Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին

2024 թ․ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն ընթերցել է Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից: Ստորև ներկայացվում է Վերոնիկա Զոնաբենդի խոսքը.

««Ավրորա» 8-րդ մրցանակաբաշխության հարգարժան հյուրեր ու մասնակիցներ, միանում եմ ձեզ Հայաստանից՝ Երևանից:

Ես կանգնած եմ այստեղ՝ IDeA հիմնադրամի այգում, որը գրեթե 25 տարի առաջ հիմնել ենք Ռուբենն ու ես՝ մեր ընկերների ու գործընկերների հետ միասին։ «Ավրորան» ծնվել է այս արմատներից, այն հիմնել են Նուբարը, Վարդանը և Ռուբենը:

Մինչև Ռուբենի ուղերձն ընթերցելը՝ կցանկանայի իմ խորին և անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլորիդ, «Ավրորա»-ի համայնքին՝ աջակցության և զորակցության համար։ Ավելի քան 200 օր Բաքվում բանտարկված լինելով՝ Ռուբենն ու մյուս հայ բանտարկյալները ձեր աջակցությունն են ստացել, դուք նրանց ձեր համերաշխությունն եք հայտնել՝ ձեր համարձակ գործողություններով պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Բոլորովին վերջերս՝ Ռուբենի 20-օրյա հացադուլի ժամանակ, դուք նորից ձեր ձայնը բարձրացրիք՝ միանալով ընտանիքի ձայնին, ինչն անգնահատելի է։ Եւս մեկ անգամ շնորհակալություն։

Իսկ հիմա ներկայացնում եմ Ռուբենի ուղերձը․ Բաքվի բանտ, 2024 թ.

«2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Վարդանը, Նուբարն ու ես, մտորելով, թե ինչպես կարելի է նշել այդ ճակատագրական օրը, որոշեցինք, որ չպետք է միայն հարգանքի տուրք մատուցենք ողբերգության զոհերի հիշատակին: Մենք ցանկանում էինք մեր երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել էին մեր պապերին ու տատերին, փրկել էին կյանքեր:

Մենք ցանկանում էինք փոխել հայկական նարատիվը՝ զոհի կերպարից ու անցյալի հիշողությունից դեպի նոր՝ ապագային հույսով նայելու հեռանկարի:

Մենք սկսեցինք այս նախաձեռնությունը՝ մեր ժողովրդի անունից երախտագիտություն հայտնելու համար մերօրյա հերոսներին, մեծարելու նրանց և օգնելու, որպեսզի շարունակեն իրենց դժվարին առաքելությունն ու բարի գործերը: Մենք երազում էինք, որ Երևանը դառնա աշխարհի մարդասիրական մայրաքաղաքը, և որ մենք միավորվեինք՝ ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ սփռված հայկական սփյուռքի հետ դառնալով միասնական ազգ։

«Ավրորա»-ի հետ մենք աշխարհի ուշադրությունը հրավիրում ենք մերօրյա իրական հերոսների վրա, ովքեր վտանգում են իրենց բարեկեցությունն ու կյանքը, ովքեր հավատ ու ճանապարհ են գտնում ուրիշներին օգնելու համար:

«Ավրորա»-ի շնորհիվ ես հանդիպեցի մարդկանց, որոնք ինձ սովորեցրին ամենակարևոր դասը՝ հավատարիմ մնալ մարդկային արժեքներին և սեփական սկզբունքներին՝ անկախ իրավիճակից, և անցնել քո ճանապարհը:

Իմ՝ Արցախ տեղափոխվելու որոշումը ես կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ. ես որոշեցի լինել այն մարդկանց կողքին, որոնք օգնության կարիք ունեին ու փորձում էի հնարավոր ամեն ինչ անել՝ նրանց օգնելու համար: Հիմա լինելով այստեղ՝ արտաքին աշխարհից գրեթե ութ ամիս ամբողջովին մեկուսացված, ես խորհելու շատ ժամանակ ունեմ։

Ես ամենևին չեմ զղջում այդ ճանապարհն ընտրելու համար։ Ես խորապես երախտապարտ եմ ձեզ՝ ինձ ոգեշնչելու ու ճիշտ գործի մղելու համար: Հիմա ես շատ ավելի լավ եմ հասկանում, թե ինչն էր առաջ մղում Մարգարիտ Բարանկիցեին, Թոմ Քաթինային և «Ավրորա»-ի մյուս դափնեկիրներին, և ինչու են նրանք այդպես հավատում մեկ մարդու ուժին․ մարդու, որը կարող է փոխել աշխարհը դեպի լավը: Մենք պարզապես չունենք այլընտրանք՝ բացի փորձելուց:

Ցավոք, աշխարհն ավելի բարի չի դարձել ձեր լավ գործերի արդյունքում, բայց սա նշանակում է, որ այն, ինչ դուք անում եք, հիմա ավելի կարևոր է, քան երբևէ:

Ուրիշներին օգնելու ձեր հանձնառությունն ինձ այստեղ ուժ է տալիս: Ես հիմա, ավելի քան երբևէ, համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը:

Ես մաղթում եմ ձեզ հաջողություններ ձեր առաքելության մեջ և իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում այս տարվա դափնեկրին։ Վստահ եմ, որ միասին կարող ենք շատ բան անել՝ աշխարհը բոլորի համար ավելի լավ և ավելի բարի վայր դարձնելու համար: Ինչպես Մարգարիտն է հաճախ ասում․ «Սերը միշտ հաղթում է»։ Եվ թող սերն ու արժեքները հաղթեն։ Եվ թող մենք բոլորս տանք ավելին, քան երբեւէ կարող ենք հուսալ, որ կստանանք: Մեզնից յուրաքանչյուրն իրականում կարող է շատ բան փոխել»»:

դիտվել է 426 անգամ
Լրահոս
Շարժումը կհաջողի, երբ ինձ դատարան հասցնել չկարողանան. Արմեն Աշոտյան Խաչատուր Սուքիասյա՛ն, քո ընտանիքին հալալ է․ գնդապետ (video) Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին Շիրակի մարզի «Հոռոմի խաչմերուկում» բախվել են «Mercedes Vito»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ կա 7 վիրավոր Բոլորդ պիտի լինեք ԱԺ շենքի մոտ, բոլոր հարցերը լուծվելու են. Բագրատ սրբազան Թող իրենք էլ դնեն ու Փաշինյանը հայտարարի, որ ԺՊ չի լինելու. Մինասյան Մալավիի փոխնախագահը զոհվել է ավիավթարից Օդի ջերմաստիճանը հունիսի 12-16-ին՝ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Ճանապարհ փակելու համար տնային կալանքի տակ գտնվող 19-ամյա Սերգեյ Առաքելյանն ազատ արձակվեց Ունենք պայմանավորվածություն. Ռուբինյան Երևանում շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել. կան վիրավորներ Սկսում եմ հացադուլ. Հայաստանն այլևս իրավական պետություն չէ Փաշինյանի և իր կոռուպցիոն աջակիցների ջանքերով. Պարույր Հայրիկյան Լուկաշենկոն օկուպացված Շուշին «դրախտ» է անվանել Սրբազանը ֆուտբոլ է խաղում Բաղրամյան պողոտայում (video) Ի՞նչ կլինի, եթե ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն մանդատները. Ստեփան Դանիելյան «ՔՊ-ի հերն էլ անիծած, շուտ բացեք, անցնեմ էլի»․ ակցիա՝ Աբովյան փողոցում (video) Իշխան Զաքարյանը կստորագրի իմպիչմենտի թղթի տակ, եթե․․․ Արծվիկ Մինասյան (video) Արամ Հովհաննիսյանն արտաշատցի է չէ՞, էս ամեն ինչը վերջացավ, մենք հանդիպելու ենք․ Գերասիմ Վարդանյան (video) Իրազեկման ակցիայի ժամանակ նիկոլական սադրիչը վրա տվեց (video) Կանայք պարալիզացրին Տերյան փողոցը (video) Ամաչու՞մ եք, որ Աննա Հակոբյանի հետ մտերիմ եք․ լրագրողը՝ զոհված զինվորի դատավոր մորը (video) Ալեն Սիմոնյանը թող գնա Բաքու, իրեն սպասում են․ քաղաքացի (video) Երասխի խաչմերուկում ստուգում են բոլոր մեքենաները ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք իրենց կենսաթոշակային խնայողությունները կկարողանան տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդեր Պարոն Օհանյան, մի ընդհատեք, տեղից մի խոսեք, վերջացրեք տեղից խոսելը. Ալեն Սիմոնյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am