Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդ

Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։


Ասված է Գերագույն Հոգևոր խորհրդի հայտարարության մեջ․

«Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք նոր սպառնալիքներ են առաջացնում մեր ժողովրդի համար։ Ստեղծված կացությունն արդարացի ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ հայության և, մասնավորապես, Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչների շրջանում՝ պատճառ դառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման սկզբնավորման:

Առկա գոյաբանական մարտահրավերներին հանդիման հոգևոր սպասավորները, տվյալ դեպքում` Տավուշի թեմի եկեղեցականները` թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, հավատարիմ իրենց հոգևոր առաքելությանն ու կոչմանը, չեն կարող անտարբեր մնալ ու անհաղորդ՝ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին:

Մեր ժողովրդի զավակներին հորդորում ենք արդար մտահոգություններն ու անհանգստություններն արտահայտել բացառաբար խաղաղ ճանապարհներով և դրսևորել հանդարտություն ու զսպվածություն՝ զերծ մնալով հակաօրինական գործողություններից: Հասարակական կարգի պահպանության համար պատասխանատու ծառայություններից ակնկալում ենք բացառապես օրենսդրությանը խիստ համապատասխան գործելաոճ։

Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին և խաղաղությանն ուղղված գործընթացներում առաջնորդվել այնպիսի մոտեցումներով, որոնք չեն մեծացնի անվտանգային սպառնալիքները՝ խորացնելով մեր հանրության մեջ անպաշտպանվածության և անորոշության զգացումները: Կարևորելով սահմանազատման ու սահմանագծման գործընթացները՝ միաժամանակ հաստատում ենք, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն պատերազմի բացառման, Հայաստանից բռնազավթված տարածքների վերադարձման և բնակավայրերի անվտանգ ու անխաթար կյանքի ապահովման երաշխիքների առկայության պայմաններում։

Ազգային մեր արժանապատվությունը, հայրենի պետության և սրբազան արժեքների հանդեպ նախանձախնդրությունն ու հավատարմությունը պետք չէ տեղի տան անհուսության, անհանդուրժողության և երկչոտության, թշնամանքի և ատելության առջև։

Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման, մեր ժողովրդի ինքնության ու իրավունքների պաշտպանության, ազգային կյանքում միասնականության ու եղբայրսիրության ամրապնդման՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը»։

դիտվել է 206 անգամ
Լրահոս
Նիկոլի «բանը» համբուրելու տեղն ավելի լավ չէ՝ Սրբազանի ձեռքը համբուրես․ Խաչիկ Մանուկյան (video) «Անջատե՛ք միկրոֆոնը»․ ԱԺ-ում կրքերը շարունակում են բորբոքված մնալ (video) Դուք ձեզ տեսե՞լ եք, լափամանից օգտվողն էլ եք դուք, ծաղրածուն էլ․ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ (video) «Ինչի՞ եք կերել փողերը», «Կերել ես դու, նորմալ խոսա». ՔՊ-ականի ելույթից հետո ԱԺ ում լարված էր (video) Արա՛, այ գողցող․․․ Նիկոլի նման «պապա» ունես, գիտես․․․ Խաչիկ Մանուկյանը՝ Տիգրան Հակոբյանին (video) Չմարդ եք, լկտի ու գռեհիկ. այս ամենը ձեր վախճանին է բերելու, շատերդ արդեն գիտեք դրա մասին. Աբրահամյան (video) Բագրատ Սրբազա՛ն, շան դիմաց գցած ոսկորը ո՞նց եք ուզում հանգիստ վերցնել․ նախկին դատախազ (video) Լարված վիճակ՝ Թումանյան փողոցում Փաշինյանի կողմնակից սադրիչ կինը հարձակվեց ցուցարարների վրա (video) Իշխան Զաքարյանը ծնվել է հրահագնվելու համար․ Խաչիկ Մանուկյան (video) Չվախենա՛լ, չվախենա՛լ, չվախենա՛լ․․․ վա՛ղը բոլորս գնում ենք Ազգային ժողով (video) Սամվել Ալեքսանյանը շարունակում է ճնշումները Գյումրիի «Բասեն» խանութների ցանցի վրա Երևանում դանակահարված 18-ամյա տղան հիվանդանոցում մահացել է Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործը» թևակոխեց հիմնական դատալսումների փուլ Մինչ ոստիկանությունը միտինգի է մասնակցում, հանցագործությունները կտրուկ աճել են․ ինֆոգրաֆիկա «Իմպիչմենթն այլևս չի ընկալվում որպես միակ հնարավոր զարգացման ուղի» Կիրանցի դպրոցի տնօրենը բնակիչների հետ կքննարկի կառավարության՝ նոր դպրոցի կառուցման առաջարկը Ո՞վ է Վահագն Ալեքսանյանը, դա ի՞նչ կերպար ունի․ Բագրատ Սրբազան (video) Շարժումը կհաջողի, երբ ինձ դատարան հասցնել չկարողանան. Արմեն Աշոտյան Խաչատուր Սուքիասյա՛ն, քո ընտանիքին հալալ է․ գնդապետ (video) Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին Շիրակի մարզի «Հոռոմի խաչմերուկում» բախվել են «Mercedes Vito»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ կա 7 վիրավոր Նիկոլի ոստիկանները հայերին ծեծում են թուրքական փողերով․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Բոլորդ պիտի լինեք ԱԺ շենքի մոտ, բոլոր հարցերը լուծվելու են. Բագրատ սրբազան Թող իրենք էլ դնեն ու Փաշինյանը հայտարարի, որ ԺՊ չի լինելու. Մինասյան Մալավիի փոխնախագահը զոհվել է ավիավթարից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am