Փոփոխություններ՝ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում

ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգում»:

Ըստ այդմ՝ սահմանվել է.

այս սեպտեմբերին՝ 2024-2025 ուսումնական տարում, առաջին դասարան կհաճախեն այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ.

այս սեպտեմբերին՝ 2024-2025 ուսումնական տարում, առաջին դասարան կհաճախեն նաև այն երեխաները, որոնք սահմանված ժամկետում դպրոց չեն հաճախել, և մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը լրանում է նրանց 7 և 8 տարին.

հաջորդ սեպտեմբերից՝ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, 7 և 8 տարին լրանալու դեպքում դպրոց չհաճախած երեխաները կընդունվեն տարիքային խմբին համապատասխան դասարան, այսինքն՝ համապատասխանաբար 2-րդ և 3-րդ դասարաններ` ընդհանուր հիմունքներով:

Եթե որևէ պատճառով 9-ից բարձր տարիքի երեխան առհասարակ դպրոց չի հաճախել, ապա նրա ընդգրկումը հանրակրթության մեջ կատարվում է՝ համաձայն 2010 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1640-Ն հրամանով հաստատված կարգի:

Սահմանվել է նաև, որ հանրակրթական հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի տեղափոխումը կատարվում է գործող կարգի պահանջներին համապատասխան, ամբողջ ուսումնական տարվա ընթացքում` բաց թողած ծրագրային նյութը լրացնելու պայմանով՝ հետևյալ սկզբունքով.

ա) 1-ին կուրսից` 10-րդ դասարան (առանց նախարարության գրավոր համաձայնության).

բ) 2-րդ կուրսից՝ 11-րդ դասարան (առանց նախարարության գրավոր համաձայնության).

գ) 3-րդ, 4-րդ (առկայության դեպքում՝ 5-րդ) կուրսերից` 12-րդ դասարան՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու կամ սովորողի մասնագիտական կրթության ուղղությամբ ՆՄՄԿ հաստատություն չունեցող կամ ՆՄՄԿ հաստատություն չունեցող բնակավայր տեղափոխման դեպքում:

3-րդ, 4-րդ (առկայության դեպքում՝ 5-րդ) կուրսերից տեղափոխման հնարավորությունն ընձեռվում է՝ հաշվի առնելով սովորողի պարտադիր կրթության շարունակականության ապահովման անհնարինության դեպքերը (օրինակ՝ վարքի կամ բացակայությունների պատճառով ՆՄՄԿ հաստատություններից հեռացման կամ անվճար համակարգից վճարովի համակարգ առաջադիմության հետ կապված տեղափոխությամբ պայմանավորված վճարունակ չլինելու հանգամանքը):

Այս դեպքերում տեղափոխությունն իրականացվում է հիմնավոր պատճառների վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու և դրական դիրքորոշում ստանալուց հետո:

դիտվել է 281 անգամ
Լրահոս
Դուք և՛ լափամանից օգտվող եք, և՛ ծաղրածու եք, Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականներին Լուկաշենկոն «դժբախտ ու դժգույն» Շուշին անվանել է դրախտ Սուրեն Պապիկյանի կինը «ջրից չոր է դուրս եկել»․ Hetq.am ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախագծի քննարկումը մինչև 2 ամսով հետաձգվել է Նիկոլի «բանը» համբուրելու տեղն ավելի լավ չէ՝ Սրբազանի ձեռքը համբուրես․ Խաչիկ Մանուկյան (video) «Անջատե՛ք միկրոֆոնը»․ ԱԺ-ում կրքերը շարունակում են բորբոքված մնալ (video) Դուք ձեզ տեսե՞լ եք, լափամանից օգտվողն էլ եք դուք, ծաղրածուն էլ․ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ (video) «Ինչի՞ եք կերել փողերը», «Կերել ես դու, նորմալ խոսա». ՔՊ-ականի ելույթից հետո ԱԺ ում լարված էր (video) Արա՛, այ գողցող․․․ Նիկոլի նման «պապա» ունես, գիտես․․․ Խաչիկ Մանուկյանը՝ Տիգրան Հակոբյանին (video) Չմարդ եք, լկտի ու գռեհիկ. այս ամենը ձեր վախճանին է բերելու, շատերդ արդեն գիտեք դրա մասին. Աբրահամյան (video) Բագրատ Սրբազա՛ն, շան դիմաց գցած ոսկորը ո՞նց եք ուզում հանգիստ վերցնել․ նախկին դատախազ (video) Լարված վիճակ՝ Թումանյան փողոցում Փաշինյանի կողմնակից սադրիչ կինը հարձակվեց ցուցարարների վրա (video) Իշխան Զաքարյանը ծնվել է հրահագնվելու համար․ Խաչիկ Մանուկյան (video) Չվախենա՛լ, չվախենա՛լ, չվախենա՛լ․․․ վա՛ղը բոլորս գնում ենք Ազգային ժողով (video) Սամվել Ալեքսանյանը շարունակում է ճնշումները Գյումրիի «Բասեն» խանութների ցանցի վրա Երևանում դանակահարված 18-ամյա տղան հիվանդանոցում մահացել է Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործը» թևակոխեց հիմնական դատալսումների փուլ Մինչ ոստիկանությունը միտինգի է մասնակցում, հանցագործությունները կտրուկ աճել են․ ինֆոգրաֆիկա «Իմպիչմենթն այլևս չի ընկալվում որպես միակ հնարավոր զարգացման ուղի» Կիրանցի դպրոցի տնօրենը բնակիչների հետ կքննարկի կառավարության՝ նոր դպրոցի կառուցման առաջարկը Ո՞վ է Վահագն Ալեքսանյանը, դա ի՞նչ կերպար ունի․ Բագրատ Սրբազան (video) Շարժումը կհաջողի, երբ ինձ դատարան հասցնել չկարողանան. Արմեն Աշոտյան Խաչատուր Սուքիասյա՛ն, քո ընտանիքին հալալ է․ գնդապետ (video) Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին Շիրակի մարզի «Հոռոմի խաչմերուկում» բախվել են «Mercedes Vito»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ կա 7 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am