի աթլետները։ Վերջիններս Լիոնում անցկացնում են մարզահավաքներ։
Նույն միջոցառումից համացանցում տարածվել է տեսանյութ և լուսանկար, որտեղ Լիոնի քաղաքապետը հայ մարզիկների հետ պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին լուսանկարվում է, ինչն էլ վրդովեցրել է ազգայնական թուրք օգտատերերին։
Լիոնի քաղաքապետը հայտնվել է Թուրքիայի իշխանական լրատվամիջոցների թիրախում, որոնք տեղի ունեցածն որակել են որպես «սկանդալային երևույթ»։
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը