Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
![Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին](/timthumb.php?src=/disc/11-06-24/f35e13cc3b74a605d309c6c5f967cdbb.jpg&w=708)
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է հերքել Նաիրի Հոխիկյանի գրառումներից մեկը:
«Բլոգեր կամ չգիտեմ ինչ Նաիրի Հոխիկյանն իմ ֆեյսբուքյան գրառումներից մեկի տակ գրել է՝ իբրև ես 2020-ի հոկտեմբերին ԱԻՆ փակ մեքենաներով Արցախի առաջնագծից փախցրել եմ դասալիքներին և տեղափոխել Երևան։
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին, որպեսզի ուսումնասիրության տակ վերցնեն այս տղայի մեղադրանքը և պարզեն իրականությունը։
Հ.Գ.
Ստի և կեղծիքի դեմ պայքարողները ամենամեծ սուտ և կեղծիք տարածողներն են՝ այն ամենը ինչ պետք է իմանալ նրանց մասին»,-գրել է Փամբուխչյանը՝ տեղադրելով մեկնաբանության լուսապատճեները: