Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 05:00–ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Գարեգին Մ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին՝ դեպի Արմավիր ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Հացիկ գյուղի կամրջի երկաթե արգելապատնեշին և մոտ 20 մետր գլորվելով՝ հայտվել դաշտում՝ բախվելով ծառերին:
Վթարի հետևանքով Գարեգին Մ.-ն, նրա ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 35–ամյա Կառլեն Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի անվադողի պայթելը, ինչի պատճառով վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի է ունեցել վթարը:
Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել անվտանգ վայր:
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը